Միասնական քննություն. երկվորյակ քույրերը համաչափ կարդալով համեմատում են թեստի պատասխանները

Հայաստանում այսօր մեկնարկեցին միասնական քննությունները: Դիմորդների քանակն այս տարի գրեթե կրկնակի պակաս է: Բուհ ընդունվել պատրաստվում է ավելի քան 4 600 հոգի: Նախորդ տարի նրանց քանակը եղել է 9 700-ից ավելի: Առկա տարբերությունը պայմանավորված է շրջանավարտերի փոքր թվով, ինչն էլ իր հերթին պատճառ է 12-ամյա կրթակարգին անցնելու ընթացքում տեղի ունեցած օրինաչափության խախտման:

Քննությունների առաջին օրը դիմորդների գիտելիքները ստուգվել են երեք առարկայից՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» եւ «Ընդհանուր պատմություն»: Երեւանում այս բոլորի համար գործել է մեկ քննակենտրոն: Կենտրոնի ղեկավար, Գնահատման եւ թեստավորման (ԳԹԿ) կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանից տեղեկացանք, որ «Կենսաբանություն» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 189 դիմորդ, «Աշխարհագրությունից»՝ 15, իսկ «Ընդհանուր պատմությունից»՝ 3: Վերջիններից, սակայն, քննությանը ներկայացել է միայն մեկը: Արդյունքում ամբողջ Երեւանում ընդհանուր պատմություն առարկայից քննություն է հանձնել մեկ շրջանավարտ: Կարո Նասիբյանն ասաց, որ աղջիկը թեստային առաջադրանքները կատարել է մեկ-մեկուկես ժամվա ընթացքում՝ նախատեսված երեք ժամի փոխարեն:

Կենտրոնի ղեկավարը նշեց, որ քննությունների ընթացքում խնդիրներ չեն ծագել: Միայն «կենսաբանություն» առարկայից քննություն հանձնող մի դիմորդ կարծիք է հայտնել, որ խնդիրներից մեկում վրիպակ կա, ու «վերտեսակային» բառի փոխարեն պետք է լիներ «ներտեսակային»: «Բնականաբար, ասացի երեխաներին՝ եթե հանկարծ գնահատման եւ թեստավորման կենտրոնը վրիպակ է թույլ տվել, այդ տարբերակը գրող անխտիր բոլոր դիմորդների պատասխանը կհամարվի ճիշտ: Մեր կարգն այսպես է, եթե մենք թեստի մեջ սխալ ունենք, ոչ թե այդ մեկի, այլ բոլորի պատասխանը համարում ենք ճիշտ: Այսինքն՝ իրենք որեւէ խնդիր պիտի չունենան, եթե մենք սխալվում ենք»,- ասաց Կարո Նասիբյանը:

Նա անդրադարձավ նաեւ բուհի ընդունելության քննության առանձնահատկություններից մեկին: «Արտառոց ոչ մի բան չկա, միայն՝ քննության առաջին ժամուկեսն անցնում էր նորմալ, հանգիստ, երկրորդ ժամուկեսից սկսած երեխաները արդեն սկսում են կողքերը նայել, այսինքն՝ սկսում են թեստի բարդ առաջադրանքները կատարել: Հիմա մեզ մոտ քննության այդ փուլն է»,- ժպիտով նկատեց կենտրոնի ղեկավարը եւ հավելեց, որ ընկերներից կամ ուսուցիչներից հուշում սպասելը դպրոցից եկող սովորություն է, բայց արդեն երկրորդ քննությունից սկսած ամեն ինչ իր տեղն է ընկնում:

«Կենսաբանության» քննությունից առաջինը դուրս եկած դիմորդներից էին երկվորյակ քույրերը՝ Սելին եւ Միլեն Մարգարյանները: Նրանց հանդիպեցինք, երբ ձեւաթղթում նշված պատասխանները համեմատում էին՝ թվերը բարձրաձայն ու համաչափ կարդալով (տեսանյութը՝ ստորեւ): Պարզվեց, երկուսին էլ թեստի նույն տարբերակն էր բաժին ընկել: Երկուսն էլ դիմել են Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան՝ ընդհանուր բժշկության ֆակուլտետ: Մինչ այդ, երկուսն էլ սովորել են նույն դպրոցում, նույն վարժարանում ու նույն դասարանում. «Ամեն տարվա քննություններին մենք պատահաբար քաշում ենք նույն լսարանը, նույն թեստի համարը: Չգիտեմ ոնց՝ միշտ այդպես ստացվում է մեզ մոտ: Թեստն էլ նոր իմացանք, որ երկուսս էլ երրորդ տարբերակ ենք վերցրել»: Սելին եւ Միլեն քույրերն ասացին, որ կրկնուսույցի մոտ չեն պարապել, որովհետեւ «Քվանտ» վարժարանում ստացել են բավարար գիտելիքներ: Թեստային առաջադրանքների ու քննության կազմակերպվածության հետ կապված դժգություններ չունեին: Նկատեցին, որ այս տարվա թեստերը նախորդների համեմատ ավելի մատչելի են: Կարծիք հայտնեցին, որ 16 ու նույնիսկ 18 միավոր կստանան: Նրանց պատասխանների համեմատությունը ցույց էր տվել, որ 80 տոկոսը համընկնում են:

Դարձյալ կենսաբանության քննությունից դուրս եկած մեկ այլ դիմորդ՝ Արին Ավանուսյանը, նույնպես նկատեց, որ այս տարվա թեստերը համեմատաբար հեշտ էին: «Քննությունը շատ հաջող անցավ: Կարծում եմ՝ համեմատաբար ավելի թեթեւ պետք է լինի ընդունելությունը, ավելի մեղմ պետք է վերաբերվեն, քանի որ այս տարվա շրջանավարտները քիչ են, նամանավանդ՝ դիմորդները»,- ասաց երիտասարդը: Նա «Հերացի» ավագի դպրոցի շրջանավարտ է եւ դիմել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետ: Ընտրել է այն մասնագիտությունը, որն ավանդաբար պահանջված չի լինում եւ հաճախ մնում են բազմաթիվ թափուր տեղեր: «Ինձ հիմնականում գրավում է հենց այդ ասպարեզը՝ գիտական ասպարեզը: Եվ կարծում եմ՝ Հայաստանում լինելով ուսանող, ով կդիմի քիմիայի ֆակուլտետ ու կցուցաբերի հետաքրքրություն քիմիայի ասպարեզում ու լինելով փոքրամասնության անդամ, կկարողանա որեւէ փոփոխության բերել եւ հետաքրքրություն առաջացնել մնացածի մոտ: Սա նաեւ իմ նախասիրությունների մեջ է մտնում»,- մասնագիտության ընտրությունը պատճառաբանեց դիմորդ Արին Ավանուսյանը: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8308 դիտում

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել