Երևան
12 °C
Երեկ կառավարության արտահերթ նիստում քննարկվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Արդյունքում որոշվեց, որ փոփոխությունների համաձայն 2018 թվականի հուլիսի 1-ից աշխատողը նախկին 5 տոկոսի փոխարեն պարտադիր կուտակային համակարգին փոխանցում է աշխատավարձի 2,5 տոկոսը, իսկ պետությունը նախկին հինգի փոխարեն՝ 7,5 տոկոսը: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանին կառավարության նիստի ժամանակ զեկուցեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը եւ վստահեցրեց, որ այս փոփոխությունը խոշոր ճեղքերի պատճառ չի դառնա:
Նիկոլ Փաշինյանն էլ իր խոսքում ասաց, որ այս օրենքի չեղյալ համարելը թեեւ պարզ լուծում է, բայց կունենա բարդ հետեւանքներ: Նրա խոսքով՝ համակարգում այսօրվա դրությամբ 280 հազար շահառուից երկու հարյուր հազարն ընդգրկված է, եւ եթե որեւէ գործողություն չձեռնարկվի, ապա կարգավորումը հուլիսի մեկից ամբողջ ծավալով ուժի մեջ կմտնի:
Վարչապետն ընդգծեց, որ հաշվի առնելով հանգամանքները, մի քանի ընտրության հնարավորություն է մնացել:
«Առաջինը՝ ընդհանրապես չեղյալ համարել օրենքը, բայց հասկացանք, որ չենք կարող գնալ այդ ճանապարհով, որովհետեւ արդեն հարյուր քսան միլիարդ տեղաբաշխված է, որից 70 տոկոսը՝ Հայաստանում: Չեղյալ համարելու դեպքում այդքան գումարը տնտեսությունից դուրս կգար: Այսօրվա կառավարիչներն ունեն հսկայական հեղինակություն, եւ դժվար կլիներ փաստացի կասեցնել տնտեսական հսկաների գործունեությունը եւ հետո համոզել մարդկանց, որ երկիրը փոխվել է, եկեք ներդրումներ անելու»,- ասաց նա:
Հաջորդ հնարավորությունը Նիկոլ Փաշինյանը համարեց այս կարգավորման հետաձգումը եւ նշեց, որ թեեւ դա պարզ լուծում է թվում, բայց երկու հարյուր հազար քաղաքացի շատ պարզ հարց է դնում, որ իրենք 2014 թվականից սկսած վճարում են կատարում:
Նիկոլ Փաշինյանի խոսքերից ենթադրելի է, որ 2014 թվականից պարտադիր վճարում կատարող պետական համակարգի աշխատակիցները կխոսեն անարդարության մասին եւ հետեւյալ հարցը կբարձրաձայնեն, թե ինչո՞ւ իրենք վճարում են, իսկ մասնավորի աշխատակիցները՝ ոչ: Այսինքն՝ ստացվում է, որպեսզի երկրում չունենանք դժգոհ քաղաքացիներ, ապա բոլորը պետք է առաջնորդվեն «դու չվճարողից ինչո՞վ ես լավը» սկզբունքով ու պարտադիր վճարում կատարեն: Կամ, եթե մեկ բնակելի շենքում գտնվող 20 բնակարանը «թալանվել է» ինչո՞ւ 21-րդն էլ չպետք է թալանվի եւ այլն:
Կառավարության նիստի ամբողջ ընթացքում, մի քանի տասնյակ անձինք, ովքեր ներկայացել էին որպես 2014 թվականից կյանք առած «Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամ, բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց: Նրանց միտինգը որեւէ զարգացում չունեցավ, սակայն փոխարենը թեժ քննարկումներ եւ սուր դեբատներ տեղի ունեցան կառավարության նիստի ընթացքում: Մասնավորապես, ՀՅԴ-ին կառավարությունում ներկայացնողներից Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ որպես Դաշնակցության ներկայացուցիչ, կողմ չի քվեարկի պարտադիր կուտակային համակարգին, այս անգամ նույնպես մնում է իր տեսակետին:
«Խոսքն այն մասին է, որ հետաձգումը և քննարկելու հնարավորությունը, կարծում եմ, շատ ավելի լավ լուծումներ կարող էր բերել, չնայած ես ընդունում եմ այն մոտեցումը, որ այսօր մենք մեղմում ենք 200 հազարի ֆինանսական բեռը, ամենևին չեմ ուզում քննադատել այս որոշումը: Դեմ եմ պարտադիր կուտակայինի այն մոդելին, որ կա, բայց հասկանալով հանդերձ, որ այսօրվա լուծումը պարտադրված լուծում է»,- ասաց Ա. Մինասյանը:
Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ սա պարտադրված լուծում է եւ հիշեցրեց՝ պետք է հասկանալ, որ գործում են թիմային պատասխանատվության շրջանակներում: «Ես, որպես վարչապետ, և կառավարությունը, որպես կառավարություն, այս պատասխանատվությունը վերցնում է, և մենք համոզված ենք, որ սա քայլ է, որը պետք է լուծենք առաջ գնալով: Ովքեր այս պատասխանատվությունը վերցնում են, մեզ հետ են, ովքեր չեն վերցնում՝ մեզ հետ չեն: Ուզում եմ սա հստակ արձանագրենք: Դուք դրանով որևէ մեկին լավություն չեք էլ անում: Ես թույլ չեմ տա, որ իմ ղեկավարած կառավարությունում այլ հաշվարկներով, այլ մոտեցումներով փորձեն մարդկանց բաժանել առավել սկզբունքայինների և պակաս սկզբունքայինների: Հույս ունեմ՝ մենք հասկանում ենք, որ չենք կարող այդպես կիսադիրքորոշումներով առաջ շարժվել: Կիսադիրքորոշումներից արվելու են հետևություններ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
ԲՀԿ-ական թեւից ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանն էլ հորդորեց բոլորին, որ թիմային ոգին հանկարծ չկոտրեն և բոլորը միասին առաջարկվող լուծումները ընդունեն: «Եկեք ոչ մեկս Հռոմի պապից կաթոլիկ չլինենք»,- ասաց նա, իսկ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն էլ սրտնեղեց, որ կարծիք արտահայտելը ճամբար փոխելու տպավորություն է թողնում:
Վարչապետը ամփոփելով նշեց, որ խնդիրները լուծելիս պետք է ոչ թե հետ գնալ, այլ առաջ: «Կարծում եմ, որ կառավարության համար սկզբունքային հարց է՝ գնալ առաջ չվախենալով խորանալ»,- ասաց նա և նշեց, որ բոլոր հարցերում են փաստերի հիման վրա որոշումներ կայացնել: Ի վերջո, հարցը դրվեց քվեարկության և ոչ մեկը դեմ չարտահայտվեց:
Արծվիկ Մինասյանի նման պահվածքը կառավարության նիստին քաղաքական ենթատեքստ ուներ: Այն ՀՅԴ-ի դիրքորոշումն էր, որ ամեն հարցով չէ, որ հեշտությամբ է համաձայնվելու Նիկոլ Փաշինյանի հետ, այդ թվում՝ նաեւ արտահերթ ընտրությունների գնալու հետ կապված: Ինչ խոսք, Փաշինյանի հակադարձումները սուր էին եւ տպավորություն էր, թե իր կառավարությունում չի հանդուրժում այլակարծությունը կամ դա իրեն ջղաձգում է: ՀՅԴ-ականները ՖԲ-ում եւ իրենց ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցներով ընդգծեցին, թե Փաշինյանը չի հանդուրժում երկրորդ կարծիք: Այս համատեքստում դժվար է չհիշել ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի այն «ինքնախոստովանական ցուցմունքը», որի համաձայն՝ ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանի իշխանության օրոք գրեթե «ձայնազուրկի» կարգավիճակ է ունեցել, չի բարձրաձայնել խնդիրների մասին:
«Եղել է կաշկանդվածությունը եւ դա նորմալ է, բնական է: Այդ խոսակցությունը մենք ունեցել ենք ներսում, չենք բերել դուրս, չենք բարձրաձայնել, էդքան բան»,- այս մասին մայիսի 7-ին ԱԺ ճեպազրույցների ժամին նշել էր Ռուստամյանը, երբ պատասխանել էր այն հարցին, թե ինչո՞ւ նախկինում չեն բարձրաձայնել վարչապետի գերլիազորությունների մասին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT