Շատ ենք շեշտադրում անում կոռուպցիոն չարաշահումների վրա. Լիլիթ Մակունցը նոր առաջարկ ունի

Մշակույթի ոլորտում խնդիրների, նախկինում եղած բացերի եւ սպասվելիք փոփոխությունների շուրջ ՀԺ-ն զրուցել է մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցի հետ:

-  Տիկին Մակունց, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում մշակույթի գործիչները եթերային աղբը վերացնելու հարց էին բարձրացրել, խոսքը, մասնավորապես՝ սերիալների եւ որոշ թոքշոուների մասին էր: Այդ ուղղությամբ ինչ-որ քայլեր արդեն իրականացրե՞լ եք:

- Ինչպես գիտեք՝ հեռուստատեսությունների մեծ մասը մասնավոր ընկերություններ են, այս առումով մշակույթի նախարարությունը իրավական որեւէ լծակ չունի, սակայն հանդիպել ենք Շանթ հեռուստաընկերության տնօրենի հետ եւ փորձել ենք հասկանալ, թե ինչպես կարելի է տարբեր մշակութային գործիչների կողմից բարձրաձայնվող խնդիրները հասցեագրել եւ լուծում գտնել: Հասկանալի է, որ հեռուստաընկերության տնօրենը խնդրին նայում է բիզնեսի տեսանկյունից՝ առաջարկում է այն, ինչի պահանջարկը շատ է: Այս պարագայում մշակույթի նախարարության խնդիրն այլ է ե՛ւ որակական առումով, ե՛ւ նշաձող բարձրացնելու առումով: Չեմ կարող ասել, որ որեւէ ընդհանուր հայտարարի եկանք այդ առումով, բայց պայմանավորվեցինք, թե որոշակի մշակութային հաղորդաշարերի շուրջ ինչպիսի մշակութային տարրեր, կոմպոնենտներ կարելի է ավելացնել: Տնօրենի կողմից առաջարկ եղավ, որ նոր հայկական սերիալների նկարահանման ժամանակ որոշակի համագործակցություն լինի մշակույթի նախարարության հետ: Չեմ կարող ասել, որ դա այն արդյունքն է, որը ես կուզենայի ունենալ, որովհետեւ քաղաքականության վերանայման կարիք կա: Չեմ թաքցնի, որ խոսել ենք նաեւ եթերում հնդկական սերիալների հեղեղի մասին: Ասվում էր, որ պահանջարկը ահռելի է: Ահռելի թվով սերիալներ են բերվում Հայաստան: Ցավով պետք է նշեմ, որ հարգարժան տնօրենն այդ նյութերի 1,25 տոկոսին էր միայն ծանոթ:

- Սերիալները հանելու առաջարկ ձեր կողմից եղե՞լ է:

- Արդեն որոշակի գումարներ են տրվել այդ սերիալների գնման եւ ցուցադրման համար, ուստի՝ իմ կողմից նման առաջարկ անելն անխոհեմ կլիներ, բայց փոխարենն առաջարկեցի, որպեսզի ժամերը փոփոխենք: Այսինքն, այն ժամերին, երբ երիտասարդներն ու երեխաներն ակտիվորեն դիտում են հեռուստացույց, այդ ժամերին չցուցադրվեն: Սակայն այդ առումով էլ որեւէ եզրահանգման չենք եկել Շանթ հեռուստաընկերության տնօրենի հետ: Մտածում եմ՝ այս դեպքում էլ որոշակի քաղաքականության փոփոխություն է անհրաժեշտ:

- Գաղտնիք չէ, որ հայ թատրոնը նույնպես բավարար մակարդակի վրա չէ: Ինչպե՞ս եք տեսնում այս հարցի լուծումը: Թատերական աշխարհի շատ գործիչներ բողոքում են, որ թատրոնը փորձագիտական մարմին կամ մասնագիտական կայք չունի առայսօր:  Այս ուղղությամբ ձեզ առաջարկներ արվե՞լ են: Արդյո՞ք նպատակահարմար գտնում եք նման կայքի ստեղծումը:

- Թատրոնների արդյունավետ աշխատելու հետ կապված պետք է բերեմ Գյումրու թատրոնի, նրա տնօրենի՝ պարոն Տիգրան Վիրաբյանի օրինակը: Այդ օրինակով նորարար եւ ստեղծարար հիմունքներով թատրոնի աշխատանքները կազմակերպելը շատ կարեւոր է: Բնականաբար, մենք կարող ենք ունենալ կայքեր: Սակայն մենք այսօր ունենք սոցցանց, որն անվճար է, տալիս է անսահմանափակ գովազդի ու հրապարակումների հնարավորություններ, բայց միեւնույն է՝ որեւէ առաջընթաց տեղի չի ունենում մեր թատրոնում: Համենայնդեպս, կայքերի ստեղծման հետ կապված ինձ առաջարկ չի եղել: Այն, որ թատրոնների ներկայացումների ցանկը բավականին նեղ է, այն, որ մենք չենք կարողանում այսօր դեպի թատրոն հանդիսատես ապահովել, սա իհարկե մտահոգիչ է: Եվ առաջնայինը այս հարցերին է պետք ուշադրություն դարձնել:

- Իսկ եթե առաջարկ լինի, պատրա՞ստ եք քննարկել եւ աջակցել:

- Ես պատրաստ եմ: Պատրաստ եմ քննարկել ցանկացած առաջարկ, որը կնպաստի թատրոնի զարգացմանը, բայց երբ ասում ենք, որ պետք է որեւէ ոլորտ զարգացնել, առաջին հերթին ինքներս պետք է որոշակի միջոցներ ձեռնարկենք: Թատրոնում, մասնավորապես՝ դահլիճների գների վերանայման հարց կա, որպեսզի մենք կարողանանք մշակութային կյանքն ակտիվացնել եւ ապահովել այն թատերական խմբերի մուտքը թատրոն, որոնք այսօր այդ հնարավորությունը չունեն:

- Թատերական աշխարհի, ներկայացումների հանդեպ հետաքրքրությունն արդյո՞ք միայն տոմսերի գնով է պայմանավորված. գուցե մենք ունենք որակի՞ խնդիր կամ լավ ներկայացման պակաս:

- Այո, միանշանակ համամիտ եմ, եւ երբ ասում էի՝ հանդիսատեսի քանակի ավելացում, առաջին հերթին նկատի ունեի բովանդակությամբ: Երբ հանդիսատեսը թատրոնը լքի բավարարված, հոգեւոր սնունդ ստացած, դա աննկարագրելի զգացողություն է, որը քեզ ձգում է այդ օջախ: Այն անձնակազմը, որը շատ լավ է աշխատում, նվիրումով, նա էլ պետք է հաշվի առնի փոփոխությունները, որոնք տեղի են ունենում հասարակությունում, եւ պետք է հասցեագրի նաեւ այդ խնդիրները:

Թատրոնի մասին օրենքի ընդունման հրատապությանն անդրադարձե՞լ եք: Օրենքի բացակայությունը նպաստում է ամենաթողությանը, հստակեցված չեն իրավունքներն ու պարտականությունները եւ ով ինչ որոշում, անում է: Պատրա՞ստ եք լայն քննարկման դնել օրենքը՝ անձնապես մասնակցելով քննարկումներին, լսելով բոլոր կողմերին:

- Կառավարությունում քննարկվել է այդ հարցը: Այո, թատրոնի օրենք առանձին չկա, պետք է քննարկենք թատերագետների, թատրոնի գործիչներ հետ, որպեսզի հասկանանք, թե ինչի կարիք կա այսօր:

- Բոլոր նորանշանակ նախարարները մի քաղաքականություն են որդեգրել, կոռուպցիոն բացահայտումներ են կատարում եւ հանրայնացում: Ձեր ոլորտում նման բացահայտում հասցրե՞լ եք:

- Կոռուպցիոն բացահայտումները պահանջում են իրավական աուդիտորական եւ համապատասխան բաժինների ներգրավվածություն: Նախարարության ներսից այն մարդիկ, ովքեր այսքան ժամանակ իրականացրել են աշխատանք, դեռ նման բան չի նկատվել: Իրենց կողմից որեւիցե չարաշահման դեպք  չի ներկայացվել, բացառությամբ 2016-17 թթ. հուշարձանների հետ կապված չարաշահումները, որոնք ինչպես հայտնի է՝ գտնվում են դատախազությունում: Ինչ վերաբերում է ընթացքին, եթե որեւէ կերպ նկատվի չարաշահում, այդ նյութերը եւ փաթեթը անմիջապես կներկայացվի համապատասխան մարմիններին, որպեսզի իրենք տան իրենց եզրակացությունը:

- Մշակույթի հետ առնչվող որոշ գործիչներ հայտարարել էին նաեւ, որ նախկին նախարարի օրոք մշակույթի նախարարության բյուջեն աննպատակ մսխվել է եւ ավերակներ են տիրում միայն, մինչդեռ մի շարք արվեստի գործիչներ էլ հակառակն են պնդում, որ Ամիրյանի օրոք մշակութային կյանքը քիչ թե շատ աշխուժացել է:

- Դժվարանում եմ պատասխանել: Մշակույթի զարգացման հետ կապված տարբեր մարդիկ ունեն իրենց մոտեցումները, իսկ նախորդ նախարարի՝ պարոն Ամիրյանի կողմից հիմնական շեշտադրումը եղել է մեծաքանակ միջոցառումների անցկացումը: Ես կարծում եմ, որ մշակույթի զարգացման ոլորտում կա ռազմավարական մոտեցումների խնդիր: Այնպիսի տպավորություն ունեմ, որ շատ ենք շեշտադրում անում կոռուպցիոն չարաշահումների վրա, բայց բաց ենք թողնում, թե ինչպես պետք է զարգացնենք մշակութային կյանքը: Պետք է նախ պահպանենք այն, ինչ ունենք, ապա կարողանանք հարստացնել ունեցածը եւ որ ամենակարեւորն՝ է չխորշենք նոր սերնդի նոր շունչը եւ նոր մոտեցումները ներմուծել մշակութային կյանք:

- Տարբեր մշակութային կենտրոններում՝ թանգարաններում, թատրոններում, պատկերասրահներում եւ այլոք բողոքում են, որ նախկին նախարարի օրոք առաջնային պահանջը դրված էր բյուջեի գերակատարում ապահովելու վրա: Դուք ի՞նչ առաջնային խնդիր եք դրել տարբեր մշակութային օջախների տնօրենների հետ հանդիպման ընթացքում:

- Արժեքների ստեղծման, մշակութային կյանքի ակտիվացման, հասարակությանը մշակութային օջախներ վերադարձնելու խնդիր, թե ինչպիսի ռազմավարություն կորդեգրեն թանգարաններն ու մշակութային այլ օջախները, իրենք պետք է որոշեն, եւ սա այսօր մրցակցություն է: Այն թանգարանը, որն այսօր շուկային համապատասխան կկարողանա դեպի իր օջախ ներգրավել մարդկանց, այդ օջախը կապահովի արդյունավետություն: Ինչ վերաբերում է բյուջեի գերակատարմանը՝ նման խնդիրներ ես նշել եմ նախորդ մի քանի հարցազրույցների ժամանակ, որ նախատեսված բյուջեից բարձր միջոցառումներ են իրականացվել նախկինում, որոնք էլ բյուջեի ճեղքվածք են առաջացրել: Այն, որ դա արվել է բարի նպատակներով՝ մի հարց է, բայց մեկ այլ խնդիր է, երբ մենք չենք կարողանում ռեսուրսներն արդյունավետորեն ծախսել եւ նպատակային ուղղել՝ սա այլ բան է: Մենք ի՞նչ խնդիր ենք դնում՝ արժեքի ստեղծո՞ւմ, թե մեկանգամյա միջոցառումների անցկացում: Իմ գերակա նպատակը ոչ այնքան մեկանգամյա միջոցառումների անցկացումն է, որքան մշակութային կյանքի ակտիվացումը:

 - Մշակութային գործիչների հետ առաջին հանդիպմանը Փաշինյանը ասում էր, որ մշակույթն ազգային անվտանգությանն առնչվող տիրույթ է: Օրինակ՝ սփյուռքում մշակույթի խնդիրները գտնվում են, մեղմ ասած, անմխիթար վիճակում: Առկա մշակութային օջախները չեն գործում, կամ գործում են մասնակի: Ի՞նչպես եք պատրաստվում զարգացնել սփյուռքի հետ մշակութային հարաբերությունները, սերտացնել, մանավանդ որ մշակույթն ազգապահպանության միակ երաշխիքն է սփյուռքում:

- Մենք դարեր շարունակ անցել ենք շատ թոհուբոհերի միջով եւ մշակույթի շնորհիվ ենք պահպանել մեր ինքնությունը: Օրինակ, Վրաստանում, մասնավորապես՝ Ջավախքում, թատրոնի, մշակութային հուշակոթողների հետ կապված խնդիրներ ունենք, այնտեղ էլ հայկականը պահելու խնդիր ունենք: Եվ ոչ միայն այնտեղ: Սակայն, թե որ երկրում ինչ կարգի միջոցառում կլինի, դեռ հստակ չեմ կարող ասել: Ներգրավելով սփյուռքի այլ ներկայացուցիչների՝ իրենց հետ սերտ համագործակցության շնորհիվ հնարավոր կլինի որոշակի քայլեր իրականացնել: Այն վայրերում, որտեղ մենք ունենք հայկական համայնքներ, պետք է փորձենք մեր մասնակցությունն ունենալ: Նաեւ մտածում եմ, որ անհրաժեշտություն կա մշակույթի նախարարությունում, կամ նրան կից խորհուրդ ստեղծել, որը կլինի պրոֆեսիոնալների եւ հեղինակություն վայելող մշակութային գործիչների բանակը եւ կներկայացնի տարբեր առաջարկներ, կունենա այդ մանդատը՝ ամենադրական իմաստով գրաքննություն անցկացնելու: Մի քանի ամիսների ընթացքում նպատակ ունենք այս ամենն անելու:

- Արմեն Ամիրյանը որոշել էր Սեւանի տակ թանգարան կառուցել, սակայն չհասցրեց, կամ գուցե մտափոխվեց, դուք ինչ-որ կրեատիվ, ստանդարտից դուրս մտահղացումներ կամ գաղափարներ ունե՞ք, որ իրագործեք ու հաճելիորեն զարմացնեք:

- Այնպիսի տպավորություն է, որ մենք միայն նախորդ նախարարներից ենք խոսում: Գաղափարները շատ-շատ են, ծրագրերը՝ նույնպես, սակայն ունենք ֆինանսական խնդիր, մշակույթի նախարարությունում երբեք էլ ֆինանսները չեն բավարարում: Բացի այդ, լինելու է նոր մոտեցում այն առումով, որ եթե նախկինում դրամաշնորհը տրամադրում էինք, դիմացինն էր որոշում, թե ինչպես այն տնօրինել, հիմա այդպես չի լինի. այս պարագայում կարեւոր ենք համարում այն գործիքակազմը, որով ոլորտի տաղանդավոր ներկայացուցիչը կմտնի շուկա եւ մենք փորձելու ենք ապահովել իրեն այդ գործիքակազմով: Այսինքն, բացի դրամական միջոցներ տրամադրել եւ մի կողմ քաշվելուց մենք նրան կուղղորդենք: Վստահ եմ, որ մոտ ապագայում կունենանք շոշափելի քննական արդյունքներ, որոնցով կկարողանանք փաստել, որ արդյունավետ է: Նպատակներից մեկն է՝ մարզերում մշակութային կյանքի ակտիվացումը, որովհետեւ բոլորիս էլ քաջ հայտնի է, որ մարզերում մշակութային կյանքը գտնվում է ոչ բարվոք վիճակում: Ուստի, առաջնային եմ համարում մշակութային կյանքը չկենտրոնացնել միայն մայրաքաղաքի եւ մի քանի քաղաքների վրա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
52775 դիտում

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին