Երևան
12 °C
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը սրտի լուրջ խնդիրներ ունեցող տղային զրկել է հաշմանդամության կարգից:
21-ամյա Գարեգին Սենեքերիմյանը 13 տարեկանում սրտի բարդ վիրահատություն է տարել եւ մինչեւ 18 տարին լրանալը ստացել է 17 հազար դրամ թոշակ: Չափահաս դառնալուց հետո, երբ փորձաքննություն է անցել կարգ ստանալու համար, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձագիտական գործակալությունից հայտնել են, որ առողջ է ու զրկել են թոշակից:
«Տղաս 2011 թվականին վիրահատվել է, սրտի առիթմիա ունի (սրտի գործունեության խանգարում, որի դեպքում փոխվում է սրտի կծկումների հաճախականությունը` հաճախասրտություն, դանդաղասրտություն): Այդ ժամանակ սրտի ռիթմը կարգավորող ապարատ դրեցին»: Արդեն երրորդ տարին է՝ ինչ Գարեգինը թոշակ չի ստանում, մայրը՝ Նարինե Սենեքերիմյանը, ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ բողոքելու է ու ամեն գնով տղայի հասանելիք երեք տարվա գումարը հետ է վերադարձնելու. «Երրորդ տարին է, որ երեխուս թոշակն են «ուտում» իրենք»,- պատմեց Գարեգինի մայրը:
Գարեգինը «Աստղիկ» բժշկական կենտրոնում է բուժում ստանում եւ վեց ամիսը մեկ պետք է պարտադիր բուժզննում անցնի: Մայրն ասում է՝ որոշ ժամանակ առաջ ԲՍՓ-ի (բժշկասոցիալական փորձագիտական գործակալություն) պետին է դիմում գրել, տարել, որ հանձնի, սակայն դիմումն անգամ ձեռքից չեն վերցրել: «Ասում են՝ երեխադ առողջ է. դե եթե առողջ է, թող ստորագրություն տա ԲՍՓ-ի պետը, հենց հիմա տանեմ ներկայացնեմ բժշկուհուն, ասեմ՝ հանի էդ ապարատը, ինչի՞ ես պահել երեխու վրա, եթե առողջ է: Ի՞նչ իրավունքով են իմ երեխուն երկու տարի զրկել թոշակից»,- ասաց նա:
Նարինե Սենեքերիմյանն ասում է, որ որդու սրտի ապարատը 7 տարին մեկ պետք է փոխվի: Յուրաքանչյուր 6 ամիսը մեկ պարտադիր բուժզննումներն էլ վճարովի են, բացի այդ՝ Նարինեն միայնակ մայր է: «Ապարատը դրվում է ցմահ, բազմիցս բժշկուհուն հարցրել եմ՝ հնարավո՞ր է այն հանել, ասել է՝ հնարավոր չէ: Որդուս մոտ լինում է, որ գիշերներն է սրտի կանգ լինում՝ ապարատն է միանում, լինում է՝ փողոցում քայլելուց»,- ասաց մայրը:
ՀԺ-ն զրուցեց Գարեգին Սենեքերիմյանի վիրահատությանը մասնակից եւ հետագայում վերջինիս բուժզննումն իրականացնող «Աստղիկ» ԲԿ-ի սրտաբան Մարիամ Սապոնջյանի հետ: Սրտաբանը փաստեց, որ Գարեգինն անառողջ է, բավականին բարդ վիրահատություն է տարել 13 տարեկանում, ունի պարբերաբար պարտադիր բուժզննման կարիք: Համաձայն բժշկական փաստաթղթերի՝ Գարեգինը շտապ կարգով ընդունվել է Հայաստանի Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն, քանի որ հիվանդի մոտ ախտորոշվել է սրտի վատ աշխատանք՝ մաքսիմալ ֆիզիկական ծանրաբեռնվածության ֆոնի վրա, հեւոցներ, հաճախակի ուժեղ գլխապտույտ, չի կարողացել անգամ սենյակային պայմաններում ակտիվ լինել:
Հ.Գ. Նարինե Սենեքերիմյանը բազմիցս դիմել է եւ՛ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություն, եւ՛ դրան կից ԲՍՓ, նաեւ զանգել է թեժ գիծ ծառայություն, սակայն՝ ապարդյուն: Միայն երեկ՝ հունիսի 21-ին, ԲՍՓ-ից տիկնոջն ասել են, որ ներկայացնի որդու բոլոր փաստաթղթերը, իրենք մանրամասն կուսումնասիրեն եւ սույն ամսի 26-ին Գարեգինի հերթական վերափորձաքննությունից հետո պարզ կլինի՝ կտա՞ն հաշմանդամության կարգ, թե՞ ոչ:
Մենք երկու օր անընդմեջ փորձեցինք մեկնաբանություն ստանալ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, սակայն չհաջողվեց: ԲՍՓ կառուցվածքային ստորաբաժանումներում համակարգող խորհրդատու Անուշ Սիմոնյանը տեղեկացրեց, որ Գարեգին Սենեքերիմյանի փաստաթղթերն իր մոտ չեն, որ այսօր դրանք տարել են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որպեսզի ուսումնասիրեն գործը:
Իսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից մենք այդպես էլ պատասխան չստացանք: Նախարար Մանե Թանդիլյանի նորանշանակ խոսնակը՝ Մանե Մադոյանը, ասաց, որ իրենց իրավասության մեջ չի մտնում քաղաքացու առողջական վիճակի մասին ինֆորմացիա տրամադրելը: Վերջինիս հավաստմամբ՝ Գարեգին Սենեքերիմյանի առողջության մասին տեղեկատվությունյուն կարող ենք ստանալ միայն նրա գրավոր համաձայնությունից հետո:
Քաղաքացի Նարինե Սենեքերիմյանն ասաց, որ ամեն անգամ իրեն քաշքշուկների մեջ են գցում, տանում բերում, ժամանակ են ձգում: «ԲՍՓ-ի աշխատողներից մի աղջիկ էր, ինձ ասում է՝ պետք է մոտը սրտի կանգ լինի, որ այդ դեպքում կարգ տան: Ասում եմ՝ դու մտածելով ե՞ս խոսում, թե՞ խոսում, նոր ես մտածում: Տղաս պիտի մահանա, որ նոր կարգ տա՞ն»,- պատմեց Նարինեն, ասաց, որ պատրաստվում է բաց նամակով դիմել Մանե Թանդիլյանին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT