Նորատուսցի Հայկոյի սպանության գործով մեղադրյալի նկատմամբ մի քանի անգամ մահափորձ է կատարվել

Գեղարքունիքի նախկին փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ Հայկ Հակոբյանի սպանության գործով մեղադրյալ Մեխակ Հակոբյանի, նրա ընտանիքի անդամների ու բարեկամների կյանքին վտանգ է սպառնում:

Այս մասին մեզ ահազանգեց Մեխակ Հարությունյանի մայրը՝ Անուշ Հակոբյանը, նշելով, որ պարբերաբար սպառնալիքներ են հնչեցնում իր ազգականների ու բարեկամների հասցեին, որի հետեւում կանգնած են փոխմարզպետի քրոջ որդիները՝ քրեական հեղինակություններ Արա եւ Ալիկ Բանդուրյանները:

Տիկին Անուշն առաջին անգամ է խոսում որդու հետ տեղի ունեցած դեպքի, սպառնալիքների եւ դատավարության մասին:

Բանն այն է, որ նորատուսցի Հայկոյի սպանությունից հետո Նորատուսում լարված իրավիճակը չի հանդարտվում: Իրավիճակն այն աստիճան թեժացավ, որ օրեր առաջ Սեւանի դատարանի բակում սույն գործով նիստից առաջ զինված միջադեպ տեղի ունեցավ տուժող կողմի եւ ամբաստանյալ Մեխակ Հակոբյանի հարազատների միջեւ: Միջադեպն ավարտվել էր կրակոցներով: Ամբաստանյալի հարազատներից մեկը կրակոցներ էր արձակել Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի հորեղբոր որդու՝ Ռաֆիկ Հակոբյանի ուղղությամբ: Նախկին փոխմարզպետի հորեղբոր որդին հրազենային վիրավորում էր ստացել ծնկի հատվածում: Այս գործով մեղադրյալը Անուշ Հակոբյանի եղբայրն է:

Նա ասաց, որ մեկ ու կես տարի է՝ դատավարություն է ընթանում, սակայն ոչ մի նիստ նորմալ չի ընթացել. պատճառը գյուղում ստեղծված վախի մթնոլորտն է: «Վախի մթնոլորտում են պահում (նկատի ունի տուժող կողմին-հեղ.) ամբողջ գյուղը՝ վախեցնելով, որ ինչ-որ բան կանեն: Բացի այդ՝ Գեղարքունիքի նախկին փոխմարզպետը նույն որդու քաղաքականությամբ հավաքում է Հայկի ընկերներին ու գնում խանգարում դատական նիստերը»,- ասաց Մեխակի մայրը: Վերջինս նշեց, որ մի քանի անգամ այդ խումբը մահափորձ է իրականացրել Մեխակ Հարությունյանի նկատմամբ, մասնավորապես, ըստ տիկին Անուշի՝ հարձակվել են Մեխակին տեղափոխող ոստիկանական մեքենայի վրա, փորձել շրջել այն. «Երբ մեքենան «Սեւան ՔԿՀ»-ից դատարան է տեղափոխել Մեխակին, փորձել են շուռ տալ մեքենան, որի մեջ գտնվել է ե՛ւ Մեխակ Հարությունյանը ե՛ւ ոստիկանության անձնակազմը: Հետո սկսեց այդ նույն խումբը սկզբում խանգարել դատերը մինչ նիստը դռնփակ անելը, հարձակվում էին Մեխակի, փաստաբանի վրա, փորձում ծեծել, հայհոյել: Իրենց հետ զենք-զինամթերք են բերել: Դատավորը սա տեսնելով՝ որոշել է փակ դատական նիստ անել»,- պատմեց Անուշ Հակոբյանը:

Խոսելով օրեր առաջ Սեւանի դատարանի բակում տեղի ունեցած զինված միջադեպի մասին, նա ասաց, որ 30 վկա կա, բայց ոչ մեկ չի համարձակվում գնալ դատարան, վկայություն տալ: Հունիսի 8-ին Մեխակ Հարությունյանի պապը՝ Բորիկ Հակոբյանը, գնացել է դատարան՝ վկայություն տալու, սակայն մեքենայից իջնելուն պես, ըստ տիկին Անուշի՝ տուժող կողմի հարազատները ծեծի են ենթարկել նրան: «Մեքենայից չիջած՝ հարձակվել էին 70 տարեկան մարդու վրա, ծեծի էին ենթարկել, գլուխն արնահոսության մեջ, որդին չդիմանալով նման տեսարանին՝ որսորդական հրացանով կրակել ա, որ վախեցնի տվյալ անձնավորությանը՝ Ռաֆիկ Հակոբյանին, նա է հարձակվել հոր վրա ու այդ ամենը ոստիկանության աշխատակիցների աչքի առաջ: Ի սկզբանե էլ վտանգ է եղել: Անդրանիկ Հակոբյանը, զանգելով սրա նրա ընտանիք, ասում է՝ եթե իմ որդին լիներ ձեր փոխարեն, կգնար, կխփեր, դուք պետք է գաք, ինձ հետ ա տեղի ունեցել այդ դեպքը, ի՞նչ կապ ունի, ձեզ էլ կլնի: Վախեցնում է իր քրոջ որդիներով՝ Արա, Ալիկ Բանդուրյաններով, որոնք իրենց գործողությունը ցույց տվեցին մարտի 25-ի դեպքով (այդ օրը «Արմավիր» ՔԿՀ-ում մահափորձ էր իրականացվել Մեխակի նկատմամբ,-հեղ.) ապացուցեցին, որ իրենք էլ այդ նույն վայրագությամբ առաջ են գնում»,- նշեց մեղադրյալի մայրը:

Մեր հարցին, թե ինչ հարաբերությունների մեջ է եղել որդին սպանված Հայկ Հակոբյանի հետ մինչ դեպքը, նա ասաց, որ դեպքից հետո է միայն իմացել, որ Հայկ Հակոբյանը մոտ երկու տարի անընդհատ Մեխակին ծեծել է, նվաստացրել շրջապատի մեջ, սեռական հայհոյանքներ հնչեցրել. «Հայկը իր թիկնազորով ու ոհմակով որոշել էր շատ շատերի, ինչպես մարզում շատերին են վախեցրել, այնպես էլ փորձել է իմ որդու նկատմամբ ուժ կիրառել՝ ծեծելով անընդհատ իր մեքենայի վրա քաշելով, շրջապատի մեջ նսեմացնելով, սեռական բնույթի հայհոյանքներ տալով: 2 տարի անընդմեջ նույն ձեւ ա վարվել որդուս հետ»,- ասաց նա:

Մեխակ Հարությունյանի նկատմամբ 2017 թվականի մարտին «Արմավիր» ՔԿՀ-ում տեղի ունեցած մահափորձի պատվիրատուի անունը դեռ իրավապահների համար շարունակում է անհայտ մնալ: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ մահափորձի հետեւում կանգնած է հենց Նորատուսցի Ալիկ Բանդուրյանը: Նույնն էլ մեր զրույցում պնդեց նաեւ մայրը. «Պատվիրատուն Ալիկ Բանդուրյանն է, նման տեղեկություն ունեմ, էն թվում, էն դարում չենք ապրում, որ դա անհնարին լինի ապացուցել, գաղտնալսումները որ հանեն, կտեսնեն. կապ չունի, որ ինքը բանտում է: Հիմա էլ տեղեկացել ենք որոշ աղբյուրներից, որ հենց Ալիկը բանտում նստած հրաման է արձակել մի քանի հոգու նկատմամբ մահափորձ կատարել, խոսքը մեր բարեկամների մասին է: Մենք դեպքից հետո լքել ենք գյուղը եւ Հանրապետությունից դուրս եկել: Հիմա էլ գնում գալիս ենք, տարբեր տեղեր ենք ապրում: Մեր հարազատների նկատմամբ են հոգեբանական ճնշում գործադրում, իջեցնում են մեքենայից, ծեծի ենթարկում, մեքենաներ են ջարդում, այրում: Այս ամենը մնում է անպատիժ: Ես վստահ եմ, որ այս ամենի հետեւում Բանդուրյան եղբայրներն են կանգնած: Անընդհատ ձգձգում են դատավարությունը, որպեսզի շուտ չբացահայտվի, թե ով է եղել Հայկ Հակոբյանը, ում միջոցով ինչ հանցագործություններ է կատարել»,- մեր զրույցում մանրամասնեց Անուշ Հակոբյանը: Նա իրավապահների ուշադրությունն է հրավիրում այս ամենի վրա:

Զրուցեցինք, նաեւ Գեղարքունիքի նախկին փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի ներկայացուցիչ Հովսեփ Սարգսյանի հետ: Վերջինս մեր զրույցում անդրադառնալով Հակոբյանի կողմից վախի մթնոլորտ ստեղծելուն՝ ասաց. «Մեխակ Հարությունյանի վերաբերյալ գործով դատավոր է փոխվել, նախորդ դատավորը նշանակվել է Վերաքննիչ դատարանի դատավոր, իսկ նոր դատավորն ընդամենը երկրորդ դատական նիստն է արել եւ, ըստ էության, մենք դատաքննության չենք անցել: Առաջին դատավորի նախագահությամբ մենք անցել էինք դատաքննության փուլին՝ վկաների հարցաքննության եւ որեւէ խնդիր չի եղել վկաների ներկայանալու կամ ցուցմունք տալու մասով: Այս անգամ վկաների հարցաքննության դեռ մենք չենք անցել, ես չգիտեմ՝ դատարանը իրենց ծանուցում ուղարկե՞լ է ներկայանալու համար, թե՞ ոչ: Բայց մենք դեռ նրանց հարցաքննությանը չենք անցել եւ նրանց նկատմամբ ճնշում գործադրելու փաստ ինձ հայտնի չէ: Ինչ վերաբերում է գյուղում ստեղծված մթնոլորտին՝ ես անկեղծ այդ հարցին նույնպես չեմ կարող հստակ պատասխանել, որովհետեւ ես էդ գյուղի հետ առնչություն չունեմ, չեմ կարող ասել՝ ինչ մթնոլորտ է տիրում»: Անդրադառնալով Մեխակ Հարությունյանին տեղափոխող մեքենայի վրա հարձակման դեպքին՝ փաստաբանն ասաց, որ նման դեպքի մասին չի լսել, ոչ էլ տեղեկություն ունի:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը երեկ մեր զրույցում ասաց, որ Մեխակ Հարությունյանի դեմ մահափորձի գործի անջատված մասով նախաքննությունը դեռ շարունակվում է: Այս գործով պատվիրատուի ով լինելու մասին դեռ խոսք չկա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11145 դիտում

Պտտահողմը Շիրակի մարզի Հառիճ գյուղից. տեսանյութ

ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության հարցերով խորհրդի նիստ է տեղի ունեցել

Կայացավ հերթական հանդիպումս երիտասարդների հետ. Ալեն Սիմոնյան

Խաղաղության հասնելու ժամանակն է, համաձայնագրի ստորագրումը կարևոր է ԱՄՆ-ի համար. Թրամփն Ալիևին նամակ է գրել

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Կանարյան կղզիներում միգրանտներին տեղափոխող նավ է խորտակվել. կան զոհեր

Ուրախ էի մասնակցել միջոցառմանը Սարդարապատում, որը ընդգծեց ուժեղ հայկական պետականության կարևորությունը. Գալագեր

Պաշտպանության փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է «IDET» 18-րդ միջազգային ցուցահանդեսին

«Հավատարիմ ստրուկները». ընդդիմությունը Ռուսաստանի «ոտքերն» է ընկել. տեսանյութ

Հանրապետության տոնի առթիվ ՆԳՆ մի շարք ծառայողներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով

Բախվել են «Մերսեդես»-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Հայտնի են ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի օրն ու վայրը. Լավրովը հայտարարություն է արել

Ջրի կուտակման ավազանի մոտակայքում քաղաքացին ձորն է ընկել

Մոսկվան պատրաստ է խաղաղության, բայց ոչ ցանկացած գնով. Պուտինը պայմաններ է առաջադրել

Կոտայքում մեքենաներ են բախվել․ կա 7 վիրավոր, բոլորը երեխաներ են

Ժողովրդին կոչով դիմող Քոչարյանին հիշեցրեք, որ կապ չունի հայ ազգի հետ, ինքն է իրեն տարանջատել հայերից. Չախոյան

Ինչ անի վարչապետը՝ ոտքով դուռ բացի՞, ծեծի՞. Քոչարյանը չի պատկերացնում լինել ղեկավար ու մարդ չսպանել. տեսանյութ

Պտտահողմն ու կարկուտը Արթիկում ավերածությունների պատճառ են դարձել. լուսանկարներ, տեսանյութեր

Մահացել է փորձառու օդաչու Մերուժան Ծատուրյանը

Մերձմոսկվայում այրվում է «Արմենիա Մարկետ»-ը. տեսանյութ

Նախագահի նստավայրում Հանրապետության տոնի առիթով պարգևատրման հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել. տեսանյութ

Առաջին հանրապետության օրը հայ ժողովրդի ազատության ու ինքնիշխանության կամքի խորհրդանիշն է. Ավինյան

Ձագարը տեսեք. կարկուտ և տորնադո Նահապետավանում. Գագիկ Սուրենյանը նոր տեսանյութեր է հրապարակել

Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Առաջին հանրապետության տոնը. տեսանյութ

«Նիվա»-ից հնչած հայհոյանքի պարզաբանումը վերածվել է ծեծկռտուքի և ավարտվել դանակահարությամբ

Ստամբուլը կարող է դիտարկվել որպես ՌԴ-Ուկրաինա բանակցությունների հաջորդ փուլի հնարավոր վայր. Պեսկով

10 հազար դոլար կաշառք՝ մեղադրյալին վաղեմության հիմքով ազատելու համար. հայտնի է Արտուշ Գաբրիելյանի մեղադրանքը

Տորնադո Արթիկում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Մարինա Ծատուրյանն արժանացել է Երախտագիտության մեդալի

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել մայիսի 28-ին

Լեհաստանի Սեյմի պատվիրակությունը կժամանի Հայաստան

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հանրապետության տոնի առթիվ Ապարանի համայնքապետարանի կողմից կազմակերպված միջոցառմանը

«Գարդման, Շիրվան, Նախիջևան»-ը վերահաստատում է հայ փախստականների իրավունքների վերականգնման պայքարը. Գաբրիելյան

Միջնակարգ կրթության ավարտին սովորողը պետք է քաղաքացու դիրքից արժևորի Հայաստանը. ԿԳՄՍ նախարար

Սահմանազատմամբ մենք ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունը. Մհեր Գրիգորյան

7 տարում շուրջ 210,7 մլրդ դրամի գույք և դրամական միջոց է վերադարձվել Հայաստանին․ Սիմոնյան

Կեցցե՛ ազատ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը. Օլիվիե Դըկոտինյի

ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը

Թզբեհ նվիրել եմ բարեկամ երկրի նախագահներից մեկին, նման ավանդույթ կա. Ալեն Սիմոնյան

ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը հարգանքի տուրք են մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին