Երևան
12 °C
Այսօր Երեւանի ավագանու նիստին ներկա չէր քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նշվում էր, որ Մարգարյանը հիվանդ է: Երեկ FACT TV-ն տեսանյութ էր հրապարակել, որով ներկայացնում էր Տարոն Մարգարյանի գործունեության եւ հարստացման հետ կապված մի շարք մանրամասներ, ինչից հետո մի շարք ակտիվիստներ Երեւանի քաղաքապետարանի դիմաց հերթական անգամ պահանջում էին Տարոն Մարգարյանի հրաժարականը:
Հեղափոխության շրջանում Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցությունը պահանջում էր նաեւ Մարգարյանի հրաժարականը, սակայն այս շրջանում այդ հարցի շուրջ չեն խոսվում: Երեկ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով քաղաքացիներին կոչ արեց դադարեցնել անհնազանդությունները եւ թույլ տալ, որպեսզի հենվեն փաստերի վրա եւ փաստեր հավաքեն: Արդյո՞ք Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության լռությունը այս շրջանում պայմանավորված է վարչապետի կոչի հետ, մեզ հետ զրույցում մանրամասնեց ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
- Պարոն Խաժակյան, Տարոն Մարգարյանի հրաժարականը հեղափոխության շրջանում Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության հիմնական պահանջն էր, ինչո՞ւ է այս շրջանում այդ հարցը սառեցվել:
- Մեր յուրաքանչյուր հաջորդ նիստի ժամանակ, նաեւ ելույթներում, հարցազրույցներում խոսում ենք դրա մասին եւ ասել ենք, որ մեր հնչեցրած պահանջը ուժի մեջ է եւ ոչինչ չի փոխվել եւ դա օր առաջ պիտի տեղի ունենա:
- Արդյո՞ք սպասում եք ԱԱԾ բացահայտումներին, որ հերթը Տարոն Մարգարյանին հասնի ու նա իր կամքով հրաժարական տա:
- Բնականաբար, ԱԱԾ բացահայտումները հիմք են, բայց շատ վաղուց դեռ այնպիսի բացահայտումներ ենք մենք արել մինչեւ հեղափոխությունը, որ դրանք արդեն իսկ հիմք էին Տարոն Մարգարյանի հրաժարականի համար եւ յուրաքանչյուր նման բացահայտում ապացուցում է, որ դա այսօրեական խնդիր է:
- Չե՞ք պատրաստվում Երեւանի ավագանու նիստում Տարոն Մարգարյանին անվստահություն հայտնել:
- Մեր ունեցած տեղեկություններով՝ Տարոն Մարգարյանը արդեն իսկ հրաժարականի դիմումը գրել է եւ մնում է այն հրապարակվի:
- Իսկ ո՞րն է պատճառը, որ դեռ չի հրապարակվել:
- Չեմ կարող ասել, դա հավանաբար իրենից պետք է հարցնել:
- Փաստորեն, այս պահի դրությամբ դուք ուղղակի սպասում եք, որպեսզի հասկանաք՝ տեղեկությունը ճի՞շտ է, թե` ոչ:
- Մենք այս պահին ակտիվ գործողություննների չենք դիմում միայն մի պատճառով, որովհետեւ դրանք պետք է լինեին անհնազանդության գործողություններ՝ ուղղված Տարոն Մարգարյանին, սակայն քանի որ վարչապետը արդեն որերորդ անգամ հորդորել է դադարեցնել անհնազանդության գործողությունները եւ սպասել իրավապահ մարմինների գործողություններին, դրա համար մենք հենց այդպես էլ անում ենք:
- Արդյո՞ք Տարոն Մարգարյանի այսօրվա բացակայությունը խոսում է այն մասին, որ նա հրաժարական է տվել:
- Ես կարծում եմ՝ խոսում է:
- Իսկ ի՞նչ է սպասվում հրաժարականից հետո:
- Ավագանին պետք է ընդունի այդ հրաժարականը եւ 3 օր անց նիստ անի, որտեղ պետք է որոշվի քաղաքապետի ընտրության օրը, այդ ընթացքում լինեն առաջադրումներ: Քաղաքապետի թեկնածուն ավագանու անդամ պետք է լինի:
- Հնարավոր չէ՞, որ ավագանու նոր ընտրություններ լինեն:
- Չի բացառվում, եթե այդ ընթացքում առաջադրում չլինի, կամ լինի, բայց բավարար քանակությամբ ձայն չհավաքի:
- Բայց ՀՀԿ-ն բավարար քանակությամբ ձայն ունի, որպեսզի կարողանա թեկնածու առաջադրել:
- Այո, բայց հասկանալի է, որ դեպքերի զարգացման անտրամաբանական շարունակություն կլինի, եթե հանրապետական մի թեկնածուն գնա, մեկ ուրիշը գա:
- Համարենք, որ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել, ԵԼՔ խմբակցությունը արդեն որոշե՞լ է, թե ով է լինելու իր թեկնածուն:
- Դա դաշինքի քննարկման հարց է, որովհետեւ ԵԼՔ դաշինքը պետք է այդ առաջադրումը որոշի: Եւ կարծում եմ, որ առաջադրում պետք է անի, եթե իհարկե արտահերթ ընտրությունների նպատակահարմարություն այս դեպքում չլինի:
- Փաստորեն, դեռ չեք քննարկել հնարավոր թեկնածուի հարցը եւ սպասում եք պաշտոնական հրաժարականին:
- Այո, սպասում ենք պաշտոնական հրաժարականին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT