Երևան
12 °C
«Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանը, որի շինարարական աշխատանքները սկսվել էին դեռեւս 2015 թվականին եւ պետք է ավարտվեին 2-2.5 տարում՝ արդեն ավարտվել են: Շենքը կարծես թե պատրաստ է վերահանձնման, սակայն վիճահարույց երրորդ հարկն այդպես էլ չի կառուցվել: Երեւանի ներկայիս գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի հեղինակած «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի նախագիծը, որը պետք է եռահարկ լիներ, բազմաթիվ բանակցություններից եւ առաջարկներից հետո միեւնույն է՝ երկհարկանի է ստացվել:
ՀԺ-ն բազմիցս անդրադարձել է «Մաթեւոսյան կենտրոն-թանգարան»-ի խնդրին: Պետությունը Մաթեւոսյանական կենտրոն ստեղծելու համար Երեւանի «Պլանի գլուխ» կոչվող հատվածում, Աբովյան պուրակում, անհատույց եւ անժամկետ օգտագործման իրավունքով 400 քմ հողատարածք էր տրամադրել։
Համաձայն Քաղաքաշինության կոմիտեի մամուլի ծառայության տրամադրած տվյալների՝ 2015-2018թթ. պետական բյուջեների հատկացումները կենտրոն-թանգարանի շենքին կազմել են 474,մլն 586. հազար 612 դրամ՝ որի շրջանակներում աշխատանքներն ամբողջապես ավարտվել են: Քաղաքաշինության կոմիտեից նաեւ հայտնեցին, որ «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոնի կառուցման աշխատանքները, ըստ պայմանագրային պարտավորությունների ավարտվել են, շահագործման ընդունող հանձնաժողովի ակտը ձեւակերպման փուլում է: «Հրանտ Մաթեւոսյան կենտրոն-թանգարան»-ը շահագործման հանձնվելու ժամկետը դեռ հստակ չէ:
Ինչպես արդեն հայտնել էինք՝ Կենտրոնի շինարարությունն իրականացվել է Քաղաքաշինության կոմիտեի վերահսկողությամբ եւ «Հորիզոն 95» ՍՊԸ-ի միջոցով: «Հորիզոն 95» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Գալստյանը ՀԺ-ի հետ զրույցում փաստեց, որ շինարարական աշխատանքները վաղուց ավարտվել են եւ իրենք սպասում են Կառավարության որոշմանն ու ընդունում-հանձնում կատարելուն:
«Արդեն ունենք նման հրաման՝ կառույցը հանձնելու: Սպասում ենք քաղաքաշինության կոմիտեի նախագահին, մշակույթի նախարարության կողմից պատասխանատուներին, որպեսզի քննարկենք կատարված աշխատանքները, քանակ, որակ, եւ այլն: Գուցե առաջանան դիտողություններ, որոնք կշտկվեն»-ասաց Գալստյանը:
Մեր հարցին՝ դիտողություններն ու՞մ հետ են քննարկվելու՝ Գագիկ Գալստյանն ասաց, որ քաղաքաշինության կոմիտեն աշխատանքն իրագործելու Կառավարության հանձնարարական է ունեցել: Կատարել են տենդերային մրցույթ, ընտրել են «Հորիզոն 95» ՍՊԸ-ին, հաստատված նախագծով կատարվել է շինարարական աշխատանքը: Ասաց, որ շենքը, ամենայն հավանականությամբ, հանձնելու են «Հրանտ Մաթեւոսյան»-հիմնադրամին: Գագիկ Գալստյանի վստահեցմամբ՝ բանավոր դեռ ոչ մի առարկություն չի արվել, միայն առաջարկներ են եղել:
Ավելի վաղ՝ «Հրանտ Մաթեւոսյան»-հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Մաթեւոսյանը ՀԺ-ի հետ զրույցում ասել էր, որ նման տեսքով շենքը շահագործման ենթակա չէ: Դավիթ Մաթեւոսյանը բազմիցս արձանագրել է, որ ճարտարապետի կողմից նախանշված աշխատանքներն ըստ նախագծի չեն իրականացվել եւ թերի են: Այսօր էլ հիմնադրամի տնօրենը նույն կարծիքին է:
Ստացվում է, որ Քաղաքաշինական պետական կոմիտեն շինարարներից պետք է շենքն ընդունի, սակայն այն շահագործման ենթակա չէ: Դավիթ Մաթեւոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մտահոգություններ եւ մի շարք անհամաձայնություններ ունի: «Նախնական հայեցակարգերով շենքը չի համապատասխանում որպես կենտրոն- թանգարան աշխատելու իր գործառույթին: Ենթադրենք, հրաշալի շենք է՝ մեկ նկուղային եւ երկու վերգետնյա հարկ, սակայն այն հայեցակարգը, որով մենք ներկայացրել էինք հետեւյալն էր` քաղաքաշինական մեծ նախագիծ, որն իր մեջ ներառում է եռահարկ շինություն, որը նկուղային պիտի լինի եւ պետք է ներառի մինիմալ կենսապահովման չափորոշիչներ: Պետք է գտնվի բուսաբանական այգու մեջ, որը կստեղծի մաթեւոսյանական միջավայր Լոռվա բնության մոդելավորմամաբ»,-ասաց Դավիթ Մաթեւոսյանը:
Վերջինինս խոսքով՝ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Նարեկ Սարգսյանը լիովին համաձայն էր իրենց հետ քաղաքաշինական նախագիծ անելու եւ նախապես որոշված հայեցակարգով շարժվելու տեսակետին: Սակայն ինպես Մաթեւոսյանն է նշում՝ նրանք պատրաստակամ էին նախկին կառավարությանը ներկայացնել հետեւյալը. ահա երկու հարկ եւ նկուղ, հաջորդը կլինի այգի, որը պիտի դառնա բուսաբանական այգի, դրան զուգահեռ գուցե կլինի երրորդ հարկ:
«Ինչպե՞ս կարող է այս թերի շենքը հանձնվել կառավարությանը կամ մշակույթի նախարարությանը: Ամբողջ խնդիրն այն է, որ շենքը գուցե իր շրջակայքով եւ կենսագործունեությամբ հարմար չէ, այնտեղ չի կարող գործել մի հաստատություն, որը կապահովի կենտրոն թանգարանի լիարժեք գործունեությունը»,-ասաց Մաթեւոսյանը:
Վերջինիս համոզմամբ՝ շենքի ինտերիերի առումով էքսպոզիցիան պատրաստ չէ՝ կա լավ կառուցված ադմինիստրատիվ շենք, գեղեցիկ մտահղացմամբ, նախագծմամբ, հազարաշենի Զվարթնոցի մոդելով եւ վե՛րջ, մնացածը դեռ պետք է արվի: Սակայն փաստենք, որ քաղշինկոմից մեզ հայտնում են, որ կառուցված մշակութային կենտրոնի հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերով, ինչպես նաեւ վերնահարկի լրացուցիչ նախագծով կենտրոնի տարածքում բուսաբանական այգի եւ իրականացման ենթակա այլ աշխատանքներ նախատեսված չեն:
Այն, որ շենքն ըստ նախագծի՝ պետք է լիներ եռահարկ, սակայն երկհարկանի է կառուցվել, քաղշինկոմից տեղեկացնում են. «Ըստ Երեւանի քաղաքապետի կողմից տրված օբյեկտի ճարտարապետահատակագծային առաջադրանքի եւ 2014 թվականին հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերի՝ օբյեկտը նախատեսվել է երկհարկանի՝ երկու վերգետնյա եւ մեկ ստորգետնյա նկուղային հատվածով՝ որն իրականացվել է ամբողջությամբ»:
Մեր հարցին, թե «Հրանտ Մաթևոսյան հիմնադրամ»-ի գործադիր տնօրենը կարծում է, որ անիմաստ է երկու հարկով շահագործման հանձնելը, քաղշինկոմից պատասխանեցին, որ «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոնի կառուցման աշխատանքներն իրականացվել են բացառապես ՀՀ օրենսդրությամբ, հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերով եւ պետական գնման պայմանագրով: Նախատեսված պահանջների եւ պարտավորությունների շրջանակներում ֆինանսավորվել են ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:
Նշեցին, որ Հրանտ Մաթեւոսյանի ժառանգների առաջարկով լրացուցիչ աշխատանքների (վերնահարկի կառուցման) նախնական հաշվարկը կատարվել է նախագծային կազմակերպության կողմից 2018 թվականին, որի համաձայն լրացուցիչ պահանջվող գումարի չափը կազմում է շուրջ 55 միլիոն դրամ: Ներկայումս խնդիրը ուսումնասիրության փուլում է: Վերջինիս կարեւորությունը եւ համապատասխան ներդրումների նպատակահարմարությունը գնահատելուց հետո հարցը ներկայացվելու է ՀՀ կառավարության քննարկմանը:
Իսկ ինչ վերաբերում է կառույցին կից բուսաբանական այգուն եւ նախատեսված այլ ծրագրերին, ապա հայտնում են, որ կառուցված մշակութային կենտրոնի հաստատված նախահաշվային փաստաթղթերով, ինչպես նաեւ վերնահարկի լրացուցիչ նախագծով կենտրոնի տարածքում բուսաբանական այգի եւ իրականացման ենթակա այլ աշխատանքներ նախատեսված չեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT