Երևան
12 °C
Այսօր «Հայկական ժամանակ»-ի խմբագրությանն է դիմել քաղաքացի Արամ Գրիգորյանը: Նա պատմեց, որ անհատ ձեռներեց է եւ ունի փոքրիկ բենզալցակայան` Արաբկիր համայնքում, սակայն այնպիսի տուգանքներ են դնում իր բիզնեսի վրա, որ ստիպված է լինելու վաճառել այն եւ արտագաղթել:
Գրիգորյանը տարեկան թաղապետարանին վճարում է 350 հազար դրամ միանվագ պետտուրք: Նա նշեց, որ պետտուրքի մասին օրենքում վճարի չափը սկսվում է 50 հազար դրամից եւ ավարտվում է 350 հազար դրամով, այսինքն՝ իր փոքրիկ բիզնեսի դեպքում վերցվել է ամենաբարձր շեմը:
Նրա խոսքով, նախկինում այդ գումարը թույլ էին տալիս վճարել ամիս առ ամիս, բայց արդեն 5 տարի է՝ ստիպում են վճարել մեկ տարվա վճարը տարեսկզբից` մինչեւ հունվարի 20-ը:
Գրիգորյանն ասաց, որ 3 հարկատեսակ վճարում է ԱԻՆ-ին, տարեկան մոտ 250 հազար դրամի չափով եւ 1 մլն 200 հազար դրամի չափով էլ տարեկան վճարում է ՊԵԿ-ին` որպես հարկ:
«Ես լսել եմ, որ Սիրիայում 1 խանութի տարեկան հարկը 300 դոլար է, իսկ Հայաստանում 5000 դոլար հարկ վճարելուց հետո էլ ենթարկվում ենք հազարավոր դոլարների հասնող տուգանքների»,- ասաց Գրիգորյանը:
Նրա խոսքով, երբ մեքենաները սկսեցին որպես շարժիչային վառելիք կիրառել բնական գազը, բենզինի առեւտուրը վատացավ շուրջ 300 տոկոսով, բայց հարկերը չնվազեցին:
«Տարբեր տեղեր վճարվող հարկերից հետո գործարարի ձեռքին չնչին գումար է մնում, բայց մեր կյանքի նպատակը անվերջ հարկեր եւ տուգանքներ վճարելը չէ»,- ասաց Գրիգորյանը:
Գրիգորյանը պատմեց, որ այս տարվա հունիսի 30-ին ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները այցելել էին իր բենզալցակայան իրենց ավտոմեքենան լիցքավորելու համար:
«Ավտոմեքենայի լիցքավորման պահին լիցքավորման սպասող եւս մեկ ավտոմեքենա է եղել: ՊԵԿ աշխատակիցներն ավտոմեքենան լիցքավորելուց հետո բենզալցակայանի աշխատակցին վճարել են գումարը, ստացել են իրենց մանրը եւ փոքր-ինչ առաջ կանգնեցնելով իրենց մեքենան սպասել են:
Բենզալցակայանի աշխատակից, այդ ընթացքում լիցքավորել է հետեւում կանգնած ավտոմեքենան եւ վերադարձել է իր սենյակ, որտեղ տեղակայված է եղել հսկիչ դրամարկղային մեքենան: Գրիգորյանի խոսքով՝ աշխատակիցը մուտքագրել է երկու ավտոմեքենաների համար լիցքավորված վառելիքի գումարները` առանձին կտրոններով, ինչը նաեւ ֆիքսել են ՊԵԿ-ի աշխատակիցները:
Սակայն, քանի որ ՀԴՄ կտրոնը տեղում լիցքավորելուց հետո չի տրամադրվել մեքենաների վարորդներին` խոշոր չափի տուգանք են սահմանել բենզալցակայանի վրա:
Գրիգորյանը նշեց, որ ինքն ուզում է այս երկրում ապրել, սակայն այդ մարդիկ իրեն հաճախ տուգանելով ուզում են երկրից հեռացնել: «Եթե տուգանքը չեղյալ չհամարվի, ես կվաճառեմ իմ բիզնեսը եւ կարտագաղթեմ», - ասաց Արամ Գրիգորյանը:
Գրիգորյանը հույս ունի, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածը` կապված փոքր բիզնեսների հարկային բեռը թեթեւացնելու հետ, կյանքի կկոչվի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT