Դիմորդների գրեթե 25 տոկոսն անբավարար է ստացել, «Բրյուսովում» ուսման վարձի թանկացում կլինի

Միասնական քննությունների հիմնական փուլին մասնակցելու համար հայտագրված դիմորդների քանակն, այս տարի, ինչպես հայտնի է, բավական փոքր է, իսկ բուհեր կընդունվեն նրանց է՛լ ավելի քիչ մասը, որովհետեւ գրեթե 25 տոկոսը ստացել է անբավարար գնահատական եւ դուրս մնացել քննական գործընթացից:

Քննությունների հիմնական փուլում հայտագրվել էր շուրջ 4 620 դիմորդ՝ ի տարբերություն նախորդ տարվա 10 հազար դիմորդի: Դրական միավորի շեմը չի հաղթահարել նրանցից 1 125-ը: Այսինքն՝ եթե նույնիսկ մնացած բոլորն ուսանող դառնալու հնարավորություն ստանան, այդ թիվը չի գերազանցի 3 500-ը:

Առաջին փուլում քննությունն ընդհատել է շուրջ 20 դիմորդ՝ առողջական խնդիրների պատճառներով: Լրացուցիչ փուլում նրանք հնարավորություն են ստացել նորից քննություն հանձնել: Եվս մեկ դիմորդ հեռացվել է քննասենյակից, որովհետեւ փորձել է օգտվել հեռախոսից եւ արտագրել պատասխանները: Նա վերահանձնելու իրավունք չի ունեցել:

«Քննությունների արդյունքների 92 բողոքարկում ենք ունեցել, որից բովանդակային եղել է 34-ը. տարբեր առաջադրանքների հետ համաձայն չեն եղել: Իսկ մնացածը վերաբերել է վերահաշվարկ կատարելուն կամ խնդրանք է եղել՝ երկրորդ անգամ մասնակցել քննությանը: Կամ նշել են, որ թեստ-գրքույկում իրենք գրել են ճիշտ, սակայն պատասխանների ձեւաթղթում սխալ են անցկացրել: Դրանք պարզապես խնդրանքներ են, որովհետեւ թեստ գրքույկը չի ստուգվում, ստուգվում է միայն պատասխանների ձեւաթուղթը: Եթե հակառակն էլ լիներ, եւ թեստ-գրքույկում պատասխանը սխալ գրած լինեին, բայց պատասխանների ձեւաթուղթ անցկացնեին ճիշտը, միեւնույն է ստուգվում է միայն ձեւաթուղթը»,- մեզ հետ զրույցում ասաց գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Փաշայանը:

Բովանդակային բողոքարկումների վերաբերյալ մեծ մասամբ եղել է մասնագիտական բացասական եզրակացություն, բացառությամբ Կենսաբանության թեստային մեկ առաջադրանքի, որի համար քննություն հանձնած շուրջ 15 դիմորդի գնահատականը բարձրացվել է 0.25 միավորով:

Ինչ վերաբերում է միասնական քննությունների երկրորդ՝ լրացուցիչ փուլին, ապա դրանց մասնակցելու համար հայտագրվել էր 745 դիմորդ: Այս բացարձակ ցուցանիշը փոքր է նախորդ տարի նույն փուլում հայտագրված դիմորդների թվից, որն էր՝ 1 030: Բայց հաշվի առնելով այդ տարիներին շրջանավարտների թվի ու քննությունների հիմնական փուլում դիմորդների քանակը, ստացվում է, որ այս տարի երկրորդ փուլով բուհ ընդունվել ցանկացողներն ավելի շատ են: ԳԹԿ տնօրենի պաշտոնակատարը դա պայմանավորեց այն մտայնությամբ, որ հնարավոր է՝ շրջանավարտների փոքր քանակի պատճառով էլ շատերը կարծել են, որ բուհերում մրցակցություն չի լինի եւ միայն դրական գնահատականը կարող է բավական լինել ընդունվելու համար: 

«Բրյուսով» ուսման վարձը 30 հազարով ավելի կլինի

Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի հեռակա ուսուցման համակարգում բարձրացվել է ուսման վարձավճարների չափը: Դա պատճառաբանվում է նաեւ դիմորդների փոքր թվով: Ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Բելա Մարգարյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ նոր ուսումնական տարվանից նշված համակարգ ընդունվողների համար ուսման վարձը կկազմի 330 հազար դրամ՝ նախկին 300 հազար դրամի փոխարեն: Այստեղ բոլոր մասնագիտությունների դեպքում սահմանված է միեւնույն վարձաչափը:

«Այլ բուհերում նույն մասնագիտությունների վարձավճարների չափը որ նայեք, այդպիսի վարձավճար չկա: Մեզ մոտ, այսպես ասած, ամենաէժանն է: Հեռակայում ուսման տեւողությունն էլ մեզ մոտ շատ է, դրա համար էլ այդ վարձը չէր փակում ամբողջ ծախսերը: Եվ հետո մի մոռացեք, որ այս տարի դիմորդների քանակը ահավոր քիչ է: Մեզ մոտ 700 հոգի ավարտել է եւ ընդամենը 300 դիմորդ ենք ունեցել: Դեռ չգիտենք էլ՝ նրանցից քանիսն են ընդունվել: Դա շատ լուրջ պատճառ է, իսկ մեր բյուջեն ձեւավորվում է հիմնականում ուսանողների վարձավճարներից»,- մանրամասնեց բուհի պրոռեկտորը:

Բուհի ուսանողական խորհուրդը դժգոհ է կայացված որոշումից եւ բաց նամակով դիմել է ռեկտոր Կարինե Հարությունյանին՝ մասնավորապես նշելով. «Առանց այդ էլ ուսման վարձերի վճարման դժվարություն կա, որը ավելի բացահայտ արտահայտվում է քննությունների ժամանակ, երբ շատ ուսանողներ չեն կարողանում մասնակցել քննությունների՝ վարձը չվճարելու պատճառով, շատերն էլ դուրս են մնում համալսարանից հենց նույն խնդրի պատճառով: Վստահաբար հեռակա համակարգում սովորող ուսանողների ուսման վարձի չափը բարձրացնելուց հետո, մյուս տարի կբարձրացվի նաեւ առկայում սովորող ուսանողների վարձի չափը: Այս բաց նամակով ԵՊԼՀ ուսանողությունը խնդրում է համալսարանի ղեկավարությանը վերանայել կայացված որոշումը եւ անփոփոխ պահել հեռակա ուսուցման համակարգում սովորողների ուսման վարձավճարները»: 

Պրոռեկտոր Բելա Մարգարյանը, անդրադառնալով ուսխորհրդի դիմումին, ասաց, որ վարձավճարները բարձրացնելու որոշումը վերանայելու հարց չի քննարկվել: Նաեւ ընդգծեց, որ Բրյուսովի անվան համալսարանում զեղչեր են տրամադրվում նաեւ հեռակա ուսուցման համակարգ ընդունված ուսանողներին, եթե նրանք անապահով են, հնարավորություն է ընձեռվում վարձը մուծել մաս-մաս եւ այլն:

Առկա ուսուցման համակարգում վարձավճարների չափը կշարունակի մնալ 400 000 դրամ՝ դարձյալ անկախ մասնագիտությունից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5985 դիտում

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել