Չունեմ սիրած երգիչ, երգչուհի, ինձ հետ սուրճ խմելն էլ առավելություն չէ. Աննա Հակոբյան

Երկու ամիս չորս օր վարչապետի տիկնոջ կարգավիճակում գտնվող Աննա Հակոբյանը տվեց #ԻմՔայլը հիմնադրամի գործունեության մեկնարկը: Իր ելույթում Աննա Հակոբյանը նշեց, որ ցանկացել է շարունակել «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագրի աշխատանքը, սակայն շատերը նրանից այլ ակնկալիքներ են ունեցել՝ վարչապետի կնոջ գործառույթներով:

«Այս երկու ամիսներին շատ մարդկանց հետ եմ հանդիպել, ովքեր շատ կարեւոր նախագծեր են իրականացնում, բայց հայտարարում եմ էին, որ այդ ծրագրերը կարող են դադարել՝ ֆինասական խնդիրների պատճառով: Նախկինում դրանք ֆինանասվորվել են տարբեր ուղիներով՝ միջանձնային հարաբերությունների վրա հիմնված, ինչը չէր կարող շարունակվել նոր Հայաստանում՝ նոր իրողություններով պայմանավորված: Զուգահեռաբար ինձ դիմում էին մարդիկ, ովքեր պատրաստակամություն էին հայտնում ֆինասական աջակցություն ցուցաբերել»,- ասաց նա:

Աննա Հակոբյանն ընդգծեց, որ իրեն դիմել են շատ մարդիկ եւ խնդրել, որ օգտագործելով վարչապետի տիկնոջ իր կարգավիճակը՝ բարձրաձայնի այդ խնդիրների մասին:

«Ես հասկացա, որ հանրությունը ինձանից ունի շատ կոնկրետ պահանջներ, սպասելիքներ եւ ես որեւէ իրավունք չունեմ դրանք մերժելու: Իմ անձնական ցանկությունը՝ շարունակել իմ մասնագիտական աշխատանքը, որպես թերթի գլխավոր խմբագիր, որեւէ մեկին չի հետաքրքրում: Ես հասկացա, որ պարտավոր եմ իմ քայլն անել որպես վարչապետի կին եւ կարճ ժամկետներում Հայաստանը շատ ավելի լավը դարձնելու գործում: Դրա համար պետք էր ինստիտուցիոնալ մարմին, որն էլ դարձավ #ԻմՔայլը հիմնադրամը: Մենք փորձելու ենք համատեղ ուժերով կառուցել բոլոր առումներով ներառական հասարակություն, որտեղ ոչ մեկն անտեսված չի լինի»:

Խնդիրների հասցեավորման համար գործելու է երեք ձեւաչափ: Առաջին տիկնոջ խոսքով՝ հիմնադրամը կամուրջ է լինելու հրաշալի գործեր կատարող անձանց եւ այդ հրաշալի գործերը ֆինանսավորելու պատրաստ մարդկանց միջեւ: «Մենք հովանավորելու ենք արդեն իսկ գործող ծրագրերը եւ կունենանաք մեր 2-3 նախագծերը, որոնք կմշակենք եւ կիրականացնենք»,- նշեց նա:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման համար մշակվելու են հստակ չափանիշներ, առաջիկայում տեղի է ունենալու գործադիր տնօրենի ընտրություն՝ բաց մրցույթի միջոցով: Հիմնադրամին կից ստեղծվելու են փորձագիտական խմբեր, որոնք կուսումնասիրեն ներկայացված ծրագրերը եւ հոգաբարձուների խորհրդի քվերակությունից առաջ իրենց մասնագիտական կարծիքը կհայտնեն: Աննա Հակոբյանը հույս հայտնեց, որ ընթացիկ տարվա հոկտեմբերից կսկսեն առաջին ծրագրերն իրականացնել: Վարչապետի տիկինը հայտարարեց, որ հիմնադարամը գործելու է բաց ու թափանցիկ, որեւէ գումարի շարժ ոչ միայն նվիրատուի, այլեւ հիմնադրամի հետ առնչություն չունեցող քաղաքացու համար գաղտնի չի լինելու:

«#ԻմՔայլը հիմնադրամը գործելու է թափանցիկ եւ հաշվետու է լինելու յուրաքանչյուր ծախսված գումարի համար: Այս թափանցիկությունը հիմնադրամի ստեղծման նախապայամանն է: Բացի այս, հիմնադրամը բաց է լինելու համագործակցելու ցանկացած կազմակերպության հետ՝ անկախ նրանց քաղաքական, կրոնական եւ սեռային ու ազգային պատկանելիությունից: #ԻմՔայլը հիմնադրամը չի կապվելու իմ անձի հետ եւ իմ ամուսնու պաշտոնավարման ավարտից հետո ես այն մեծ սիրով կփոխանցեմ հաջորդ վարչապետի տիկնոջը: Մինչեւ այդ ես ամեն ինչ կանեմ՝ հիմնադրամը կայացնելու եւ դրա անխափան գործունեության պայմաններ ստեղծելու համար»:

Այնուհետ, Աննա Հակոբյանը ելույթի ընթացքում խոսեց այն մասին, թե ինչ է նշանակում լինել վարչապետի տիկին եւ որոշ անձնական դիտարկումներ կատարեց:

«Այն կարծրատիպերը, որոնք ձեւավորված են պետության առաջին դեմքի տիկնոջ շուրջ՝ գերազանցեցին իմ բոլոր պատկերացումները: Այս երկու ամսվա ընթացքում մարդիկ ինձ վերաբերվեցին կնոջ, որը կարող է թաքուն ազդել ամուսնու քաղաքական որոշումների վրա, միջնորդի, որ ամուսինն ընդունի այս կամ այն անձնավորությանը կամ հավանություն տա նրանց առաջարկություններին: Մարդիկ ինձ վերաբերվեցին որպես կնոջ, որը կարող է ներքին կարգով միջնորդել, որպեսզի ծանոթները, ծանոթների ծանոթները եւ նրանց ծանոթներն աշխատանքի անցնեն նախարարություններում: Ես ինձ զգացի կին, որից զգուշավորություն են զգում կառավարության շատ անդամներ, իսկ ինձ մտերիմ լինելը համարվում է առավելություն՝ անձնական հարցերը լուծելու համար: Պետք է խոստովանեմ, որ այս զգացումը խիստ հիասթափեցնող էր: Ես խնդրում եմ, որ այստեղ ասվածն ընդունել ի գիտություն, հիմնադրամի գործունեությունից ավելի որեւէ դերակատարություն ինձ չվերագրել եւ որեւէ ակնկալիք չունենալ: Ես չունեմ սիրած դերասաններ, երգիչներ, երգչուհիներ: Չեմ պատրաստվում մարդկանց աշխատանքի տեղավորելու միջնորդություններ անել: Էական չէ, թե ով քանի անգամ է ինձ հետ սուրճ խմել, այդ հանգամանքը նրա կյանքում ոչինչ չի փոխելու: Ես չեմ պատրաստվում ինձ շրջապատել պալատական շքախմբով»,- նշեց նա:

Արդեն լրագրողների հետ զրույցում Աննա Հակոբյանը նշեց, որ ներդրումներ անելու հետ կապված իր հետ արդեն տարբեր մարդիկ են հանդիպել  եւ պատրաստակամություն հայտնել նվիրատվություն կատարելու համար:

«Ես այս պահին ձեռնպահ կմնամ անուններ տալուց: Դրանք եղել են նախնական խոսակցություններ եւ ես խնդրել եմ նրանց սպասել մինչեւ հիմնադրամը կազդարարի իր գործունեության մասին»,- ասաց նա:

Հիմնադրամի ֆինանսները ուղղվելու են առողջապահության, մշակույթի եւ սոցիալական ոլորտների խնդիրներին: Լրագրողները վարչապետի տիկնոջից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ ստեղծված աղմուկը չի նպաստի նրան, որ դրսի բարերարները «կաշկանդված» գումար նվիրաբերեն:

«Դա նորություն չէր, մեծ հաշվով այդ մասին գիտեինք, քանի որ բոլորս ապրում ենք Հայաստանում: Մասնավորապես, մեր թերթը բազմիցս անդրադարձել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում տիրող իրավիճակին եւ վերջին տարիներին մեր հիմնադրամը ուներ խնդիրներ: Սփյուռքի բարերարները մեծ տոկոսներով կրճատում էին հանգանակությունների չափը եւ հիմքում այդ երեւույթն էր, որն այս օրերին ջրի երես դուրս եկավ: Հուսամ, որ դա ազդեցություն չի ունենա, քանի որ աշխատանքները դեռ չսկսած՝ տեսնում ենք, որ հակառակն է տեղի ունենում՝ սփյուռքում մարդիկ շատ ոգեւորված են քաղաքական փոփոխությամբ եւ շատ պատրաստակամ են իրենց ներդրումն ունենալ»,- մեկնաբանեց Աննա Հակոբյանը:

Հիմնադրամի գործունեության մեկնարկը տրվեց Բյուրականի արվեստի ակադեմիայում: Միջոցառմանը ներկա էին գործող դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, բժիշկներ, գործարարներ: Հիմնադրամի անունը պատահական ընտրված չէ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի իշխանության 3-րդ ժամկետի դեմ պայքարի մեկնարկը սկսել էր հենց #ԻմՔայլը արշավով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
14924 դիտում

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ