ՎՏԲ-ԴԱՀԿ անառողջ համագործակցություն է. տուգանքների ներումը քաղաքացիներին չի հասնում

2014 թվականին քաղաքացի Մանուկ Ավետիսյանը ՎՏԲ-Հայաստան բանկից 800 հազար դրամ վարկ է վերցրել: Վճարումները մեկ տարի պարտաճանաչ կատարելուց հետո ֆինանսական խնդիրների պատճառով սկսել է ուշացնել, ապա ընդհանրապես չվճարել: 2017 թվականին Մանուկ Ավետիսյանի պարտքը հասել է մոտ 1 միլիոն 500 հազար դրամի եւ ՎՏԲ Հայաստան բանկը դատի է տվել քաղաքացուն: «Ինձ նույնիսկ տեղյակ չեն պահել, որ գործը դատարան է գնացել, հետագայում եմ իմացել, որ առանց իմ իմացության վճիռ է կայացվել եւ հաշվիս վրա կալանք դրվել»,- մեզ հետ զրույցում ասաց Մանուկ Ավետիսյանը:

Վերջինս այդ ընթացքում մայր գումարը թեթեւացնելու նպատակով 200 հազար դրամի չափով վճարում է կատարել ՎՏԲ Հայաստան բանկում, սակայն ավելի ուշ պարզվել է, որ այդ գումարը ոչ մի ձեւով չի փոխանցվել, իսկ պարտքը պահպանվել է: «Վճարումը բանկում ընդունել են, կտրոն տրամադրել, բայց այդ գումարը օդում է հայտնվել, քանի որ արդեն կալանք է եղել իմ հաշվին»,- ասաց նա:

Մանուկ Ավետիսյանի խոսքով՝ ՎՏԲ Հայաստան բանկից իրեն հայտնել են, որ ԴԱՀԿ-ի սխալի հետեւանքով է գումարը հայտնվել օդում, իսկ ԴԱՀԿ-ում ասել են, որ բանկի մեղավորությունն է, քանի որ իրավունք չուներ գումար վերցնելու: «Երկու կողմից ինչ-որ անառողջ համագործակցություն է, մեկը մյուսի վրա են բարդում: Հարկադիրը ասում է, որ բանկը չպիտի վերցներ այդ գումարը, պետք է ցույց տար, որ կալանք կա հաշվի վրա: Բանկն էլ պատասխանում է, որ գումարը վերցրել է՝ մայր գումարից հանելու նպատակով, սակայն ԴԱՀԿ-ն գումարը սառեցրել է եւ պարտքից չի հանվել»,- մեզ հետ զրույցում ասաց Մանուկ Ավետիսյանը:

Մանուկ Ավետիսյանի եւ մի շարք քաղաքացիների բողոքների հետ կապված ՀԺ-ն գրավոր հարցում ուղղեց ՎՏԲ-Հայաստան բանկին:

Բանկից պարզաբանում խնդրեցինք, թե ինչ է լինում, եթե քաղաքացու հաշվին կալանք է դրված, իսկ նա գումար է փոխանցում՝ վարկը թեթեւացնելու նպատակով եւ ինչու՞ է այս դեպքում գումարը հայտնվում օդում: ՎՏԲ-Հայաստան բանկից հայտնեցին, որ հաճախորդը՝ անկախ բանկային հաշիվներում արգելքի առկայությունից, իրավունք ունի իրականացնել վարկային պարտավորությունների մարումներ՝ վարկային կոդը տրամադրելու միջոցով:

ՎՏԲ-Հայաստան բանկից նաեւ տեղեկացրեցին, որ ըստ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի, եթե բանկային հաշիվներում արգելքները առկա են ընթացիկ վարկի տույժի կիրառման շրջանակներում եւ գործը գտնվում է կատարողական վարույթի փուլում, ապա գումարը կարող է վճարվել անմիջապես Հարկադիր կատարման ծառայությունում, որն էլ, իր միջնորդավճարները հաշվարկելուց հետո, վճարման գումարն ուղարկում է բանկ՝ վարկի մարման համար:

Քաղաքացի Մանուկ Ավետիսյանը բողոքում է, որ բանկում իրեն առաջարկել են յուրաքանչյուր ամիս 30 հազար դրամ վճարում կատարել եւ 5 տարվա ընթացքում 1 միլիոն 500 հազար դրամի պարտքը մարել: «Իրենց առաջարկով ստացվում է, որ նրանք կառավարության որոշումն ուղղակի անտեսում են եւ ոչ մի տուգանք չեն հանում իմ վրայից: Ես դատարանում կբարձրաձայնեմ այդ խնդիրը»,- ասաց Մանուկ Ավետիսյանը:

Հիշեցնենք, Ազգային ժողովում ընդունվեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Այդ փոփոխություններն ուղղված են բանկերի համար բարենպաստ դաշտ ստեղծելուն եւ վերջիններիս կողմից քաղաքացիների ժամկետանց վարկերի տույժ-տուգանքները ներելուն: Այս հարցին բազմիցս անդրադարձել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Բանկից հայտնում են, որ 2018 թվականի հուլիսի 4-ի դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ պաշտոնապես հայտարարել է ֆիզիկական անձանց ժամկետանց սպառողական վարկերի կուտակված տույժերի եւ տուգանքների ներման գործընթացի մեկնարկի մասին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5325 դիտում

«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը

Վարդան Սարգսյանն առաջին անգամ հետեւորդներին ցուցադրել է որդու լուսանկարը

Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել Հայաստանի մասնակցի ելույթից հետո հնչեցրած մեկնաբանության համար

Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից. հայտնի է պատճառը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը

Գևորգ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր

Մտցրել են զուգարան, փոշին լցրել բերանը. թմրանյութերի խնդիրը դպրոցներում ահագնանում է. ինչ է ծրագրվում

Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան

Հայտնի է՝ ով կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները. լուսանկար

Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները

«Հանգիստ գրեք, կինս գիտի». աքրոստիկոսներ ձոնող աղջիկն ու Կարոյի մեխակը՝ «ստարտ». գյումրեցի գծանկարիչը՝ KarVar

Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել

Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ

Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին

Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Ժաննա Անդրեասյանն այցելել է սկանդալների կենտրոնում հայտնված՝ Մերձավանի և Մխչյանի դպրոցներ

Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում

Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը

Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք. Սիմոնյան

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ

Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քվեարկեք Հայաստանի օգտին. Արայիկ Հարությունյան

29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ

Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է, որը համարձակություն է պահանջում. Աննա Վարդապետյան

Պատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին

Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ

Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ

Ինչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները

«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ

Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո

Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին

Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը

Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով

Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը

Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի