Երևան
12 °C
Օգոստոսի 16-ից սկսած Շիրակի մարզի գրեթե բոլոր համայնքներում ուժեղ կարկուտ է տեղացել: Տնամերձ ցանքատարածություններում եւ դաշտերում ո՛չ վաճառելու ենթակա բերք է մնացել, ո՛չ տանը օգտագործելու: Բացի Շիրակի մարզից կարկուտ է տեղացել նաեւ Կոտայքի եւ Արմավիրի մարզերում: Ի՞նչ չափի վնաս են կրել գյուղացիները եւ ի՞նչ միջոցներ է ձեռնարկել կառավարությունը՝ վնասի սուբսիդավորման համար: ՀԺ-ի հարցերին պատասխանել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:
- Պարոն Խաչատրյան, օգոստոսի 16-ից Շիրակի մարզի գրեթե բոլոր համայնքներում ուժեղ կարկուտ է տեղացել: Կարկտահարություն է եղել նաեւ Արմավիրի եւ Կոտայքի մարզերում: Ի՞նչ վնաս է այն հասցրել գյուղացիներին եւ արդյո՞ք փոխհատուցում լինելու է:
- Շիրակի հարավային շրջաններում է կարկուտը եղել, առավոտյան խոսել եմ մարզպետի հետ. մարզային հանձնաժողովը, այսպես ասած, աղետի գոտում է, փորձում են գնահատել վնասի չափը: Երկրորդ տուժած գոտին Կոտայքի շրջանն է, այստեղ տուժել են ոչ միայն ցանքատարածությունները, այգիները, այլ նաեւ «Գրին ֆարմեր» ընկերության ջերմոցները: Երրորդ կետը Արմավիրի մարզն է` Դարալիկ, Շենիկ, Քարակերտ, նախկին Բաղրամյանի շրջանը: Այստեղ հեղեղատարների կարողությունը չի բավարարել եւ ջուրը լցվել է տներ, այգիներ եւ դաշտեր:
Ինչ վերաբերվում է դրամական աջակցության ցուցաբերմանը, մեխանիզմը պարզ է. հաշվարկվում է՝ ամբողջ երկրում ինչքան են կազմել բնական աղետներից կրած վնասները, համեմատվում է պետության ֆինանսական միջոցների հետ եւ որոշակի համամասնությամբ աջակցություն է տրամադրվում: Նախկինում դա տրամադրվել է հողի հարկի փոխհատուցմամբ, կամ ջրի վարձի փոխզիջման տեսքով, այս տարի մենք քննարկում ենք ուղղակի կանխիկով որոշակի դրամական աջակցություն ցույց տալու հարցը: Շատ տուժածին` շատ, քիչ տուժածին` քիչ, բայց իհարկե մինչեւ որոշակի վերին սահմանը: Պետք է սպասենք, այս արհավիրքների շրջանն ավարտվի, այսօր խոսել եմ ԱԻ նախարարի հետ, վաղվանից ջերմային ֆոնը կբարձրանա՝ 36-37 աստիճան օդի ջերմաստիճան:
- Հակակարկտային կայանները արդյունավետ չե՞ն, որ գյուղացին շարունակում է այսպիսի վնասներ կրել:
- Մեր երկիրը հիմնականում հույսը դրել է գազագեներատորային կայանների վրա, որ «Զենիթ» են ասում: Դրանց արդյունավետությունը խիստ սահմանափակ է, նամանավանդ ուժեղ երրորդ, չորրորդ կարգի կարկուտի դեպքում եւ ԱԻՆ-ը պիլոտային ծրագիր է իրականացնում հակակարկտային համազարկային համակարգեր տեղադրելու ուղղությամբ եւ մեր գործընկերների վստահեցումով, եթե այդ համակարգերը չլինեին, ապա վնասները շատ ավելի մեծ կլինեին: Անցյալ շաբաթ Արմավիրում խորհրդակցություն տեղի ունեցավ, նաեւ այդ հարցը բարձրացվեց, որ երկրի տարածքը կարողանան փակել: Ուղղակի խնդիրը նրանում է, որ մեզ մոտ կարկտաբեր ամպերը արեւմուտքից են գալիս` Թուրքիայից, հասնում են Հայաստան արդեն ուժեղ ամպեր են գալիս: ԱԻՆ-ը կրակում է, ինչի արդյունքում ավելի թույլ կարկուտ է գալիս:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT