Ասք «աննախադեպ գնաճի» մասին. խմբագրական

«Հայկական ժամանակի» լուսանկարների հսկայական արխիվում գտանք այս լուսանկարը, որը արվել է 2002 թվականին (կասկածողներին հրավիրում ենք խմբագրություն լուսանկարի properties-ները նայելու): 16 տարի առաջ ձմերուկի «սեզոնին» ձմերուկն արժեր 150 դրամ: Այսինքն մոտավորապես այնքան, որքան հիմա է: Բայց...: 2002 թվականին միջին անվանական աշխատավարձը, ըստ պաշտոնական վիճակագրության, կազմում էր 25 հազար 500 դրամ: Հիմա, ըստ նույն պաշտոնական վիճակագրության,  միջին անվանական աշխատավարձը մոտ 172 հազար դրամ է: Այսինքն, հիմա անվանական աշխատավարձը մոտ հինգ անգամ ավելի բարձր է, քան 2002 թվականին, իսկ ձմերուկը գրեթե նույն գինն է ունեցել այն ժամանակ եւ հիմա:  Իհարկե, կան վիճակագրական ցուցանիշների նկատմամբ անվստահություն, բայց ակնհայտ է, որ 2002 թվականին կենսամակարդակը եւ գնողունակությունը շատ ավելի ցածր էր, քան հիմա, եւ հետեւաբար, հարաբերական առումով 16 տարի առաջ ձմերուկը մի քանի անգամ թանկ էր, քան հիմա:  

Վերջին օրերին գյուղմթերքների գների թեման դարձել է սոցցանցերի հիթը, եւ ձմերուկի գինը դրա խորհրդանիշն է: Ըստ սոցցանցերում շրջանառվող «լուրերի» եւ մի քանի կայքերի, Հայաստանում մի աննախադեպ, խայտառակ գնաճ է: Օրինակ, վարունգը, այդ լուրերի համաձայն 800 դրամ է, լոլիկը՝ 600 դրամ...: Ու դա որոշ, կամ ավելի ճիշտ՝ խիստ որոշակի  «ԶԼՄ»-ներ ու ֆեյսբուքյան օգտատերեր կապում են հեղափոխության հետ: Բնականաբար: Իբր տեսա՞ք ինչ եղավ, հեղափոխություն արեցին, ու ձմերուկը «աննախադեպ թանկացավ»:

Աղմուկն այնքան մեծ էր, որ նույնիսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չդիմացավ այդ թանկացումների մասին անձամբ պատկերացում կազմելու գայթակղությանը: Նա երեկ անսպասելի այցեր կատարեց «Գումի» եւ «Երրորդ մասի» շուկաներ: Պտտվեց շուկաներում, գյուղմթերք վաճառող կրպակներում, խոսեց առեւտրականների հետ...: Վարչապետը անձամբ պարզեց, որ օրինակ «Գումի» շուկայում գյուղմթերքները էականորեն ավելի թանկ արժեն, քան «Երրորդ մասում»: Եվ սա, ըստ վարչապետի, վերլուծելու կարիք ունի:

Մի խոսքով, վարչապետի ուղիղ եթերից պարզվեց, որ կա գյուղմթերքի լայն ընտրություն թե գնային, եւ թե որակական առումով: Մի շուկայում նույն որակի մթերքը ավելի թանկ է, քան մյուսում, ընդհանուր առմամբ որոշ մթերքներ թանկացել են եւ այլն, եւ այսպես շարունակ:  Այսինքն, սովորական իրավիճակ է, ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում, գներն էլ որոշում է շուկան, եւ հեղափոխության «մատը խառը չէ»: Իսկ այն աժիոտաժը, որ բարձրացել է սոցցանցերում «աննախադեպ թանկացումների» մասին, ընդամենը քարոզչական, կամ ավելի ճիշտ՝ հակաքարոզչական նպատակներ է հետապնդում:

Ըստ պաշտոնական վիճակագրության, հուլիսին Հայաստանում արձանագրվել է 2.3 տոկոս գնաճ անցած տարվա նույն ամսվա համեմատ (12-ամսյա գնաճ): Ընդ որում, սննդամթերքը թանկացել է միայն 0.9 տոկոսով: Ինչ ցուցանիշներ են արձանագրվելու օգոստոսին՝ կհրապարակվի շուտով: Իհարկե, այս դեպքում նույնպես կարելի է կասկածի տակ դնել պաշտոնական վիճակագրությունը, բայց ակնհայտ է, որ եթե նույնիսկ որոշակի թանկացումներ կան, ապա դրանք հաստատ աննախադեպ չեն: Եվ ընդհանրապես, գնաճին չի կարելի միանշանակ վերաբերվել: Օրինակ, ժամանակակից տնտեսությունները ձգտում են որոշակի, վերահսկվող գնաճի: Զարգացած տնտեսություններում այդ ցուցանիշը պետք է ցածր լինի, զարգացող տնտեսություններում՝ մի փոքր բարձր: Մասնավորապես, Հայաստանում գնաճի նախընտրելի ցուցանիշը 2.5 տոկոսից մինչեւ 5.5 տոկոսն է: Այդ միջակայքից բարձր լավ չէ, դրանից ցածր՝ նույնպես: Տնտեսության «առողջության» համար որոշակի գնաճ պետք է լինի: Բայց պայմանով, որ գների փոփոխությունը չպետք է լինի արհեստական գործոնների ազդեցության տակ: Օրինակ, որեւէ մթերքի շուկայում լինի մոնոպոլիա, որը հնարավորություն կտա գին սահմանել մոնոպոլիստի քմահաճույքով: Այսօր մանավանդ գյուղմթերքի շուկաներում նման բան դժվար թե լինի, եթե չասենք՝ բացառված է:

Իսկ գների փոփոխությունը այդ շուկայում որեւէ կերպ կապված չէ կառավարության գործունեության հետ: Այս պահին կարելի է որոշ գյուղմթերքների թանկացման հնարավոր մի քանի պատճառներ մատնանշել:

Ընդհանրապես գինը որոշվում է առաջարկ-պահանջարկի արդյունքում: Եթե տվյալ տարում բնակլիմայական պայմանները լավն են եղել, եւ բերքը շատ է եղել, ապա գինը կարող է շատ ցածր լինել: Բայց նույնիսկ դա էժանացման երաշխիք չէ, քանի որ կարող է տվյալ մթերքը մեծ ծավալներով արտահանվել, եւ դա մեծ պահանջարկ ստեղծի եւ բարձրացնի գինը: Կարող է տվյալ տարում, ասենք, մասնավոր տրանսֆերտների ծավալը մեծանալ, դա բերի մարդկանց գնողունակության աճին եւ ստեղծի հավելյալ գնողունակ պահանջարկ, եւ դրա արդյունքում այս կամ այն մթերքը թանկանա: Կարող է արտահանման շուկայում տեղի ունենալ փոխարժեքի կտրուկ տատանում եւ արտահանման ենթակա ապրանքը չարտահանվի, այդ դեպքում կտրուկ կեժանանա: Կամ հակառակը, կարող է արտահանման ծավալը կտրուկ աճել, եւ դրա արդյունքում ապրանքը կտրուկ կթանկանա...: Կարող է մի շուկայում կամ մի սուպերմարկետում տվյալ ապրանքի գինը երկու անգամ թանկ լինել, ինչը պայմանավորված է տվյալ շուկայի կամ սուպերմարկետի ունեցած աշխարհագրական կամ «իմիջային» դիրքով, կամ մարկետինգային նրբություններով եւ այլն, եւ այսպես շարունակ:  

Բայց այնպես չէ, որ կառավարությունը անելիքներ չունի նույնիսկ գյուղմթերքների գների ձեւավորման առումով: Մասնավորապես, կառավարությունը պետք է նպաստի գյուղմթերք արտադրողների հնարավորությունների ընդլայնմանը: Նպաստի նոր տեխնոլոգիաների ներդրմանը, ապահովի որոշակի խթանիչ միջոցառումներ մթերքի իրացման շղթաները կարգավորելու գործում...: Բայց սա խոսակցության այլ թեմա է: 

Իսկ առայժմ կարող ենք արձանագրել, որ «աննախադեպ գնաճի» մասին աղմուկը ակնհայտ կեղծ է եւ ունի խիստ ընդգծված «քաղաքական» ենթատեքստ: Գործող կառավարությունը նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում չի կարող արհեստականորեն էժանացնել կամ թանկացնել գյուղմթերքների գները, նույնիսկ՝ հեղափոխություն անելու պարագայում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4020 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին