Քոչարյանը Հովիկ Աբրահամյանի համար տեսականորեն կարող է լինել կոնսոլիդացիոն կենտրոն

Չնայած, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում Արցախ կատարած այցից լուսանկար էր հրապարակել ու նշել, որ ինքն ԱՀ է մեկնել Արցախի Հանրապետության ղեկավարության հրավերով, այնուամենայնիվ, ԱՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը մեր զրույցում տեղեկացրեց, որ չգիտի՝ ում հրավերով է Աբրահամյանը մեկնել.

«Ինչքանով ես տեղյակ եմ՝ հրավեր, որպես այդպիսին, չի եղել: Հայաստանից նախագահի աշխատակազմը, ԱԺ աշխատակազմն ու կառավարության աշխատակազմը պատվիրակության ցուցակ են ուղարկում եւ մենք հաստատում ենք: Հայաստանից են որոշում՝ պատվիրակության կազմում ով լինի: Դրա համար էլ հատուկ հրավեր, կարծես թե, չի եղել»:

«Հայկական ժամանակ»-ի դիտարկմանը, որ Աբրահամյանն ինքն է նշել Արցախի ղեկավարության հրավերի մասին, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ, եւ ընդհանրապես այսպիսի միջոցառումները միշտ էլ բաց են եղել: Այս անգամ էլ ներկա էին ՀՀ նախագահը, ԱԽ քարտուղարը, փոխվարչապետը, պատգամավորներ»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ Արցախ մեկնելը, երեւալը ավելի շատ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությունն է եղել.

«Գիտեք, չես կարող արգելել, մարդը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, չես կարող ասել՝ ինչո՞ւ ես ուրախ Արցախի անկախության համար: Բայց սա ինչ-որ բանի նշան կարող է լինել: Բոլոր դեպքերում Հովիկ Աբրահամյանը քաղաքական դաշտում չի երեւացել, նախընտրել է լռել այն պահից հետո, երբ նրան հանեցին վարչապետի պաշտոնից»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ դեռեւս պարզ չէ՝ Հովիկ Աբրահամյանն ինչ պլաններ, ինչ մոտիվացիաներ ունի քաղաքականություն վերադառնալու հետ կապված:

Քաղաքագետը նշում է, որ Աբրահամյանի՝ Արցախ մեկնելն ինչ-որ տեղ կարող ենք կապել Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հետ. «Նախկին իշխանության մեջ եղած մարդիկ այսօր ակնհայտորեն կփորձեն ակտիվանալ: Հատկապես, եթե հարուցված քրեական գործեր կան, իսկ Հովիկ Աբրահամյանի հետ կապված քրեական գործ կա»,- ասաց Սաֆարյանը:

Վերջինիս կարծիքով՝ բոլորը, ոչ թե հանուն Արցախի ու Հայաստանի Հանրապետության, այլ իրենց համար, իհարկե կնախընտրեն միավորվել, գուցե Հովիկ Աբրահամյանն էլ Ռոբերտ Քոչարյանին տեսնի որպես կոնսոլիդացիոն կենտրոն. «Կարող է, տեսականորեն, պրակտիկորեն կարող է Քոչարյանը Աբրահայանի համար լինել կոնսոլիդացիոն կենտրոն»,- մեր զրույցում ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Նույն կարծիքին է նաեւ Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը: Վերջինս նշեց, Աբրահամյանի այցը շատ նորմալ է, եւ որ սեպտեմբերի երկուսին միշտ տարբեր պատվիրակություններ են մեկնում Արցախ, այդ թվում նաեւ նախկին պաշտոնյաներ. «Դուք նշեցիք Հովիկ Աբրահամյանի անունը: Նա այստեղ էր թե որպես ԱԺ նախկին նախագահ եւ թե որպես նախկին վարչապետ: Ինչ-որ առանձնահատուկ բան չկա: Գուցե առանձնահատկություն հաղորդում է այն, որ Հովիկ Աբրահամյանի եւ իր եղբոր անունը սկսեցին շրջանառվել վերջերս՝ կապված քրեական գործերի հետ: Միգուցե այդ համատեքստում Արցախ այցելելը ինչ-որ սուր բնույթ է հաղորդել: Բայց նախկին պաշտոնյաների այցերը սովորական երեւույթ են»,- ասաց Խանումյանը:

Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադարձավ նաեւ Արցախի ու Հայաստանի ներքաղաքական կյանքին: Պատգամավորը նշեց, որ Արցախի քաղաքական դաշտում ամառը բավականին բուռն էր՝ հագեցած տարբեր ակցիաներով ու հանրահավաքներով. «Այսօր ապակենտրոն հանրային, ո՛չ քաղաքական ճնշումներ են շարունակվում: Մարդիկ ցանկանում են ինչ-որ խնդիրներ լուծել, դրա համար օգտագործում են հանրային ճնշման մեթոդները: Ասենք՝ ճանապարհ են փակում, ես լսել եմ, որ ինչ-որ համայնքներում գյուղապետերի են հեռացրել եւ այլն»,- ասաց Խանումյանը:

Ինչ վերաբերում է բուն քաղաքական դաշտին՝ Խանումյանի խոսքով այստեղ վերադասավորման շրջան է. «Նոր կուսակցություններ են առաջանում, հին կուսակցությունները փորձում են ճշտել, ուժեղացնել իրենց կառույցները: Եւ կարծում եմ, որ բոլորն էլ պատրաստվում են պայքարի, որովհետեւ առաջիկայում 2019 թվականին ՏԻՄ ընտրություններ են, ապա 2020 թվականին խորհրդարանական ընտրությունները: Հետեւաբար՝ հիմա վերադասավորումների փուլ է: Մեր կուսակցությունն էլ որդեգրել է ակտիվ ակցիաների քաղաքականությունը, փոխում ենք մեր մարտավարությունը, հանդիպումներ ենք ունենում տարբեր համայնքներում եւ այլն»,- նշեց պատգամավորը:

Հայկ Խանումյանը մեր զրույցում ասաց, որ Արցախում, իհարկե, տարբեր հանդիպումներում մարդիկ քննարկում են հայաստանյան վերջին զարգացումները. «Տեսնում ենք, որ մեծ անհանգստություն կա Հայաստանում տիրող իրավիճակի մասին: Շատերը չեն փորձում հանգուցալուծում տեսնել, բայց, համենայնդեպս, կարծում եմ, որ այդ առումով Հայաստանի իշխանությունները պետք է իրենց մարտավարությունը փոխեն եւ բավականին ոչ նշանակալի, բայց խիստ աղմկոտ գործերին այդքան մեծ ուշադրություն չդարձնեն, որոնք կարող են նաեւ որոշակի հետեւանքներ թողնել տարբեր շրջանակների վրա՝ տրամադրությունների առումով»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱՀ պատգամավոր Հայկ Խանումյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6745 դիտում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան

«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը

«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան

Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է

Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ

Մի´ հետաձգիր ամառը

Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի

Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից

ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին

Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը

Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին

Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ

Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը

Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ