Արդեն երկու օր է՝ Արմավիրի մարզի խաղողագործները բողոքի ալիք են բարձրացրել: Երեկ նրանք փակել էին Երեւան-Արմավիր մայրուղին, իսկ այսօր արդեն հանդիպում ունեցան Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի եւ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի հետ՝ հարցի շուրջ հանգամանորեն խոսելու համար: Խաղողագործները դժգոհում են, որ խաղողի մթերման գները 160 դրամից նվազել եւ դարձել է 140 դրամ:

Խաղողագործների հետ զրույցից հետո գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը լրագրողներին ասաց, որ այսօր կհանդիպեն խաղող մթերող ընկերությունների հետ եւ կքննարկեն մթերման գինը վերանայելու հարցը: Խաչատրյանը նշեց, որ նախօրեին տեղի է ունեցել քննարկում բոլոր մթերողների հետ, որից հետո փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մասնակցությամբ առանձին խոսել են Երեւանի կոնյակի գործարանի ղեկավարության հետ:

«Փորձել ենք հասկանալ առաջարկած գնի պահանջարկը: Նրանք ասում են, որ իրենք ավելի շատ են մթերում, ավելի թանկ են մթերում, քան եղել է անցյալ տարի: Հիմա նրանց առաջարկած գինը որոշակի մտահոգություններ է առաջացրել գյուղացիների մոտ: Ցավոք, դա կարող է բերել նաեւ շղթայական ռեակցիայի, որ մյուս ընկերությունները նույնպես նվազեցնեն գինը, անգամ ավելի շատ, քան Կոնյակի գործարանի սահմանած գինն է», - ասաց Խաչատրյանը:

Նախարարը այսօր հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո եկել է Արմավիրի մարզ՝ լսելու խաղողագործների մտահոգությունները: «Կհանդիպենք կոնյակ արտադրողներից գոնե համակարգաստեղծ գործարանների հետ եւ նաեւ դրա վերաբերյալ խոսակցություն կունենանք կառավարության ներսում` գնի մասին»,- ասաց նախարարը:

Խաչատրյանի խոսքով՝ իրենք չեն կարող մթերող ընկերությանն ասել՝ այս գնով մթերեք, մթերողներն են գինը որոշում: Այս դեպքում իրենք ուղղակի կփորձեն օգտագործել իրենց ազդեցիկ խոսքը:

«Մենք լիահույս ենք, որ խաղողի մթերման գները վերանայելու հնարավորությունը կա: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ ինքնարժեքը 110-120 դրամի սահմաններում է»,- ընդգծեց նախարարը:

Խաչատրյանը ռիսկային է համարում մթերման գնի սուբսիդավորումը նա կարծում է, որ դա պետք է թիրախային լինի. «Դրանից առաջ պետք է խաղողի կադաստր ստեղծել, իմանալ ինչ ունես, ինչ տեսակի ունես: Սուբսիդավորման դեպքում՝ մթերող ընկերությունը կարող է անընդհատ գինը գցի, գյուղացին ստանա նույն գումարը, իսկ մեր բոլորի հարկերը գնան ոչ արդյունավետ ծախսերի»,- ասաց Խաչատրյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10177 դիտում

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին