Երևան
12 °C
ՀՀ կառավարությունը գրեթե ավարտում է «Հարկային օրենսգրքում» կատարվելիք փոփոխությունների շուրջ քննարկումները: Պետք է սպասել, որ առաջիկայում հանրության դատին կներկայացվի այդ փոփոխությունների նախագիծը:
Անցյալ շաբաթ իր ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց սպասվող փոփոխությունների մի մասը, որը վերաբերում էր եկամտային հարկին: Ըստ այդմ, քննարկումները հիմնականում այն հարցի շուրջ են, թե որքան սահմանել եկամտային հարկի դրույքաչափը, կլինի այն սանդղակավորված, թե՝ համահարթեցված:
Քննարկվող մի տարբերակով ցածր աշխատավարձ ստացողները պետք է վճարեն ավելի ցածր տոկոսով եկամտային հարկ, բարձր աշխատավարձ ստացողները՝ ավելի բարձր: Բայց վարչապետի կարծիքով՝ համահարթեցված տարբերակը, երբ բոլորը, անկախ աշխատավարձի չափից, վճարում են 23 տոկոս եկամտային հարկ, իր համար ամենաընդունելին է այս պահին:
Ընդհանրապես պետք է ասել, որ «Հարկային օրենսգրքի» շուրջ քննարկումները բավականին թեժ են: Ու դժվար է պնդել, որ որեւէ կոնկրետ խնդրի շուրջ վերջնական որոշում կա արդեն: Դա հասկանալի է: Կառավարության առաջ մի քանի իրար հակասող խնդիրներ են կանգնած: Մի կողմից պետք է հարկային դաշտում այնպիսի փոփոխություններ կատարվեն, որոնք թեկուզ փոքր, թեկուզ քայլ առ քայլ բարելավում մտցնեն մարդկանց բարեկեցության մեջ: Մյուս կողմից՝ այդ փոփոխությունները պետք է հանգեցնեն պետական բյուջեի հավաքագրման մակարդակի բարձրացմանը, մեկ այլ կողմից՝ մեր տնտեսությունը պետք է դարձնեն ավելի գրավիչ ներդրումների համար, աշխուժացնեն տնտեսությունը, նվազեցնեն կոռուպցիոն ռիսկերը, ստվերը եւ այլն:
Այս պահին կառավարությունը չի կարող բացարձակ գերակայություն տալ այս խնդիրներից որեւէ մեկի լուծմանը: Ասենք բարձրացնի տնտեսության ներդրումային գրավչությունը պետբյուջեի համալրման հաշվին: Պետբյուջեի եկամուտները չպետք է տուժեն, որովհետեւ դա նշանակում է՝ կտուժի երկրի պաշտպանունակությունը, հանրության խոցելի խմբերի վիճակը կվատանա եւ այլն:
Այլ կերպ ասած, Հարկային օրենսգրքում փոփոխությունները առայժմ պետք է լինեն նշված բոլոր խնդիրների լուծման միջինացված տարբերակներով, քանի դեռ Հայաստանում կատարվող քաղաքական փոփոխությունները չեն արմատացել տնտեսական դաշտում: Իր ուղիղ եթերի ժամանակ էլ վարչապետը, խոսելով, մասնավորապես 23 տոկոս եկամտային հարկի մասին, ավելացրեց. «Իմ կարծիքով, շատ լավ կլիներ, եթե մենք համաձայնության գայինք ունենալ համահարթ եկամտային հարկի տարբերակը՝ 23 տոկոս բոլորի համար: Եթե մենք կարողանանք ստանալ դա, մենք կպարտավորվենք իջեցնել առաջիկա տարիներին եկամտային հարկը մինչեւ 20 տոկոսի...»:
Իսկ քննարկումներում առաջարկվող տարբերակների պակաս չկա: Դրանցից մեկով առաջարկվում է թողնել եկամտային հարկի սանդղակը, որի համաձայն մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողները կվճարեն 18 տոկոս, 150 հազարից մինչեւ 2 մլն դրամ ստացողները՝ 23-28 միջակայքում, իսկ դրանից բարձր ստացողները 31-36 տոկոսի միջակայքում: Սակայն առաջիկա 3-4 տարիների ընթացքում սանդղակը աստիճանաբար կվերանա եւ բոլորը կվճարեն 18 տոկոս: Այս առաջարկի տրամաբանությունն այն է, որ մարդկանցից քիչ հարկ հավաքելու արդյունքում այդ գումարը կմնա նրանց մոտ եւ կմտնի շրջանառության մեջ, կաշխուժացնի տնտեսությունը, կգեներացնի ավելի շատ եկամուտներ եւ հետեւաբար՝ ավելի շատ հարկեր:
Մեկ այլ տարբերակով առաջարկվում է սահմանել հարկման ոչ ենթակա մի շեմ, ասենք նվազագույն սպառողական զամբյուղի չափով՝ մոտ 57 հազար դրամ: Այսինքն՝ եկամտային հարկը հաշվարկվում է ոչ թե ամբողջ աշխատավարձից, այլ դրանից հանվում է 57 հազար դրամը եւ միայն դրանից հետո գանձվում 23 տոկոս եկամտային հարկ: Փաստորեն ստացվում է սահուն սանդղակ: 100 հազար դրամ աշխատավարձ ստացողի համար հարկը կկազմի մոտ 11 տոկոս, 200 հազար դրամ ստացողի համար մոտ 20 տոկոս, 300 հազար դրամ ստացողի համար մոտ 22 տոկոս եւ այսպես շարունակ: Այս դեպքում կարելի է նույնիսկ եկամտային հարկը սահմանել, ասենք, 25 կամ 28 տոկոս: Առաջարկները շատ են եւ դրանցից յուրաքանչյուրը ունի իր ռիսկերը եւ իր առավելությունները: Կառավարության խնդիրն է ընտրել այս պահի դրությամբ ամենաարդյունավետ տարբերակը, դրանք դնել գործողության մեջ եւ հետագայում, հաշվի առնելով հետեւանքները ու արդյունքները, անընդմեջ հղկել, բարձրացնելով արդյունավետությունը:
Նկատենք, որ վարչապետի երեկվա ուղիղ եթերը նվիրված էր հիմնականում եկամտային հարկին: Բայց Հարկային օրենսգրքում կատարվելիք փոփոխությունները առնչվելու են նաեւ այլ հարկատեսակներին: Եվ դրանք պակաս խնդրահարույց չեն: Օրինակ, որքան պետք է լինի շրջանառության հարկի դրույքաչափը, որքան պետք է լինի շրջհարկի առավելագույն շեմը: Ինչպիսի փոփոխություններ են լինելու ակցիզային հարկում: Փոփոխություններ նախատեսվում են արդյո՞ք գույքահարկի ոլորտում: Մասնավորապես ճոխ գույքը, ասենք անշարժ գույքը, ավտոմեքենաները, արվեստի թանկարժեք գործերը կհարկվեն արդյո՞ք լրացուցիչ հարկով: Այս հարցերի պատասխանները, թերեւս հայտնի կդառնան առաջիկայում:
Հարկային օրենսգրքում կատարվելիք փոփոխությունները տնտեսական առումով առաջին ու ամենալուրջ, միեւնույն ժամանակ ամենանուրբ խնդիրն է, որ պետք է իրականացնի գործող կառավարությունը: Դրա հետ մեկտեղ այդ փոփոխությունները պետք է հաշվի առնվեն 2019 թ. պետական բյուջեի նախագիծը մշակելիս:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻնչպիսի տրագեդիա, երգչուհու միլիարդատեր ընտանիքից այլևս պահանջում են հավուր պատշաճի վճարել հարկերը․ Սաֆարյան
Մխչյան գյուղի դպրոցի սկանդալից հետո տնօրենն ազատման դիմում է ներկայացրել
Հայկական կողմը, բազմաթիվ գործընկերներ աշխատում են՝ իրականություն դարձնելու խաղաղության համաձայնագիրը. Սիմոնյան
Կողես համայնքի սեփականության իրավունքը վերականգնվել է 2,2 մլն դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
Երևանում 36-ամյա տղամարդը դպրոցի դիմաց աշակերտուհիներին ցույց է տվել սեռական օրգանները. նա ձերբակալվել է
Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը առաջիկա օրերին
Անընդունելի է. Անիտա Դիմիտրիուն՝ Բաքվում հայ գերիների շինծու դատավարությունների մասին
Հույս ունենք՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Տարածաշրջանում խաղաղության հաստատումը կարևոր է ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հեռանկարի տեսանկյունից․ Դիմիտրիու
Դա աբսուրդ է. ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարց. Ալեն Սիմոնյան
Կիպրոսը Հայաստանի կողքին է Եվրոպա տանող ճանապարհին. Դիմիտրիու
Կիպրոսը և Հայաստանը կիսում են նույն արժեքները և տարիներ շարունակ պայքարում նույն իրավունքի համար. Դիմիտրիու
Մենք փորձում ենք աջակցել. Աննիտա Դիմիտրիուն՝ ԼՂ-ից տեղահանված անձանց հետ հանդիպման մասին
Շահավետ տոկոսադրույքով բիզնես վարկեր Ամիօ բանկից
Rocket Line միավորում և հետաձգում. Idram&IDBank հավելվածի նոր թարմացումը
Ապօրինի արդյունահանում Դարբնիկ գյուղի տարածքում. ձերբակալվածների թվում է ընկերության տնօրենը. տեսանյութ
Ինտելեկտուալ ղզիկներ տեսե՞լ եք. ոչ գիտեն՝ պատերազմն ինչ է, թշնամին ինչ է, «պոստն» ինչ է. Հակոբյան
Վարչապետին կոռուպցիայի մեջ մեղադրող Քոչարյանը հիշեցնում է բարոյականության դասեր տվող կուրտիզանուհու. Չախոյան
Ջո Բայդենի մոտ շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ տեսակ է ախտորոշվել
Պապիկյանն ու Արսենյուն քննարկել են Հայաստան-Հունաստան համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայաստանի ազգային պատկերասրահը վերանորոգված և վերաբացված է․ վարչապետ
«Երևանի ավտոբուս» ընկերությունը համալրվելու է հրահանգիչներով. դասընթացներ կլինեն վարորդների հետ
Խաչատուրյանը հանդիպել է Հայոց կաթողիկոս-Պատրիարք Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի և Լևոնյան վարժարանի սաների հետ
Համալրվել է ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի կազմը
Սինգապուրում Հայաստանի պատվավոր հյուպատոսություն է բացվել
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պատճառված վնասից վերականգնվել է 140 հազար դոլար
Հիմնանորոգվում է Երևան-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
22 հազար դոլարով կեղծ փաստաթղթեր և շենգենյան վիզա. ԱԱԾ-ն բացահայտել է անօրինական միգրացիայի դեպք. տեսանյութ
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահն Արագածոտնում հանդիպել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների հետ
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը դադարեցնում է իր լիազորությունները
Կան բաց հարցեր, որոնք համաձայնեցված չեն ՀՀ-ի հետ, բայց դե ֆակտո տարածաշրջանում խաղաղություն է. Հաջիև
Որևէ «Զանգեզուրի միջանցքի» մասին քննարկում չկա, մենք նույնիսկ նման տերմին չենք օգտագործում․ Արմեն Գրիգորյան
Տաթևում «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումն առանձնացել է մասնակիցների մեծ հետաքրքրվածությամբ
Իսրայելը զանգվածային հարձակում է սկսել Գազայում. ահագնանում են տարածաշրջանում սաստիկ սովի մասին լուրերը
Պաղպաղակ փարթի Շինուհայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ
Հերթական հետաքրքիր քննարկումներով լի հանդիպումը չնաշխարհիկ Տաթև համայնքում էր. Աննա Հակոբյան
«Կրթվելը նորաձև է» Տաթևում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Պայթյուն Այգեձորի գերեզմանատանը. մեքենան վերածվել է մոխրակույտի, վնասվել են գերեզմանաքարեր. լուսանկարներ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT