Ռուսաստանը կխոչընդոտի՞ Հայաստանի ժողովրդավարացման բոլոր ջանքերը. վերլուծաբան

Ռուսաստանը կխոչընդոտի Հայաստանի ժողովրդավարացման բոլոր ջանքերը, քանի որ դրանց մեջ վտանգ է տեսնում, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանքը:

«Ռուսաստանը չի հանդուրժի ժողովրդավար Հայաստան»: Վերլուծաբանի խոսքով, Ռուսաստանը Հայաստանի վրա ճնշում է գործադրելու առաջին հերթին ղարաբաղյան հակամարտության կարգավորման ոլորտում.

«Անհնար է ժողովրդավարություն զարգացնել, քանի դեռ ղարաբաղյան պատերազմը շարունակվում է, քանի որ ողջ հին վերնախավն իր կարողությունն ու դիրքը ստեղծել է ղարաբաղյան պատերազմի վրա: Ու քանի դեռ պատերազմը շարունակվի, նրանք մնալու են ազդեցիկ եւ խափանելու են ժողովրդավարության ցանկացած ընթացք, որով փորձում է շարժվել Փաշինյանը»:

Սակայն Հայաստանն ինքնուրույն չի կարող պարտադրել Ադրբեջանին պահպանել ձեռք բերված պայմանավորվածությունները: Ռուսաստանը դա չի ցանկանում, իսկ Եվրոպան ի վիճակի չէ անել: Ուստի, Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի խաղաղության պահպանումը ղարաբաղյան հակամարտության շրջանում, մի բան, որ Վաշինգտոնը մինչ այժմ ակտիվորեն չի արել, նշում է Բլանքը.

«Միացյալ Նահանգները պետք է միջամտի եւ իրական միջնորդություն ապահովի, որը թույլ կտա կողմերին խաղաղության մեջ ապրել: Նրանցից չի պահանջվում սիրել միմյանց, պահանջվում է հարգել ձեռք բերված պայմանավորվածությունները, որը թույլ կտա երկու ժողովուրդներին զարգանալ եւ բարգավաճել»:

Սթիվեն Բլանքի խոսքով, եթե նա լիներ ԱՄՆ-ի նախագահի խորհրդականը, ապա խորհուրդ կտար Դոնալդ Թրամփին հանդիպել վարչապետ Փաշինյանի հետ եւ փոխանցել Միացյալ Նահանգների պատրաստակամություն աջակցել հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Ջեֆ Մանկոֆի կարծիքով, Մոսկվան, այնուամենայնիվ, ակնհայտորեն չի միջամտում Հայաստանի «թավշյա հեղափոխությանը»՝ փորձելով չկրկնել Վրաստանում եւ Ուկրաինայում գործած սխալները.

«Վերջին շրջանում, սակայն նկատվում է Ռուսաստանի առավել ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ: Նրանք փորձում են հիշեցնել Հայաստանին դրա շուրջ աշխարհաքաղաքական իրավիճակի եւ Ռուսաստանի դերի մասին»:

Հայաստանը, որի չորս հարեւաններից երկուսի հետ սահմանները փակ են, Ուկրաինա կամ Վրաստան չէ եւ անկախ նրանից, թե ինչպիսի կառավարություն կլինի Հայաստանում, այն ստիպված կլինի հաշվի առնել աշխարհագրական իրավիճակը եւ չվատթարացնել հարաբերությունները Մոսկվայի հետ, համոզված է փորձագետը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2778 դիտում

Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում է

Վարչապետը հանդիպել է Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ. ողջունվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը

Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա

Մերձավանում կատարվածի համատեքստում նույն որակումները չտանք մեր ավելի քան 400 հզր դպրոցականներին. Հարությունյան

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել. տեսանյութ

Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Պարգը Եվրատեսիլի կիսաեզրափակչում հանդես կգա 5-րդ համարի ներքո․ քվեարկությունը բաց է

Հայտնի է՝ Ստամբուլում երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները

Նախարարը ՎԶԵԲ կառավարիչների նստաշրջանում խոսել է տարածաշրջանում ներդրումային հնարավորությունների խթանման մասին

Ռուսաստանը լուրջ չի վերաբերվում բանակցություններին, չի ցանկանում դադարեցնել պատերազմը. Զելենսկի

Գևորգ Պապոյանն այցելել է «Սմարթ Ագրո» ՓԲԸ, ներկայացրել պետական աջակցության գործիքակազմը

Ռուս-ուկրաինական կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով. Ֆիդան

Հանրային քրեական հետապնդում 4 անձի նկատմամբ՝ Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով

Շոկային է. Արարատի մարզպետի աշխատակազմը՝ Մխչյանի դպրոցում երեխաներին փոշիանման զանգված փոխանցելու վերաբերյալ

Գետարգել-Ջրվեժ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ

Իսկական տղամարդը չի կարող լինել խոսող-թռնող, կանանց մեջքի հետևում հայհոյող, Լևոն Քոչարյանը ֆեյք է. տեսանյութ

Կառավարությունը կկարողանա օտարել ռազմական նշանակության արտադրանքը ռազմարդյունաբերական ընկերություններին

Ռուսական պատվիրակությունը չի գնացել Թուրքիայի նախագահի նստավայր

Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը

Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. տեսանյութ

ԵՊՀ-ն՝ որպես Հայաստանի Մայր բուհ, եղել և մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի հենասյուներից մեկը. ՀՀ նախագահ

Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր

Սրիկաները երես են առել, որովհետև դալաններում չենք ծեծում, մայկա-տրուսիկով չենք թողնում. տեսանյութ

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական. հզորացնել գյուղական ընտանիքների գիտելիքներն ու կարողությունները

Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումը

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄԷ-ում Դոնալդ Թրամփին հատուկ արարողակարգով են դիմավորել. տեսանյութ

Նախարարությունը շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ, հորդորել դրամահավաքներից զերծ մնալ

Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն. նրանք փակ հանդիպում են ունեցել

Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն նոր թունելի կառուցման նախագիծ կմշակվի

«Հորիզոններ» ծրագրի մասնակիցները ուսումնասիրում են ջերմատնային և ինտենսիվ այգեգործություն. «Իմ քայլը»

Թագուհի Ստեփանյանն ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի պաշտոնից

Դպրոցներում թմրանյութերի շրջանառության հարցը մտահոգիչ է, նախատեսվում է անցակետեր տեղադրել․ փոխնախարար

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին

Կայծակի հուժկու հարվածը Գեղարքունիքի Գագարին գյուղում. տեսանյութ