Երևան
12 °C
Լուսանկարում ՝ քաղաքապետի թեկնածուներն են
Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրություններին մասնակցող 12 քաղաքական ուժերից ամենահարուստը «Դաշնակցություն» կուսակցությունն է: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկանում է քաղաքական ուժերի հայտարարագրերց, որոնք հրապարակված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում:
Սեպտեմբերի 11-ին ԿԸՀ ներկայացրած տվյալների համաձայն՝ ՀՅԴ-ի դրամական միջոցներին, շենք-շինություններին եւ հողատարածքներին չափ ու սահման չկա: ՀՅԴ-ն անշարժ գույք ունի հանրապետության գրեթե բոլոր մարզերում: Սրան զուգահեռ էլ կան կուսակցություններ, որոնք, մեղմ ասած, աղքատ են: Ստորեւ ներկայացնում ենք ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ունեցվածքը:
ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դրամական միջոցները կազմում են մոտ 20 միլիոն դրամ: Ի դեպ, այս տվյալը ԿԸՀ-ին սխալ է ներկայացվել: Հայտարարագրում նշված է, որ ԲՀԿ-ն ունի 20 հազար դրամ, սակայն, ինչպես երեկ մեզ պարզաբանեց Նաիրա Զոհրաբյանի շտաբի պետ Սերգեյ Բագրատյանը, տվյալն իրենք են ԿԸՀ-ն սխալ ներկայացրել: Կուսակցությունը եկամուտներ է ստացել ֆինանսների նախարարությունից` 3 մլն 2 հարյուր հազար դրամ եւ այլ նվիրատվություն՝ 2 մլն 4 հարյուր հազար դրամ: Զարմանալի է, բայց ԲՀԿ-ն չունի անշարժ գույք: Ընդհանրապես տարօրինակ է, որ ԲՀԿ-ի նման քաղաքական ուժը տիրապետում է նման չնչին ֆինանսական միջոցների: ԲՀԿ-ի նախընտրական քարոզարշավի ծավալներից եւս նկատվում է, որ բավականին լուրջ գումարներ են ծախսվում: Կուսակցության գտնվելու վայրը հայտարարագրում նշված է Հանրապետության 47 հասցեն, սակայն այս գրասենյակը եւս բացակայում է հայտարարագրից:
«Դաշնակցություն» կուսակցությունը Երեւան քաղաքում եւ Հայաստանի մարզերում ունի 34 շենք-շինություն, որոնց միանձնյա սեփականատեր է համարվում: ՀՅԴ-ն Հայաստանի մարզերում ունի 12 հողամաս` ընդհանուր 0.46097 հեկտար մակերեսով, որ համարժեք է 4600 քմ-ի: Դաշնակցության դրամական միջոցները կազմում են 8 մլն դրամ, բացի այդ այս քաղաքական ուժը մոտ 31 մլն դրամի եկամուտ ստացել է անդամավճարներից, 8 մլն դրամ՝ ֆինանսների նախարարությունից եւ 840 հազար դրամ էլ վարձակալությամբ տրված տարածքից: Կուսակցությունը տեղակայված է Հանրապետության 30 հասցեում:
«Իմ քայլը» դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամական միջոցները կազմում են 630 հազար դրամ: Կուսակցությունը ֆինանսների նախարարությունից ստացել է 3,5 մլն դրամ, իսկ անդամավճարներն ու նվիրատվությունները կազմում են 1,8 մլն դրամ: ՔՊ-ն որպես անշարժ գույք հայտարարագրել է միայն Երեւանում՝ Եզնիկ Կողբացու 2ա հասցեում գտնվող վարձակալված գրասենյակը, սակայն վերջին շրջանում մի քանի գրասենյակներ եւս բացվել է կուսակցության կողմից: Սոցիալական ծանր վիճակում է գտնվում այս դաշինքի մաս կազմող «Առաքելություն» կուսակցությունը: Այս ուժի դրամական միջոցները կազմում են ընդամենը 10 հազար 200 դրամ: «Առաքելությունը» նաեւ 30 հազար դրամի նվիրատվություն է ստացել: Կուսակցությունն, ըստ հայտարարագրի, չունի շարժական ու անշարժ գույք: Որպես կուսակցության գտնվելու վայր նշված է Նորքի 1-ին նրբանցքի 30/2 բնակելի տունը:
«Լույս» դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցությունը եւս, ըստ հայտարարագրի, ճգնաժամի մեջ է: Կուսակցության ունեցածը միայն ֆինանսների նախարարության կողմից տրված մոտ 3 մլն դրամն է: Կուսակցության գտնվելու վայրը Տերյան 68/3 հասցեն է: Նույն դաշինքի մաս կազմող «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ունի մեկ գրասենյակ, որը գտնվում է Բաղրամյան պողոտայում: Այս քաղաքական ուժի դրամական միջոցներն են՝ 1 մլն դրամ, 4 մլն դրամ՝ նվիրատվություն եւ մոտ 3 մլն դրամ, որը տրամադրվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
«Երեւանի հանրություն» դաշինքի մաս կազմող «Գալա», «Հայաստանի կանաչների» կուսակցությունները, «Երեւանցիներ» դաշինքի մաս կազմող «Հայոց հայրենքը» եւ ՀՀՇ-ն, ինչպես նաեւ «Ժողովրդական ուղի», Ռեֆորիստների կուսակցությունները չունեն ֆինանսական միջոցներ եւ գույք: «Երկիր Ծիրանի» կուսակցությունն էլ հայտարարագրել է 13 հազար 955 դրամ, «Հայք»-ը՝ 5 հազար դրամ: «Ժառանգություն» կուսակցության դրամական միջոցները կազմում են 27 հազար դրամ, ինչպես նաեւ նվիրատվություններից գոյացած 1 մլն 3 հարյուր հազար դրամ:
«Օրինաց երկիր» կուսկացությունն Աբովյան փողոցում ունի երկհարկանի շինություն, ինչպես նաեւ «Օպել վեկտրա» եւ «ՎԱԶ» 2107 մակնիշի մեքենաներ: Դրամական միջոցները կազմում են 258 հազար դրամ, իսկ նվիրատվությունից գոյացած եկամուտը՝ 2,5 մլն դրամ:
Ի դեպ, «Հայկական Ժամանակ»-ը մի քանի օր առաջ անդրադարձել էր նաեւ քաղաքապետի թեկնածուների ունեցվածքին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱրարատ Միրզոյանը գրառում է կատարել ԱՄՆ պետքարտուղարության հյուրերի մատյանում
Քթի կոտրվածք, ուղեղի ցնցում. Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հարձակման է ենթարկվել
Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի ամբողջական տեքստը
Ստամբուլում մեկ օրում կեղծ ոգելից խմիչքից 11 մարդ է մահացել
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներ 2-6 ժամով կհոսանքազրկվեն
Մի շարք ավտոճանապարհների մառախուղ է, Հրազդանում՝ ցածր տեսանելիություն
Միտված ենք ապահովել ՀՀ անվտանգությունը իր տարածքում, ԱՄՆ-ից հատուկ թիմ է մեկնելու Հայաստան. Բլինքեն
Խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը ՀՀ անկախությանն ու տարածքային ամբողջականությանը. Միրզոյան
ՔՊ վարչության նիտում ամփոփվել են Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքներն ու այլ հարցեր. տեսանյութ
Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը. տեսանյութ
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վերջին 2 օրում 30 վարորդ է ընդունվել աշխատանքի
Դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին
Մինչև 28 աստիճան սառնամանիք է եղել․ Սուրենյանը նոր մանրամասներ է հայտնել, թե ինչ եղանակ է սպասվում. տեսանյութ
Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանի ինքնասպասարկման տերմինալներից ևս հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել
Քարերով, ռետինե ու փայտե մահակներով ծեծկռտուք Ջրվեժում հայտնի «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. կան տուժածներ
ԱՄՆ-ը պահանջում է, որ TikTok-ն անջատվի չինական կոնցեռնից և վաճառվի. 170 միլիոն օգտատեր կարող է զրկվել հարթակից
Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը տրանսպորտային հարցերով հանդիպում կանցկացնեն
Ոսկյա զարդերի խանութի տերը կես ժամով բացակայել է, դուռը բաց թողել, վերադառնալիս՝ գտել թալանված
Ձերբակալվել է «Կիևյանցի կրիստալ Յուրա»-ն. նրա մոտ հայտնաբերել են զինամթերք ու թմրամիջոցներ
Երևանում մեքենա է հրդեհվել
Գործակցությունից մինչև կրթություն, մշակույթ, զբոսաշրջություն. հանդիպել են Հարությունյանն ու Հնդկաստանի դեսպանը
Արարատ Միրզոյանի՝ Ռուսաստան այց նախատեսվում է. ԱԳՆ
ՀՀ մի շարք ավտոճանապարհների մառախուղ է, ցածր տեսանելիություն
Երկու տարում՝ 60 վարակակիր. ինչ իրավիճակ է ՀՀ-ում մետապնևմավիրուսի հետ կապված. նախարարը մանրամասնել է
Քաղաքացիներն արդեն կարող են ներկայացնել եկամտային հարկի վերադարձի դիմումները. ՊԵԿ
Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր հայտը. Քոս
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են միջազգային տնտեսական վարկանիշերում ՀՀ դիրքի բարելավմանն ուղղված քայլերը
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն աշխատում է արգելափակել Ադրբեջանին Boeing օդանավերի վաճառքի ֆինանսավորումը
Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայման հարցը
Արարատի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Պայմանագիր՝ 20 տարի ժամկետով. Փազեշքիանն ու Պուտինը կհանդիպեն, փաստաթուղթը կստորագրեն Կրեմլում
Անհրաժեշտ է վերանայել գյուղատնտեսության ոլորտի ռազմավարությունը. Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել
Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը կդառնա Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան. ստորագրվել է հուշագիր
Լոռիում «Օպել»-ը 3 մետրից ընկել ու հայտնվել է բնակելի տան և պատի արանքում. վարորդը հոսպիտալացվել է
Էջմիածնի բնակիչը պատրաստել ու իրացրել է կեղծ օղի և կոնյակ
Հայաստանի կառավարությունը պետք է լուծի իր խնդիրները հարևանների հետ, ոչ թե դիմի ԵՄ-ին կամ ԱՄՆ-ին. Լավրով
ՏԿԵ նախարարն ու Գերմանիայի դեսպանն անդրադարձել են էներգետիկ և ջրային ոլորտներում համագործակցությանը
ՀԱՊԿ-ից մեկնաբանել են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը
IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ
Ռուբինյանն Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT