2,6 միլիոն եվրոյանոց բնակարան Էյֆելյանի մոտ․ Գագիկ Խաչատրյանի որդիները՝ Փարիզում

19/09/2018 schedule13:37

Հայաստանի ֆինանսների նախկին նախարար եւ Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքը 2011-ից գրանցել է անշարժ գույքի բիզնեսով զբաղվող ընկերություն, որի միջոցով նույն տարում Փարիզի ամենաթանկ համարվող թաղամասերից մեկում` Յոթերորդ թաղամասում, բնակարան է ձեռք բերել։ Բնակարանը նշվել է որպես ընկերության կապիտալ, գրում է civilnet.am-ը։

Գագիկ Խաչատրյանի ընտանիքի անդամները 2011-ի մարտին Փարիզում հիմնել ու ներկայում էլ տնօրինում են Nakrinamang ընկերությունը։ Ընկերության գործունեության մասին տվյալները սակավ են, իսկ շահույթ, ըստ ֆրանսիական ընկերությունների ռեգիստրի, Nakrinamang-ը չի ստացել, կարելի է ենթադրել, որ ընկերությունը հատուկ ստեղծվել է անշարժ գույքը ձեռք բերելու համար։

Էյֆելյան աշտարակի հարեւանությամբ գտնվող Յոթերորդ թաղամասը համարվում է Փարիզի ամենաշքեղ թաղամասերից մեկը, որը նաեւ զբոսաշրջային կենտրոն է։ Այն հիմնվել է 17-րդ դարում ու գտնվում է Սենա գետի ձախ ափին։  

Այստեղ կան կառավարական շենքեր (Ֆրանսիայի Սենատը, արտաքին գործերի նախարարությունը եւ այլն), դեսպանատներ, նաեւ հանրահայտ Հաշմանդամների տունը (Hôtel des Invalides), որտեղ գտնվում են ֆրանսիացի ճանաչված ռազմական գործիչների դամբարանները, այդ թվում՝ Նապոլեոն Բոնապարտինը։

Nakrinamang ընկերությունը սկզբնապես ստեղծվել է 2000 եվրո կապիտալով։ Դրանից 1000 եվրոն ներդրել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, մյուս 1000-ը՝ նրա կինը՝ Քրիստինա Սաֆարյանը։ Ընկերության կապիտալը մեկ տարվա ընթացքում 2000 եվրոյից հասել է 2 622 000 եվրոյի։ Սա եղել է այն բանից հետո, երբ Nakrinamang ընկերությունը Փարիզի Յոթերորդ թաղամասի 6-րդ փողոցում բնակարան է ձեռք բերել։ Այն արժեցել է 2 620 000 եվրո (2011-ի դրամի փոխարժեքով արտահայտված՝ 1 286 միլիարդ դրամ)։ Բնակարանի հետ ձեռք են բերվել նաեւ կցակառույցներ։

Բացի այս՝ բնակարանի մոտակայքում Արտյոմ Խաչատրյանն ու նրա կինը ձեռք են բերել ավտոկայանատեղի՝ 9 Passage Landrieu հասցեում։ Գործարքը տեղի է ունեցել 2011-ի սեպտեմբերի 9-ին։ Սա Խաչատրյանների հիմնած ընկերության միակ գույքն է։ Նույն օրը ընկերությունում բաժնեմասեր են ձեռք բերել նաեւ Գագիկ Խաչատրյանի մյուս որդին՝ Գուրգեն Խաչատրյանն ու նրա կինը՝ Քրիստինա Հունանյանը։

Մտնելով Nakrinamang-ի բաժնետերերի ցանկ՝ վերջիններս նույն չափով՝ 2,6 միլիոն եվրոյի բաժնետոմս գնելով ներդրում են կատարել ընկերությունում։ Այդպիսով, Փարիզում գրանցված ընկերությունն ամբողջությամբ կիսվել է Գագիկ Խաչատրյանի որդիների ու հարսների միջեւ։ Յուրաքանչյուրն ունի 25 տոկոս բաժնեմաս (գումարային տվյալներով արտացոլված՝ յուրաքանչյուրի բաժնեմասը կազմում է 1,3 միլիոն եվրո), իսկ ընկերության ընդհանուր կապիտալը՝ ներառյալ Էյֆելյան աշտարակի մոտ գտնվող բնակարանը, կազմել է ավելի քան 5,2 միլիոն եվրո (2016-ի փոխարժեքով արտահայտված՝ 2,791 միլիարդ դրամ)։

Այս ընկերության կանոնադրությունում առկա է մի կետ, որը եւս ապացուցում է, որ Nakrinamang անունով ընկերությունը ստեղծվել է Ֆրանսիայում միայն անշարժ գույք ձեռք բերելու համար։ Նշվում է, որ ընկերության բաժնետերերը անհատույց կարող են օգտագործել գույքը, այսինքն՝ Փարիզում ձեռք բերված բնակարանը։ Բացի այդ՝ առեւտրային կազմակերպությամբ բնակարանի ձեռքբերումը ենթադրաբար թույլ էր տալու դրա սեփականատերերին մնալ գաղտնի։

Սկզբնական փուլում Nakrinamang ընկերությունը, սակայն, գրանցված է եղել Փարիզի բոլորովին այլ՝ 39 rue des Perchamps հասցեում։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
16902 դիտում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան

«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը

«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան

Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է

Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ

Մի´ հետաձգիր ամառը

Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի

Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից

ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին

Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը

Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին

Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ

Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը

Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ