Երևան
12 °C
«Իմ Քայլը» դաշինքի նախընտրական հանրահավաքը այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքում է:
««Իմ Քայլը» այն ուժն է, որն ընտրվելուց հետո կառուցելու է այն Երեւանը, որը բոլորս ենք ցանկանում: Ես ձեզ վստահեցնում եմ, որ «Իմ Քայլը» դաշինքն ունի այդ սկզբունքայնությունը, այդ քաղաքական կամքն ու կարող է քայլ առ քայլ լուծել Երեւանի բոլոր խնդիրները:
Մեր ավագանու թեկնածուները, մենք բոլորս աշխատելու ենք ու ծառայելու ենք ձեզ, աշխատելու ենք ձեզ համար ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե ու ամեն վայրկյան, մենք դարձնելու ենք Երեւանը իսկապես մեր երազանքների քաղաք»,-այսպես նշեց դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն ու խոսքը փոխանցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Առհասարակ այսպես են հարցն ուղղում՝ ո՞ր քաղաքական ուժն է հաղթելու այս ընտրություններում: Մեր սկզբունքը հետեւյալն է, որ այս ու հետագա բոլոր ընտրություններում հաղթելու է ժողովուրդը: Քանի որ այս քարոզարշավը մոտենում է ավարտին, ուզում եմ ասել, թե ինչ տվեց այս քարոզարշավը, ինչպես է անցնում:
Գիտեք, նախորդ բոլոր ընտրություններում, որտեղ ես ամենուր, նաեւ այստեղ համոզել եմ բոլորին քվեարկել մեր օգտին, մարդիկ ասել են՝ մեկ է մեն ինչ որոշված է, ես էլ եմ դա իմացել, բայց շարունակել եմ մարդկանց բացատրել, որ ամեն ինչ մեկ մարդուց ու կամքից է կախված:
Այս ընտրությունների արդյունքների վերաբերյալ չկա ոչ մի կուլիսային դավադրություն կամ պայմանավորվածություն, կարող եմ ասել, որ սա Հայաստանի պատմության մեջ թերեւս առաջին դեպքն է, երբ իշխանությունն ու քաղաքական ուժերը չեն պարտադրում այս կամ այն բանը:
Ժողովուրդն ինքն է այս անգամ որոշելու, եւ սա է այս ընտորւթյունների ամենակարեւոր հատկանիշը, երբ բոլոր ուժերը պայքարում են, կռիվ են տալիս ամեն ձայնի ու ընտրողի համար, այդ թվում՝ կառավարությունը, «Իմ Քայլը» դաշինքը, որին ես պաշտպանում եմ, այս ընտրություններում իր հույսը չի դնում, թե էսինչի վրա ոստիկանությունը ակտ կգրի, էսինչի գլխին կսարքենք, էսինչ տեղում փող կբաժնենք:
Կառավարության համակրանքը վայելող քաղաքական ուժը ձեզ հետ միասին կպայքարի ամեն ձայնի համար: Էստեղից էլ քարոզարշավի երբեմն սրությունը, երբեմն բովանդակությունն է ստացվում, որովհետեւ առաջին անգամ այս քարոզարշավի ժամանակ ոչ մի քաղաքական ուժ թատրոն չի խաղում, որովհետեւ ոչ մի տեղ թղթի վրա ոչ մի բան չի գրվում, օրինակ ոչ մեկին չեն ասում՝ դու կլինես ընդդիմություն, դու կգնաս, կքննադատես մեզ, կասես այ սա, կանես այսպես:
Սա այնքան է այսպես եղել, որ մի ժամանակ մարդիկ արդեն չէին հավատում, որ Հայաստանում կա որեւէ ընդդիմադիր ուժ, հեղափոխությունից հետո համոզվեցիք, որ գոնե այդպիսի մեկ ուժ կա:
Հիմա շատ են ասում՝ բա ու՞ր է սերն ու համերաշխությունը, էս ի՞նչ քարոզարշավ է, ժողովուրդ ջան, բա հո միասին ձեռք ձեռքի տված զիլինա չե՞նք պարելու, սա քաղաքական ուժերի պայքար է ու ամեն ինչ նորմալ է:
Ես ասեմ, հիմա ընտրություններին մասնակցող առնվազն 3 քաղաքական ուժ ունեն սեփական լրատվամիջոցներ, իսկ «Իմ Քայլը» չունի: Նախկինում հեռուստաընկերություները իրենց թելադրողն են ունեցել, Բաղրամյան 26-ում եղել է հատուկ մի աշխատող, որն ասել է՝ սա ասեք, սա կտրեք, սա հանեք, էսպես արեք:
Այժմ ամեն ինչ այլ է, ես ընդունում եմ, որ երբեմն եղել են հայհոյախոսություններ, օրինակ իմ ուղիղ եթերների տակ նայեք, էնտեղ էլ կան հայհոյախոսություններ, չեմ կարող չնշել:
Ընդհանուր առմամբ ես համարում եմ, որ պետք է ավելի համերաշխության մթնոլորտը պահպանվի, պետք չի, ինչպես իրենք են ասում՝ բերանները փակել մարդկանց, թող խոսեն մարդիկ, ժողովուրդ, խոսքի ազատություն ու մտքի ազատության սկզբունք կա, բայց ես ուրիշ բան եմ ասում՝ մարդիկ, որ բողոքում են խոսքի ազատության սկզբունքից, թող իմանան, որ մարդ կա, որ մի շաբաթում երեք կայք է առնում, ու դեռ ասում է՝ իմ խոսքի ազատությունը սահմանափակվում է: Սա էլ մի յուրօրինակ աբսուրդ է»,-ասաց վարչապետը՝ ի պատասխան մի քանի քաղաքական ուժերի հայտարարությունների:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT