Երևան
12 °C
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Իմ Քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավն ու հանրահավաքն այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքում է:
Դաշինքի թեկնածու Հայկ Մարությանի ելույթից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ պարզաբանումներ ներկայացրեց վերջին օրերին քաղաքական մյուս ուժերի արտահայտած մտքերի ու հայտարարությունների հետ կապված:
Խոսեց նաեւ սեւերի ու սպիտակների բաժանման հայտնի արտահայտության շուրջ աղմուկի մասին.
«Հիմա՝ ամնենաառանցքայինը: Մեզ մեղադրում են, որ մենք սեւի եւ սպիտակի բանաձեւը առաջ քաշեցինք ու այն դարձավ քաղաքական կարգախոս:
Ես ուզում եմ լինել կատարյալ անկեղծ՝ իրականում ինչի՞ց է ծագել այս ամբողջ բարդությունը, նրանից, որ Իմ քայլը ձեւավորվել է որպես հեղափոխական մարդկանց դաշինք: Այնպես է ստացվել, որ բոլորը կամ շատերը հանդես էին գալիս որպես մեկ ուժ, որը էն գլխից հեղափոխության գլխին է եղել, հեղափոխության կողքին է եղել կամ հենց արել է հեղափոխությունը:
Ուզում եմ նախ ասել, որ հեղափոխությունը արել է ժողովուրդը: Երբ հեղափոխությունը տեղի է ունեցել, քաղաքական ուժերը շատ անորոշ են եղել, մեզանից շատերը բանտում են եղել, իրականում հեղափոխությունը եղել է այն օրը, երբ Արշակունյաց պողոտան այնքան մարդ էր լցված, որ 2 ծայրերը չէին երեւում, այդ պայքարը առաջնորդ այդ օրը չուներ ու ինքն էր ղեկավարվում:
Շատ ուժեր իրենք են իրենց հանել հեղափոխությունից, որովհետեւ երբ մենք ասում էինք, որ պետք է դուրս գալ փողոց ու թույլ չտալ այդ ամենը, այսօր շատ պաթոսով ու հռետորիկայով հանդես եկող ուժեր այն ժամանակ հանրապետականների հետ քննարկում էին, թե ով է լինելու ընդդիմություն, ով՝ իշխանություն:
Շատ կարեւոր է հիշել, որ մեր պայքարի ընթացքում այդ մարդիկ ցանկանում էին արթնացնել հանրապետականների՝ ըստ երեւույթին մեռյալ համակարգը, եւ երբ տեսանք, որ նրանք մեր անունն են տալիս, իմ անունն են տալիս ու գնում բակերում հանրապետականների մտքերն են պաշտպանում ու նրանց գովերգում, մենք ասեցինք՝ այսպես չի լինի, որովհետեւ ուզում էին արթնացնել մեռյալ քաղաքական համակարգը:
Հիմա ձեր քարոզարշավը տեսնելով կարող եմ ասել՝ այդ համակարգը իսպառ վերացած է: Նրանք ուշ հասկացան, որ ոչ թե պետք է խոսեն հանրապետականների հետ, այլ ժողովրդի հետ: Հիմա ոչ թե ժողովուրդը գնում է շտաբների առաջ հերթ կանգնելու, այլ իրենք են գնում բակերում ժողովրդի հետ հանդիպելու:
Իմացեք, ձեր տված ոչ մի ձայն չի գողացվելու, ոչ մի քվե չի կորչելու եւ եթե 10 օր առաջ կարելի էր խոսել հակահեղափոխության մասին, ես այսօր կարող եմ շատ վստահ ասել՝ ՀՀ հպարտ քաղաքացիներ, ձեր հեղափոխությանն այս երկրում ոչինչ չի սպառնում եւ ոչինչ չի սպառնալու:
Բայց հիմա սկսվել է նոր գործընթաց՝ այդ ուժերը դժգոհ են նրանից, որ մենք ասում ենք՝ չունենք ոչ մեկի հետ ոչ մի բան պայմանավորվելու, այո, մենք միայն ժողովրդի հետ ենք պայմանավորվելու:
Հիմա մի տարօրինակ պրոցես է սկսվել՝ հիշու՞մ եք երբ առաջին անգամ ՀՀԿ-ն մայիսի 2-ին դեմ քվեարկեց իմ վարչապետ լինելուն, ես մոտեցա ու ասեցի, որ այսօր Հանրապետական կուսակցությունը ինքնասպանություն գործեց: Այսօր իրենց որոշ անդամներ ասում են՝ հեսա տեսեք, հեսա սպասեք, կտեսնեք՝ ի՜նչ ենք անելու, մնում է Սասունցի Դավթի օրինակով նրանց ասել՝ հլը ձեզ թափ տվեք:
Ես Սերժ Սարգսյանին երբ ասեցի՝ դուք իրավիճակին չեք տիրապետում, ձեզ սխալ են զեկուցում, դուք սթափ չեք գնահատում, գնաց սպեցնազը հանեց, մյուս օրն ասեց՝ Նիկոլը ճիշտ էր: Հիմա ես էդքան առողջությու՞ն ունեմ բոլորին էդքանը հատ-հատ բացատրեմ: Դուք չե՞ք հասկացել՝ ինչ է կատարվում, ասում են՝ նպատակահարմար չենք գտնում մենք արտահերթ ընտրություններին քվեարկելը, երեւի որոշենք, որ չլինի, ինչի էդ դու՞ք եք որոշում: Խորհրդարանում գտնվող այլ քաղաքական ուժերն էլ են ասում՝ երեւի մենք էլ դեմ լինենք: Սերժը կասեր՝ իյա, իրո՞ք: Ես չեմ հասկանում՝ սա ի՞նչ մտածողության ձեւ է, իրենք չեն հասկանում՝ ինչ է կատարվում:
Ասում են՝ այն ուժերը, որ օգնել են ձեզ, հիմա չեն օգնի: Միայն 1 ուժ կա, որից կարող է քաղաքական իրավիճակ փոխվել: Դա միայն ժողովուրդն է, այլ նման ուժ չկա: Սա ոչ թե արհամարանք է, ոչ թե սպառնալիք է, այլ պարզ իրողություն է: Էդ մարդիկ ասում են՝ մենք հեղափոխություն ենք արել, այ մարդ, դուք սկի չեք հասկանում՝ ինչ ասել է հեղափոխություն, ասեմ բոլորիդ՝ հեղափոխության իմաստն այն էր, որ ժողովուրդը կայացնում է որոշում ու իրականացնում իր կամքը»,-ասաց վարչապետը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն
Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից
Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի
Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը
Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ
Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել
Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT