Երևան
2 °C
Երեւանի N5 երթուղային ավտոբուսը, որի ուղեգիծն անցնում է Կենտրոնական ավտոկայարանից մինչեւ Ջրվեժ, շարունակում է չաշխատել կամ գրեթե չաշխատել, ու այդպես է արդեն մոտավորապես 20 օր: Ավտոկայարանում երեկ ուղեւորները որոշակի ժամանակ սպասելուց հետո սկսում էին հետաքրքրվել ու պարզում էին, որ իրենց անհրաժեշտ վայրը հասնելու համար ստիպված են այլընտրանքային տրանսպորտ գտնել:
N5 երթուղին գործում է քաղաքապետարանի ենթակայությամբ, որտեղից ավելի վաղ պարզաբանել էին, որ ավտոբուսների չաշխատելու պատճառը վարորդների դժգոհությունն է, ինչն էլ իր հերթին կապված է «Էջմիածին-Երեւան-Էջմիածին» միջմարզային N203 միկրոավտոբուսային երթուղու հետ, որը սպասարկող տրանսպորտային միջոցները ուղեգիծը Երեւանի ավտոկայարանում ավարտելու փոխարեն հասնում են մինչեւ մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարան, Աբովյան պուրակ, ինչի պատճառով խաթարվում է մասնավորապես N5 ավտոբուսային երթուղու բնականոն աշխատանքը: Ասել կուզի՝ ներքաղաքային այս երթուղում նկատվում է ուղեւորահոսքի նվազում:
Ավտոկայարանում մեր հարցումների ժամանակ պարզ դարձավ, որ N203 երթուղում աշխատում են երկու տեսակի ու մակնիշի տրանսպորտային միջոցներ՝ «Գազել» եւ «Գազել Նեքստ»: Մինչեւ Աբովյան պուրակ հասնում են միայն երկրորդ խմբի ավտոմեքենաները, եւ ուղեվարձն արժենում է 300 դրամ: Այն դեպքերում, երբ երթուղին ավարտվում է ավտոկայարանում, տոմսը 250 դրամ է:
«Էջմիածին-Երեւան-Էջմիածին» երթուղու աշխատակիցները նկատում էին, որ ուղեգիծն ավտոկայարանից հետո շարունակելը, իսկ հետո վերադառնալը շատ հարմար է ուսանողներին, որովհետեւ նրանք դրա շնորհիվ խնայում են ժամանակ, նյարդեր եւ գումար: Այսինքն՝ Էջմիածնից գալով Երեւան՝ ավտոկայարանում չեն իջնում, տրանսպորտ չեն փոխում եւ ստիպված չեն լինում դասի հասնել գերբեռնված ավտոբուսով, իսկ 100 դրամ վճարելու փոխարեն լրացուցիչ վճարում են 50 դրամ: Նույնը՝ նաեւ Երեւանից Էջմիածին վերադառնալիս: Երթուղու աշխատակիցները վստահեցնում էին, որ հավելյալ այդ ճանապարհն անցնելով՝ կանգառներից ուղեւորներ չեն վերցնում՝ մյուս երթուղիների աշխատանքը չվնասելու համար եւ լրացուցիչ ծառայություններ են մատուցում միայն Էջմիածնից իրենց փոխադրած ուղեւորներին: Նկատում էին նաեւ, որ տվյալ ուղեգծով անցնող այլ երթուղիներից դժգոհություններ չեն լինում, եւ բողոքները ստացվում են միայն քաղաքապետարանի ներկայացուցիչներից, որոնք ընդհուպ ընդհարման են գնացել իրենց հետ:
Զրուցեցինք նաեւ N33 երթուղու «Գազելներից» մեկի վարորդի հետ: Նա նկատեց, որ Էջմիածնից Երեւան ժամանած եւ այլ ուղղություններով ճանապարհը շարունակող ուղեւորահոսքի նվազում իրենք չեն նկատում, որովհետեւ նախկինում էլ նրանք օգտվել են, ըստ էության, միայն N5 ավտոբուսից:
Ինչպես ավտոկայարանում մեզ փոխանցեցին, Էջմիածնից ամեն օր Երեւան է փոխադրվում մոտավորապես 250 ուսանող եւ նույնքան էլ, փաստորեն, վերադառնում: Այսինքն՝ N5 ավտոբուսային երթուղին զրկվել է օրական 500 ուղեւորից: Դա նշանակում է, որ խոսքը վերաբերում է ընդհանուր առմամբ 50 հազար դրամ կազմող ուղեվարձին: Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն, աշխատանքային օրերին երթուղում շարժակազմի թվաքանակը 13 է: Այսինքն՝ ստեղծված այս իրավիճակում նրանցից յուրաքանչյուրի դեպքում օրական եկամուտը կրճատվում է մոտ 4 հազար դրամով: Վարորդների օրվա պլանը կազմում է մոտավորապես 60 հազար դրամ:
Բայց անկախ այս թվաբանությունից ու կրճատված եկամտի մեծ կամ փոքր չափից, նշվում է, որ N203 միկրոավտոբուսները ավտոկայարանում երթուղին ավարտելու փոխարեն Երեւանի կենտրոն են հասնում՝ լիցենզիայի պահանջները խախտելով:
Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից չեն հերքում միջմարզային երթուղու խախտման հանգամանքը: Փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը հաստատեց, որ N203 երթուղին սպասարկելու համար տրամադրված լիցենզիան նախատեսում է, որ Երեւանում դրա վերջնակետը պետք է լինի Կենտրոնական ավտոկայարանը: «Խախտումը արձանագրում է ընդհանուր առմամբ տրանսպորտային տեսչությունը, բայց մենք այդ հարցը պատրաստվում ենք քննարկել Երեւանի քաղաքապետարանի հետ: Կքննարկենք, մյուս շաբաթվա ընթացքում կտեղեկացնենք»,- ասաց նա: Երթուղային գիծն, ըստ բաժնի պետի, երկարեցվել է բացառապես ուսանողներին օգտակար լինելու նպատակով: Հարցին, թե նրանցից բողոքնե՞ր են ստացվել, ինչի համար այդպես է որոշվել, թե՞ այլ պատճառ կա, Դավիթ Մելքոնյանը պատասխանեց. «Առանձնապես որոշում չկա: Մենք այդ հարցը պատրաստվում ենք քննարկել քաղաքապետարանի հետ: Կքննարկենք, հետո պաշտոնական հաղորդագրություն կտարածենք: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ մետրոյի «Երիտասարդական» կայարան են հասնում միայն «Գազել նեքստ» մակնիշի միկրոավտոբուսները, նախարարության պաշտոնյան պատճառաբանեց. «Որովհետեւ դրանք ավելի բարձր դասի մեքենաներ են եւ նոր են»:
Տիկին Զոհրաբյանն այնպես է խոսում, կարծես, Հայաստանի Մարգարեթ Թետչերն ա, Մելքումյանն է՝ համարյա Չերչիլը. Կոնջորյան
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը մեկնեց Վրաստան
Նախատեսվում է 90 և ավելի տարեկան թոշակառուներին կենսաթոշակի հետ հավելում տրամադրել․ չափը կսահմանվի Կառավարության կողմից
Էրդողանն ու Մակրոնը թուրք-ֆրանսիական ճգնաժամից 5 ամիս անց կհանդիպեն առաջին անգամ
ԶՈւ և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով
Հայացք ներսից․ հարցազրույց Անկարայի համալսարանի հայաստանցի դասախոսի հետ
Ինչ ունեցվածք ունեն ԲԴԽ նորընտիր անդամներ Դավիթ Խաչատուրյանն ու Գագիկ Ջհանգիրյանը
Վրաստանի ընդդիմություն-իշխանություն ձևաչափով հաջորդ հանդիպումը կլինի Բրյուսելում
Մեծ է ձեր պատասխանատվության աստիճանը, մեծ են նաեւ ձեզնից սպասումները. վարչապետն ուղերձ է հղել Դիվանագետի օրվա առթիվ
Նոր շինարարություն սկսողներին Երևանի քաղաքապետարանը շինհրապարակի ժամանակավոր ցանկապատի նոր ձևավորում է առաջարկում
33 քաղաքացիական անձ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից սպանվել է իր բնակության վայրում. հարուցվել է քրեական գործ. Արցախի ՄԻՊ
Ազգային շարժման առաջնորդ Նիկա Մելիային կարող են ազատել գրավի դիմաց
Մարտունու քաղաքապետն ազատվել է սեփական դիմումի համաձայն. նա այժմ այլ պաշտոն է զբաղեցնում
Ամերիկյան կողմը ջանքեր է գործադրում նպաստելու հայ ռազմագերիների վերադարձին. Արարատ Միրզոյանը հանդիպել է Լին Թրեյսիի հետ
Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները պահանջում են շտապ հանդիպում ՀՀ նախագահի հետ
ԱՄՆ-ն ստիպված է աշխատել Ռուսաստանի հետ, չնայած հակասություններին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ
Բանակին քաղաքական գործընթացներում ներքաշելը նախապես մտածված էր և դիտավորյալ է արվում. Անդրանիկ Քոչարյան
Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում զինվորները հայտնաբերել են մեկ զոհված զինծառայողի մասունք
Կայացել է Երևանի ապագա պարեկների երդման հանդիսավոր արարողությունը (տեսանյութ)
Առանց այդ գեներալների էլ բանակը կա և կլինի․ Արմեն Խաչատրյան
Սամվել Բալասանյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին
Փոխվարչապետն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության համար առկա նախադրյալները
Քսանինը տարի առաջ՝ այս օրը, ՄԱԿ-ի կենտրոնակայանում ծածանվեց Հայաստանի անկախ Հանրապետության եռագույնը. Արա Այվազյան
Հայաստան կվերադառնամ կորոնավիրուսի դեմ պատվաստում ստանալուն պես․ Օրբելյան
Վարույթ է ընդունվել դպրոցի տնօրենի կողմից առերևույթ կաշառք ստանալու, կաշառք տալու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը
Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է հատուկ նշանակության զորամաս
Գլխավոր դատախազի բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում է կայացրել
Տիգրան Բարսեղյանը բացեց գոլերի հաշիվը նոր մրցաշրջանում
Ռուստամ Բադասյանը, Արտակ Ապիտոնյանը եւ Արփինե Սարգսյանը մարտի 5-ին կմեկնեն Ճապոնիա
Դուք դուրս եք եկել ձեր լիազորություններից, դրա համար պատասխանատվության եք կանչվելու. Բաբաջանյանը՝ Վարդազարյանին
Փաշինյանը ցույց տվեց, որ միաժամանակ կարող է լինել և՛ իշխանություն, և՛ հեղափոխական. Kommersant
Թումոյի կրթական ծրագիրը շուտով կգործի նաեւ Ախալքալաք քաղաքում
UCOM-ն առաջարկում է նվերի 8 տարբերակ մարտի 8-ին
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը պարզաբանեց, թե ինչու է օգտագործել «վնգստացող դատավորներ» արտահայտությունը
«Արարատ-Արմենիան» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց
Կոտայքի մարզում կհիմնվեն «Թումո» կենտրոններ և «Թումո» տուփեր
Վրեժ Գաբրիելյանը Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն. նա այլ աշխատանքի կանցնի
Վարչապետի որոշմամբ՝ Արմեն Գասպարյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն
«Բեռլինալե» կինոփառատոնը կանցկացվի երկու փուլով
Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով ազատված է պաշտոնից. փաստաբանը՝ նախագահի հայտարարության մասին
© 2021 Հայկական ժամանակ