Երևան
12 °C
Երեկ Երեւանի ավագանու ընտրություններն անցան աննախադեպ հանգիստ մթնոլորտում: Այս տարիների ընթացքում ըստ էության առաջին անգամ ընտրատեղմասերի մոտ մեղմ ասած տեսանելի չէին ո՛չ թաղային, հեղինակություններ, ո՛չ «կառուսելներ», գազելներ, ո՛չ էլ կուտակումներ ու ճնշումներ:
Այս անգամ ընտրություններին թեեւ միջադեպ ու խախտումներ արձանագրվեցին, սակայն դրանք էապես տարբերվում էին նախորդ տարիներին տեղի ունեցած բավական լուրջ խախտումներից: Եթե նախկին ընտրություններում լրագրողների աշխատանքը խոչըդոտելու բազմաթիվ դեպքեր էին արձանագրվել, ապա այս անգամ խոչընդոտման դեպքը մեկն է: Ընդամենը մեկ տարի առաջ տեղի ունեցած ընտրությունների օրը գրանցվել էր ֆիզիկական բռնության 2 եւ մասնագիտական գործունեության այլ խոչընդոտումների 5 միջադեպ։
Այս ընտրություններին դեպքը տեղի է ունեցել թիվ 8/05 ընտրատեղամասում. տարածքային հանձնաժողովի նախագահ Նորիկ Երանյանը հարվածել է «1in.am» լրատվական կայքի լրագրող Դիանա Դավթյանի ձեռքին՝ ասելով «միկրոֆոնդ էն կողմ տար»։ Լրագրողը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հետ զրույցում տեղեկացրել է, որ բացի այդ, օպերատորի ուսից քաշել եւ նկարահանմանը խանգարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանին ուղեկցող անձանցից մեկը։
Ավագանու ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումները վերաբերել են տեղամասի անմատչելիությանը, քվեարկության սենյակի կահավորմանը, վիճակահանության կարգի խախտմանը:
Ընդհանուր առմամբ՝ դատախազության հանձնարարությամբ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր: Նյութերից 21-ը նախապատրաստվում են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, 8-ը քվեարկության գաղտնիությունը խախտելու, 7-ը ընտրողներին կաշառք տալու, 5-ը ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու եւ 1-ը՝ քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքերի առթիվ: ՀՀ ոստիկանությունում ստացված իրավախախտման վերաբերյալ տեղեկություններն էլ 84-ն են:
Ստացված տեղեկությունները վերաբերվում են՝ 11-ը ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, 2-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, 23-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու (քվեարկելու փորձի), 4-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու, 19-ը՝ ընտրացուցակների անճշտության, 1-ը՝ լցոնումների
23-ը՝ այլ իրավախախտումների։
Քննչական կոմիտեից էլ տեղեկացանք, որ ստացել են 24 հաղորդում-ահազանգ. նյութերից 16-ը վերաբերում է կրկնակի քվեարկության փորձին, իսկ 7-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն: ՔԿ-ից տեղեկացանք, որ ՝ քվեարկության գաղտնիության խախտման 7 դեպքերից երեքով քաղաքացիները քվերակությանը մասնակցելուց հետո սոցիալական ցանցերում հրապարակել են իրենց քվեաթերթիկը: Դեպքերից մեկով ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչը զանգահարել է քաղաքացուն եւ հետաքրքրվել, թե ում օգտին է քվեարկել:
Հաջորդ դեպքով 7/10 ընտրատեղամասից ահազանգ է ստացվել, որ քվեարկությանը մասնակցող քաղաքացին նկարել է քվեաթերթիկը: Հիշյալ երկու դեպքով էլ նախապատրաստվում են նյութեր:
Քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքով քննության է առնվել «Hetq.am» կայքում հրապարակված՝ «2/46 տեղամասի քվեախցիկին նայող տեսախցիկ կա» և «Վիճաբանություն 10/22 ընտրատեղամասում. կինն ամուսնու հետ մտել է քվեախցիկ» վերտառությամբ հոդվածները:
«2/46 տեղամասի քվեախցիկին նայող տեսախցիկ կա» վերտառությամբ հրապարակման ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2/46 ընտրատեղամասն այնպես է կահավորված, որ քվեախցիկի անմիջապես վերևում տեսանելի է առաստաղին ամրացված տեսախցիկը: Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ թիվ 2/46 ընտրատեղամասում՝ քվեախցիկների հետեւի պատի վերին անկյունում, տեղադրված տեսախցիկի օբյեկտիվը փակված-ծածկված է թղթով և կպչուն ժապավենով: Պարզվել է, որ օբյեկտիվը ուղղված է դեպի դպրոցի աստիճանները, այլ ոչ թե՝ քվեախցիկները, միաժամանակ՝ այն միացված չէ սնուցման համակարգին եւ լարումը բացակայում է:
«Վիճաբանություն 10/22 ընտրատեղամասում. կինն ամուսնու հետ մտել է քվեախցիկ» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում հայտնի է դարձել, որ ընտրատեղամաս է եկել 80-85 տարեկան տղամարդ եւ շուրջ 70 տարեկան կին, ովքեր, ինչպես հետագայում հայտարարել են, ամուսիններ են: Կինն ընտրությանը մասնակցելուց հետո երկրորդ անգամ մտել է ընտրական տեղամաս եւ ամուսնուն ուղեկցել քվեախցիկ: Տվյալ ընտրատեղամասում ծառայություն իրականացնող ոստիկանները բացատրություն են տվել, որ հիշյալ կնոջ կողմից ամուսնուն ընտրելու հետ կապված որևէ խոսակցություն, ուղղորդում չի եղել և կինը, հնարավոր է, քվեախցիկ է մտել՝ ամուսնուն օգնելու նպատակով:
Արձանագրված 16 կրկնակի քվեարկության դեպքերից 3-ը տեխնիկական խնդիրների պատճառով են. 12-ը՝ անուշադրության: Արձանագրված մյուս 2 դեպքով քաղաքացիներն ընտրատեղամաս են ներկայացել երկրորդ անգամ եւ փորձել մասնակցել քվեարկությանը: Կրկնաքվերակության դեպքեր են արձանագրվել մասնավորապես 2/22, 1/17, 1/08, 2/11, 1/03, 9/11, 10/04, 10/02, 7/46, 7/44, 7/47, 7/07, 3/09, 3/20 ընտրատեղամասերում:
Մի շարք միջադեպեր ու ընտրախախտումներ երեկ արձանագրել են նաեւ դիտորդները, դրանցից մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ.
Արաբկիրի 4/34 տեղամասում դիտորդը տեղեկացրել է, որ 16:00-ի դրությամբ տեղի է ունեցել այլ անձի փոխարեն քվերակության երեք դեպք, մասնավորապես ընտրողները ընտրողների ցուցակում ստորագրել են այլ անձանց դիմաց: Երկու դեպքում ընտրողներին, որոնց փոխարեն այլ ընտրող արդեն ստորագրել էր, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ստացված պարզաբանման հիման վրա հնարավորություն է տրվել ստորագրել այլ նշումներ բաժնում, իսկ մյուս դեպքում ընտրողը, որի փոխարեն այլ անձ էր ստորագրել, 16:30-ի դրությամբ ընտրության չի մասնակցել:
Դիտորդը ներկայացրել է պահանջ՝ խախտումը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում արձանագրելու վերաբերյալ, սակայն պահանջը մերժվել է Հանձնաժողովի նախագահի կողմից այն պատճառաբանությամբ, որ ԿԸՀ-ն տվյալ միջադեպի մասին տեղեկացված է, համապատասան պարզաբանում տվել է, ուստի խախտում առկա չէ:
Ավանում տարեց մի տղամարդ 1/3 տեղամաս է այցելել տարեց կնոջ հետ, որպեսզի վերջինս տղամարդուն օգնի, որ տղամարդը կարողանա ընտրել: Սակայն պարզվել է, որ այդ տղամարդը արդեն իսկ ընտրել է: Ոստիկաններ են եկել տեղամաս, թույլ չի տրվել երկրորդ անգամ ընտրել, իսկ միջադեպը գրանցվել է գրանցամատյանում: ՔԿ-ից տեղեկացանք, որ այս դեպքով նյութեր են նախապատրաստվում:
Աջափնյակ 6/8 տեղամասում դիտորդը նկատել է, որ ընտրողները քվեարկության սենյակում առկա խառնաշփոթի ժամանակ 2-3 հոգով են մոտեցել քվեախցիկներին: Հանձնաժողովի նախագահը եւ հանձնաժողովի մեկ այլ անդամ զգուշացրել են ընտրողներին: Դիտորդը հանձնաժողովի քարտուղարին պահանջ է ներկայացրել խախտումը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում արձանագրելու վերաբերյալ, սակայն պահանջը մերժվել է հանձնաժողովի քարտուղարի կողմից այն պատճառաբանությամբ, որ վերջինս գտնում է, թե տվյալ դեպքում խախտում առկա չէ: Ավելի ուշ դիտորդը դիմել է հանձնաժողովի նախագահին եւ վերջինս համաձայնվել է գրանցել խախտման փաստը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:
Աջափնյակ 6/38 տեղամասում խախտվել է վիճակահանության կարգը: Ժամը 14.00-ի սահմաններում ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող եւ քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամ Նատալիա Սարգսյանը չի փակցրել դրոշմանիշը եւ ընտրողն առանց դրոշմանիշի ծրարը նետել է քվեատուփի մեջ: Հանձնաժողովի նախագահը վիճակահանությամբ սահմանված կարգի՝ հերթափոխի խախտմամբ տվյալ անդամին փոխարինել է հանձնաժողովի այլ անդամով՝ պատճառաբանելով, որ տվյալ անդամի խնդրանքով է կատարել փոխարինումը, քանի որ վերջինիս ի վիճակի չի եղել իրականացնել այդ գործառույթը, որի վերաբերյալ կազմել է համապատասխան արձանագրություն, իսկ ընտրողին առաջարկել է նոր քվեաթերթիկ, սակայն վերջինս հրաժարվել եւ հեռացել է տեղամասից: Խախտում թույլ տրած հանձնաժողովի անդամին հանձնաժողովի նախագահը վերապահել է քվեաթերթիկներ եւ քվեարկության ծրարներ հատկացնողի գործառույթը:
Քանաքեռ-Զեյթունում ընտրողը 3/24 տեղամասային կենտրոն է ներկայացել «դուխով» շապիկով: Հանձնաժողովի նախագահը զգուշացրել է վերջինիս եւ ընտրողը ընտրելուց հետո հեռացել է տեղամասային կենտրոնից: Դիտորդը պահանջել է խախտումը գրանցել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:
Միջադեպ է գրանցվել նաեւ թիվ 138 դպրոցում տեղակայված 6/26 ընտրատեղամասում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձ Ռոման Դավթյանն ընտրատեղամասում իրարանցում է սարքել, սպառնացել «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցչին: Պատճառը եղել է այն, որ դիտորդը նկատել է, որ ԲՀԿ վստահված անձը չի կրում համապատասխան վկայականը եւ առաջարկել է հանձնաժողովի նախագահին խնդրին լուծում տալ, ինչն էլ դարձել է վեճի պատճառ:
«ՀԺ»-ի հետ զրույցում դիտորդը՝ Հայկ Խաչատրյանը, նշել է, որ ԲՀԿ-ի վստահված անձն իրեն սպառնացել է. «Կխփեմ, ակնոցներդ կջարդեմ»,- մասնավորապես ասել է վստահված անձը: Նա միաժամանակ հրաժարվել է հարցազրույց տալ, քանի որ դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ները դիտորդներին լրագրողների հետ շփվելու քիչ հնարավորություն են տվել:
ԲՀԿ նախընտրական շտաբի ղեկավար, ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը մեր թղթակցին տեղեկացրել է, որ իրենք խոսել են Ռոման Դավթյանի հետ, սակայն վերջինս կտրականապես հերքել է տեղեկությունները:
Այն, որ միջադեպ իսկապես եղել է, «Հժ»-ի հետ զրույցում հաստատել է նաեւ 6/26 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հրայր Մովսիսյանը: «Եղել է միջադեպ վստահված անձի վկայականը չկրելու հետ կապված: Իմ զգուշացումից հետո վստահված անձը լքել է ընտրատեղամասը: Ընթացքում լեզվակռիվ է եղել: Դիտորդը նշել է, որ իրեն սպառնացել է, մենք էլ համապատասխան արձանագրություն ենք կազմել: Միջադեպից հետո վստահված անձը ինքնակամ լքել է ընտրատեղամասը»:
Աջափնյակ վարչական շրջանի 6/26 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձի վկայականը տեսանելի չի եղել, այլ բռնել է ձեռքում: Հանձնաժողովի նախագահի համապատասխան պահանջին վստահված անձը պատասխանել է, որ ինքը «էն տղեն չի, որ բեյջ կրի»: Իսկ երբ նույն պահանջով նրան դիմել է դիտորդը, վերջինիս սպառնացել է՝ «ակնոցներդ կջարդեմ»: Կատարվածի առնչությամբ կազմվել է արձանագրություն, առկա են տեսագրություններ եւ լուսանկարներ: Դիտորդները նաեւ նկատել են, որ նույն անձը պարբերաբար դուրս է գալիս ընտրատեղամասից եւ շրջում տարածքում, տեղամասում ողջունում ընտրողներին եւ զրուցում նրանց հետ:
Արաբկիր վարչական շրջանի 4/1 ընտրատեղամասում անհայտ անձը վաղ առավոտից ուղղորդել է ընտրողներին, սակայն ոստիկանության ծառայողը նրան հեռացրել է: Ավելի ուշ նույն անձը վերադարձել է՝ ներկայանալով որպես թեկնածու եւ հայտարարելով, որ դա իր տարածքն է: Հանձնաժողովի նախագահը նրան զգուշացրել է, որ նրա ներկայությունը ընտրատեղամասում շատ երկար է տեւում եւ պահանջել է հեռանալ:
Էրեբունի վարչական շրջանի 10/8 ընտրատեղամասում երկու անձ, որոնք ներկայացել են որպես «Իրավաբանների եւ հոգեբանների ասոցիացիայի արագ արձագանքման խումբ», վաղ առավոտյան մուտք են գործել ընտրատեղամաս մի քանի րոպեով, զննել են տարածքը եւ դուրս եկել: Ավելի ուշ կրկին փորձել են մուտք գործել ընտրատեղամաս, բայց հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել: Միջադեպն արձանագրվել է գրանցամատյանում, քանի որ նման անունով հավատագրմած որեւէ խումբ չկա:
Transparency.am կայքի փոխանցմամբ, միջադեպերից մեկը կապված է եղել ընտրողներին օգնելու կարգի խախտման հետ: Նորք Մարաշի 9/6 տեղամասում տատիկն իր թոռան հետ առանց տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում գրառում կատարելու՝ քվեախցիկում կատարել է ընտրություն: Խնդրին արձագանքել է նաեւ «Իմ քայլը» դաշինքի վստահված անձը, ինչի արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձի եւ «Իմ քայլը» դաշինքի վստահված անձի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել: Միայն քվեախցիկից դուրս գալուց հետո համապատասխան գրառում է կատարվել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձը շարունակել է ուղղորդել ընտրողներին՝ ցուցումներ տալով նրանց:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱռողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին
Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը
Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով
Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը
Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի
Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին հարցեր
Հայաստան կժամանի ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունը
Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները կալանավորվել են
Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ մեկտեղ կլուծարվի Մինսկի խումբը. Խանդանյան. տեսանյութ
Ռուսաստանը գոհ է Ուկրաինայի հետ բանակցություններից. Մեդինսկին հայտնել է 1000/1000 գերիների փոխանակման մասին
Արդյունավետ հանդիպում Էմանուել Մակրոնի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մեքենաներից պահեստամասեր հափշտակելու համար մեղադրվող ոստիկաններին բացահայտել է ծառայողական քննությունը
Մխչյանի դպրոցում թմրամիջոցների հետ կապված սկանդալից հետո քննարկվում է տնօրենի հեռացման հարցը. մարզպետարան
Սա փորձանք է մեր գլխին, ո՞ւմ է խաբում Շահրամանյանը, թող զոհվեր հայրենիքի համար, Հիտլերը ի՞նչ արեց. Շիրինյան
Ովքե՞ր կարող են դպրոց հաճախել 7 տարեկանից. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նախագծի մանրամասները
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
Վարչապետը մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը» թեմայով փակ քննարկմանը
Կոպիրկինի՝ ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված գրությունն ունի մի քանի շերտ. Մարգարյան
Իրենց վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով ոստիկաններ են ձերբակալվել
Պաշտոնական Բաքուն հիմա էլ խոշորացույցով ուսումնասիրել է ՀՀ զինանշանն ու կրկին դժգոհ մնացել, բողոքել
Դատախազությունը Քոչարյաններից մոտավորապես այսքան գումար է պահանջում՝ 200 միլիոն դոլար․ Ալեքսանյան
Ոչ բարոյական, ոչ քաղաքական իրավունք չունեք մեզ գնահատելու, Դուք ո՞վ եք, պարո՛ն դեսպան. Բաբաջանյան
23 համարի ավտոբուսի վթարի հետևանքով 6 մեծահասակ և 2 անչափահաս տեղափոխվել են ԲԿ-ներ
Հայտնի է՝ եզրափակչում որ համարի ներքո ելույթ կունենա Պարգը
Մի տխմար էկրանի առաջ վստահ պնդում է, թե 88 սուպերմակետն իմն է. Հակոբյանն իր մասին հորինվածքներն է հրապարակել
Վարչապետը Տիրանայում զրույցներ է ունեցել Մակրոնի, Մերցի, Սթարմերի, Տուսկի, Շտոկերի և այլ գործընկերների հետ
Ուր ասեք, կգամ. վարչապետ դառնալու ցանկություն ունեցող Մարուքյանը ընկել է դռնեդուռ. ո՞ւմ է նա զանգել
Ֆրանսիան աջակցում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին. Մակրոն
Միջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածում
Փաշինյանն ու Կալասը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացմանը, ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր
Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Մերսեդես»-ը
Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 23 երթուղու ավտոբուսը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա 9 վիրավոր
Սեյրան Օհանյանը Լևոն Քոչարյանի ԱԺ-ում հայհոյանք տալը զայրույթի դրսևորում է համարում. նա մանդատը վայր չի դնի
Չափորոշիչները խիստ են, բայց հաղթահարելի. ՆԳ նախարարը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը. լուսանկարներ
Սարսափելի է. կհեռացվեն բոլոր անձինք, որոնք տեղյակ են եղել. նախարարը՝ Մխչյանի դպրոցում թմրանյութի դեպքի մասին
Քարտդ այսուհետև կարող ես ակտիվացնել AMIO Mobile-ում
Ի՞նչ են քննարկել ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Տիրանայում. լուսանկարներ
«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի «ներհոս ջրի խորքային պոմպի» ձեռքբերման համար հրավիրվում են հայտեր
Փոխվարչապետն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնման հնարավորություններին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT