Սկեսրայրները հարսներին գիտական աստիճան էին նվիրում. մասնագիտական 60 խորհուրդներից 40-ը կլուծարվեն

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարում երեկ տեղի ունեցավ Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանի հանդիպումը բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

ԲՈԿ նորանշանակ ղեկավարը քանիցս առիթ ունեցել է խոսելու գիտական աստիճանաշնորհման համակարգում առկա բազմաթիվ թերությունների վերաբերյալ ու նաեւ հայտարարել ձեռնարկվող արմատական փոփոխությունների մասին: «Կապիտալ վերանորոգման է ենթարկվելու համակարգը»,- եզրակացնելով՝ արձանագրեց հանդիպմանը ներկա պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը: Ինչպես հայտնի է, Տնտեսագիտական համալսարանում նույնպես գործում է գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդ, որն ամենախնդրահարույցներից էր համարվել եւ որը, պարզվել էր, գործում է գոյություն ունեցող իրավական նորմերի խախտումով: Տնտեսագիտության այդ խորհրդի նախագահ, նույն բուհի նախկին ռեկտոր Յուրի Սուվարյանը, մեր հարցմանն արձագանքելով, ասել էր, որ ԲՈԿ նախագահի գնահատականները կմեկնաբանի միայն նրա հետ նշանակված հանդիպումից հետո: Այսօր Սմբատ Գոգյանից տեղեկացանք, որ հանդիպումը կայացել է, եւ Սուվարյանը ցանկություն է հայտնել թե՛ հրաժարվել մասնագիտական խորհրդի նախագահի իր կարգավիճակից եւ թե՛ դուրս գալ խորհրդի կազմից: Լուծարվում է նաեւ ամբողջ այդ խորհուրդը:

ԲՈԿ նախագահի փոխանցմամբ, նույն ճակատագիրը սպասվում է բազմաթիվ այլ մասնագիտական խորհուրդների, որոնցում ընդգրկված գիտնականներն իրենց հրատարակումներով եւ իրենց գիտական ձեռքբերումներով չեն բավարարում այն պահանջներին, որոնք սահմանված են կառավարության կողմից: Իսկ թե որոնք են լուծարման ենթակա մյուս խորհուրդները, Սմբատ Գոգյանը չմանրամասնեց: «Վաղը չէ մյուս օրը կհրապարկենք: 60 խորհրդից կմնան մոտավորապես 15-20-ը, որոնք արագ կարողացան վերացնել իրենց մոտ առկա մանր թերությունները»,- ասաց նա: Գործունեությունը դադարեցված մասնագիտական խորհուրդների փոխարեն կձեւավորվեն նորերը: «Ոչ մի հայցորդ իր իրավունքից չի զրկվի: Հակառակը՝ հայցորդների համար ավելի հեշտ եւ ավելի հարթ ճանապարհ է ստեղծվում դեպի ատենախոսության պաշտպանություն, բայց՝ ավելի պարտավորեցնող»,- վստահեցրեց Սմբատ Գոգյանը:  

«Այն մարդիկ, որոնք կոմպետենտ չեն գիտությամբ զբաղվելու, ատենախոսություն հասկանալու, այդտեղ հայտնվել են ծանոթի միջոցով, պետք է դուրս մղվեն աստիճանաշնորհման համակարգից: Պետք է այնպիսի պայմաններ ստեղծել, որ նրանք իրենց կամքով ասեն՝ հեռու ենք մնում այս պրոցեսից, որովհետեւ խարազանվելու մեծ ռիսկ կա»,- Տնտեսագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ ասաց Սմբատ Գոգյանը:

Բայց որքան էլ գիտական աստիճանաշնորհման համակարգը, նրա գնահատմամբ, շատ խոցելի է եւ չկայացած, արդեն իսկ շնորհված գիտական աստիճանից անձին զրկելու մեխանիզմ գոյություն չունի: Այդպիսի հնարավորություն չկա նաեւ այն դեպքում, երբ այդ աստիճանը շնորհել է իրավական նորմերի խախտումով գործած մասնագիտական խորհուրդը: Ի դեպ, ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանին հայտնի են դարձել դեպքեր, երբ ասենք տնտեսագետ կամ բժիշկ սկեսրայրները հարսների ծննդյան օրվա առթիվ նրանց նվիրել են գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Ատենախոսությունը գրել են իրենք, բայց դրանք ներկայացվել են հարսների անունից: Մեր հարցին, թե «գիտնական» այդ հարսները գիտության ոլորտո՞ւմ են աշխատում, թե՞ գիտական աստիճանը միայն որպես զարդ են կրում, Սմբատ Գոգյանը պատասխանեց, որ որոշները դասավանդում են բուհերում: «Այն, ինչ որ ասում եմ, ներքին ինֆորմացիա է, որը չապացուցվող է, որովհետեւ գիտական արժեքի պատկանելությունը չապացուցվող փաստ է: Եթե հնարավորություն լիներ այդ ատենախոսությունները պաշտպանողներին ստիպել գալ եւ դրանց վերաբերյալ սեմինար պատմել, մենք ամեն ինչ կտեսնեինք, բայց հիմա արժանավոր գիտնականը վիրավորված կհամարի, որ իրեն կասկածում են, իսկ սուտ գիտնականը կեղծ կվիրավորվի, որ իրեն կասկածում են եւ չի գա»,- նկատեց ԲՈԿ նախագահը:

Խոսելով այն մասին, թե ինչ հիմնական փոփոխությունների ճանապարհով է առողջացվելու գիտական աստիճանաշնորհման համակարգը, Սմբատ Գոգյանը նշեց. «Այլեւս չի լինի մասնագիտական խորհրդի նախագահ, որը միանձնյա ղեկավարի խորհրդի աշխատանքը: Լինելու է ռոտացիոն ռեժիմ, եւ ռեյտինգավորվելու են խորհրդի կազմում ընդգրկված գիտնականները, ինչը հնարավորություն կտա ֆիլտրել եւ ոմանց դուրս թողնել այս աստիճանաշնորհման պրոցեսից: Մինչեւ հիմա հիմնարկի հայտով ձեւավորվում էր խորհուրդը, նախագահը ում հարմար էր գտնում, կարող էր ներկայացնել խորհրդի կազմում եւ այդ թեկնածությունը հաստատվեր: Հազվադեպ էր լինում, որ բազմաժանր էին ընտրում խորհրդի կազմը, որպեսզի տարբեր թեմաներից կարողանային հասկանալ: Դա բացառելու ենք իսպառ»:

Գիտական աստիճան շնորհող խորհրդում ընդգրկված գիտնականը ռեյտինգային միավորներ կստանա կամ կկորցնի՝ կախված, թե հայցորդի ատենախոսության պաշտպանության պրոցեսն ինչպես տեղի կունենա, ինչ կարծիքներ կհայտնվեն եւ ինչպես քվեարկությունը կանցնի: «Այդ ամենը ազդելու է գիտնականի բարոյական նկարագրի վրա: Նրա խոսքի արժեւորմանն ենք մենք ձգտելու, մեր գլխավոր կարգախոսը դա է, որ գիտնականը գնահատի իր խոսքը»,- արձանագրեց բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահը: Նա, ի դեպ, Տնտեսագիտական համալսարանում կայացած հանդիպման ժամանակ կարեւորեց գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի ինքնուրույնությունն ու նրանց գործողությունների անվիճելիությունը. «Մենք ուզում ենք դուք գործեք, մենք վերահսկենք, ոչ թե ղեկավարենք: Մի օր էլ ասենք՝ գնացեք, չափահաս եք»:  

Հ.Գ. ԲՈԿ նախագահի հաջորդ հանդիպումը նախատեսված է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ՝ առաջիկա ուրբաթ:  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
19861 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին