Պետական պարտքի բեռը կսկսի նվազել

Երեկ ՀՀ կառավարությունը իր հերթական նիստում հաստատեց 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը: Ասել, որ այն հեղափոխական է եւ արմատապես նոր տրամաբանությամբ պետական բյուջե է, իհարկե չի կարելի, եւ այդպիսի ակնկալիքներ չէին էլ կարող լինել: Պետական բյուջեն չափազանց պահպանողական փաստաթուղթ է եւ դրանում կտրուկ փոփոխություններ լինել չեն կարող: Բայց ներկայացված նախագծում, այնուամենայնիվ, մի քանի ուշագրավ դետալներ կան: Թե որքանով են դրանք հեղափոխության արդյունքներ, դեռ պարզաբանման կարիք ունեն:     

Օրինակ, պետական պարտքին վերաբերող մասը: Ըստ բյուջեի նախագծի, 2018 թ. վերջին ՀՀ պետական պարտքը կկազմի 7 միլիարդ 53 միլիոն դոլար: Թվում է՝ այս ցուցանիշի մեջ ոչ մի ուշագրավ բան չկա: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ դեռ անցած տարի, երբ կազմվեց 2018 թ. պետական բյուջեն, պետական պարտքը պետք է լիներ 7 միլիարդ 168 միլիոն դոլար: Այսինքն, այս տարին կառավարությունը կփակի 115 մլն դոլար ավելի փոքր պետական պարտքով, քան նախատեսվել էր անցած տարի: Սա խոսում է այն մասին, որ կառավարությունը հրաժարվել է որոշ վարկերից, որոնք նախատեսված էին եւ հնարավորինս զսպել է պարտքի աճի տեմպը: Արդյունքում այս տարվա վերջին մեր պետական պարտքը կկազմի համախառն ներքին արդյունքի 55 տոկոսը այն դեպքում, երբ 2017-ին այդ ցուցանիշը ընդհուպ մոտեցել էր 59 տոկոսին: Ընդ որում, դեռ անցած տարի կանխատեսվում էր, որ 2018 թ. մեր պետական պարտքը կազմելու է ՀՆԱ-ի 59.2 տոկոսը: Այլ կերպ ասած, կառավարությանը հաջողվել է ավելի քան 4 տոկոսային կետով կրճատել պետական պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ: Հաջորդ տարի մեր պետական պարտքը ըստ բյուջեի նախագծի կաճի մինչեւ 7 մլրդ 468 մլն դոլարի: Ու չնայած պարտքի ֆիզիկական ծավալը կմեծանա, բայց ՀՆԱ-ի նկատմամբ նրա մեծությունը կնվազի մինչեւ 53.4 տոկոսի: Որքանով կառավարությանը կհաջողվի իրականացնել այս կանխատեսումը, պարզ կդառնա միայն հաջորդ տարի, սակայն նկատենք, որ վերջին տարիներին առաջին անգամ կանխատեսվում է պետպարտքի նվազում ՀՆԱ-ի նկատմամբ:

Երեկ կառավարության նիստում ունեցած կարճ ելույթում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կանխատեսեց, որ այս տարի մեր ՀՆԱ-ն կաճի 6.5 տոկոս այն դեպքում, երբ 2018 թվականի բյուջեի մասին օրենքով կանխատեսվել էր 4.5 տոկոս: Բայց հաջորդ տարվա համար տնտեսական աճի կանխատեսումը փոխվել է դեպի նվազում: 2019 թվականի պետական բյուջեում 5,3 տոկոս աճի փոխարեն կանխատեսվում է 4,9 տոկոս: «Սա ոչ միայն չի բերի նվազեցման, այլ շուրջ 130 մլրդ դրամով ավելի անվանական ՀՆԱ կունենաք: Բյուջետային ռիսկեր այս փոփոխությունը չի առաջացրել: Կանխատեսվում է, որ գնաճը կլինի 2,7 տոկոս, ինչը թույլատրելի (2,5-5,5 տոկոս) միջակայքում է»,- նիստի ժամանակ հայտարարել է Ջանջուղազյանը: Պետք է հուսալ, որ կառավարությունը կանխատեսվող աճի ցուցանիշը նվազեցրել է զուտ զգուշավորության նկատառումներով:

2019 թվականի պետբյուջեի նախագծով սահմանված հիմնական ցուցանիշները այսպիսին են. բյուջեի եկամուտների գծով 1.533.7 տրլն դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով՝ 1,685.3 տրլն դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), իսկ դեֆիցիտը՝ 151,6 մլրդ դրամ: ՀՀ համայնքների 2019 թվականի բյուջեները գնահատվում են եկամուտների գծով՝ 138.9  մլրդ դրամ (ներառյալ` պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները), ծախսերի գծով՝ 138.9 մլրդ դրամ:

Ըստ նախագծի՝ 2019 թվականի պետական բյուջեի եկամուտները կկազմեն շուրջ 1,462 տրլն դրամ, ծախսերը՝ 1,614 տրլն դրամ, իսկ դեֆիցիտը՝ 151,6 մլրդ դրամ: Բյուջեի դեֆիցիտի մեջ 98,5 մլրդ դրամը կստացվեն արտաքին աղբյուրներից, իսկ 53 մլրդ դրամը՝ ներքին աղբյուրներից:

ՀՀ ֆինանսների նախարարի ասելով, 2019-ին կապիտալ ծախսերը կաճեն 2018-ի համեմատ. 2018-ին ակնկալվում է 2,3 տոկոսի աճ, իսկ 2019-ին այն կկազմի 3 տոկոս: «Հարկային եկամուտները կլինեն 1 տրլն 396 մլրդ դրամի սահմաններում, ինչը հնարավորություն կտա իրականացնել շուրջ 1 տրլն 614 մլրդ դրամի ծախսեր, ինչը նշանակում է, որ բյուջեի դեֆիցիտը կլինի ՀՆԱ-ի 2,2 տոկոսը կամ 151 մլրդ դրամ:

Ծախսերի կառուցվածքի մեջ հիմնական տեսակարար կշիռը բաժին է ընկնում սոցիալական, մշակութային ոլորտներին՝ 44 տոկոս: Պաշտպանության, հասարակական կարգի պաշտպանության, անվտանգության հետ կապված խնդիրների համար ակնկալվում է, որ կօգտագործվի ծախսերի շուրջ 24 տոկոսը, տնտեսության իրական հատվածի համար՝ շուրջ 12,3 տոկոսը, եւ մոտ 10 տոկոսը կօգտագործվի պետական պարտքի սպասարկման համար: 3,2 տոկոսը կտրամադրվի համայնքների բյուջեներին դոտացիայի տեսքով: Պետական իշխանության մարմինները կօգտագործեն բյուջեի ծախսերի 5,8 տոկոսը:

Պետական պարտքը կկայունանա 50 տոկոսի սահմաններում: Այն կկազմի 50,4 տոկոս այս տարի եւ նույնքան էլ 2019 թվականին»,- ընդգծեց ֆինանսների նախարարը:

Ատոմ Ջանջուղազյանը նաեւ ընդգծեց, որ արտաբյուջետային հաշիվները նախկինում բյուջեի նախագծի հետ չեն ներկայացվել Ազգային ժողով, հետեւաբար կասկած է եղել, որ այդ հաշիվները ռիսկեր են պարունակում. «Այս անգամ արտաբյուջետային հաշիվներով գործառնությունները եւս դարձրել ենք նախագծի մաս: Արտաբյուջետային հաշիվների նախագծերը նախկինում կառավարությունն է հաստատել, հիմա առաջարկվում է, որ այն հաստատի խորհրդարանը»,- ասաց նա:

2019-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծն ԱԺ ներկայացնելու վերջնաժամկետը հոկտեմբերի 2-ն է, ինչը նշանակում է, որ այն երկուշաբթի արդեն պետք է ուղարկվի խորհրդարան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6347 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը