Մեղմ մարտավարությունը կարող է վտանգել ժողովրդի հաղթանակը. «Սասնա ծռեր»-ի հայտարարությունը

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը խիստ մտահոգիչ է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդեգրած մեղմ մարտավարությունը քաղաքական դիակի վերածված նախկին ռեժիմի մնացորդների հանդեպ: Այս մասին ասված է «Սասնա ծռեր»-ի հայտարարության մեջ:

Երկրի առջեւ ծառացած ներքին ու արտաքին լուրջ մարտահրավերները հնարավոր է հաղթահարել միայն համազգային մոբիլիզացիայի եւ ազգային ռեսուրսի ամբողջական ու արդյունավետ կիրառման պարագայում:

Մինչդեռ նախկին ռեժիմին կիսատապալված վիճակում թողնելու եւ նրա հետ ժողովրդի կամքի ոտնահարմամբ, ժողովրդի իրավունքներն ու շահերը ոտնահարելու համար բռնությամբ ու կեղծիքով ընդունված, այսպես կոչված, սահմանադրությանն ու այսպես կոչված օրենքներին համապատասխան վարվելու պատճառով ժողովրդի հաղթանակը վտանգի տակ է հայտնվում:

Միակամ եւ գերիշխան(սուվերեն) ժողովրդի կամքն է իրական եւ կենդանի Սահմանադրությունն ու Օրենքը, ուստի հարկավոր է առաջնորդվել դրանով, սահմանել անցումային փուլ, պետությունը կառավարել անցումային ժողովրդավարության միջոցով եւ կիրառել անցումային արդարադատություն, ինչի շնորհիվ ոչ միայն կբացառվի քաղաքական ցնցումների որեւէ հնարավորություն, այլեւ պետությունը շատ կարճ ժամկետում եւ արդյունավետ կերպով դուրս կգա կառավարման ճգնաժամից եւ ոտք կդնի զարգացման ուղու վրա:

Կոչ ենք անում անսալ ժողովրդի կամքին ու հեղափոխության տրամաբանությանը եւ համարժեք քայլեր կատարել օր առաջ այս վտանգավոր վիճակը հաղթահարելու ուղղությամբ:

Տպել
1223 դիտում

Վիլնյուսի օդանավակայանում տոնածառը զարդարել են ուղեւորներից վերցված իրերով

Խորանաշատ վանքը և կարասը՝ 2020-ի եվրոպական մշակութային ժառանգության ամենավտանգված հուշարձանների ցանկում են

ԱՄՆ-ը արգելափակել է ԿԺԴՀ-ում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը

«Նարգիլեի օգտագործումը թերևս ավելի վնասակար է». նախարար Արսեն Թորոսյանը պատասխանել է դպրոցականների հարցերին

Ինչ կապ ունեն TRACECA-ն ու պանթեոնը. Բաքու մեկնած հայ պաշտոնյաները հրաժարվել են մասնակցել ընթրիքի, այցելել գերեզման

Գեղարքունիքի մարզում ձմեռային զորակոչը կմենկնարկի 2019 թվականի դեկտեմբերի 16-ին

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալը դատի է տվել վարչապետին

Իրանի խորհրդարանական ընտրություններին ավելի քան 15 հազար 500 թեկնածու է գրացվել

ԱԺ-ում քննարկվել են տեղական ինքնակառավարմանն առնչվող հարցեր

Գյումրիում ձերբակալվել է Շեկոյի ընկերը՝ Զոհրաբ Ե.-ն

Պետության աջակցությամբ Արամուսում հիմնովին կառուցվում է մանկապարտեզի նոր շենք. համայնքը 40 տարի մանկապարտեզ չի ունեցել

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը 2 մեղադրանք է առաջադրել նախագահ Դոնալդ Թրամփին

ՀՀ արդարադատության նախարարության ու IRZ-ի միջեւ հնարավոր է համագործակցություն անչափահասների արդարադատության ոլորտում

Ոստիկանները բացահայտել են Գյումրիում կատարված դանակահարությունը (տեսանյութ)

«Միսս տիեզերք 2019»-ում Հայաստանի ներկայացուցիչն ընկճված է ներկայացրել ազգային հագուստը. զարդերը տրամադրել էր Սիրուշոն

Մալյանին աղբարկղը նետելը միջոցառում էր, որի նպատակը հանրային իրազեկումն էր. Դավիթ Պետրոսյան

«Աջափնյակ» բարեգործական հիմնադրամից յուրացվել է 10 միլիոն դրամից ավելի գումար․ նոր բացահայտում

Մենք շատ ընդհանրություններ ունենք և շատ բան կարող ենք սովորել միմյանցից. Արմեն Սարգսյանն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին

Կխնդրեմ՝ ներողություն խնդրեք ՀՀ քաղաքացիներից. Սուրեն Գրիգորյանը՝ Գևորգ Գորգիսյանին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հերթական բարդ վիրահատությունն է կատարվել. ԱՆ