Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից հետո, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների պետք է գնալ իր հրաժարականի ճանապարհով, քաղաքագետներն ու վերլուծաբանները քննարկում են Ազգային ժողովի արձակման այլ տարբերակներ՝ համարելով, որ վարչապետի ընտրած ճանապարհը իր մեջ վտանգներ է պարունակում:
Ծավալվող թեմայի շուրջ զրուցել ենք վարչապետի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանի հետ: Վերջինս քաղաքական այս ճգնաժամը հաղթահարելու չորս ճանապարհ է նշում՝ վարչապետի հրաժարական, Սահմանադրության փոփոխությամբ ԱԺ-ի ինքնարձակում, Սահմանադրության փոփոխությամբ հանրաքվե եւ պլեբիսցիտ: Բաղդասարյանի պնդմամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առկա տարբերակներից ամենաիրատեսականը հենց վարչապետի ընտրած ճանապարհն է՝ հրաժարականը, թեեւ բոլոր ճանապարհներն էլ ունեն որոշակի ռիսկեր:
Իսկ ի՞նչ են իրենցից ներկայացնում մյուս տարբերակները եւ ինչու են ոչ նպատակահարմար:
Նախ, ինչպես «Հայկական ժամաակ»-ի հետ զրույցում ասաց Բաղդասարյանը, Ազգային ժողովի պատգամավորների մեկ երրորդը նախաձեռնում է Սահամանադրության փոփոխություն, որն իրենից միաժամանակ ենթադրում է նաեւ խորհրդարանի ինքնարձակում: Պատգամավորների արդեն երկու երրորդը որոշում է կայացնում, փոխվում է Սահմանադրությունը եւ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Ազգային ժողովը մեխանիկորեն արձակվում է:
«Սա պակաս ռիսկային տարբերակ է: Պատգամավորների 2/3-ը Սահամանդրության փոփոխության եւ ինքնալուծարման որոշում է կայացնում, գնում արտահերթ ընտրությունների: Բայց, ինչպես տեսանք, խորհրդարանական ուժերը չհամաձայնեցին, ասացին՝ չենք գնում ինքնալուծարման»,-ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ այս տարբերակն այլեւս անիմաստ է:
Հաջորդ ճանապարհը հանրաքվեն է՝ կրկին Սահմանադրական փոփոխությամբ: Այսինքն՝ անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել, եւ որոշակի քվե ստանալով՝ արձակել խորհրդարանը:
Բաղդասարյանը մեր զրույցում ասաց, որ այս տարբերակի ռիսկն այն է, որ չնայած մենք հանրաքվեի միջոցով փոփոխում ենք Սահմանադրությունը, միեւնույն է՝ ամեն ինչ էլի կախված է լինում պատգամավորներից. «Այսինքն՝ Ազգային ժողովը անմիջականորեն չի արձակվում, եւ կրկին պետք է պատգամավորների հավանությունը: Իսկ պատգամավորները չեն անի երկրորդ քայլը»,-ասաց Բաղդասարյանը: Բացի այս՝ կա նաեւ ժամանակային խնդիր. հանրաքվեն մի օրում չի անցկացվում, այն ժամանակ է պահանջում, եւ, ինչպես նշում է Բաղդասարյանը, արդյունքի չհասնելու դեպքում նորից պետք է գայինք հրաժարականի տարբերակին:
Մյուս տարբերակը պլեբիսցիտն է: Սա, ինչպես մեկնաբանում է Նիկոլայ Բաղդասարյանը, հանրաքվեի տեսակ չէ, բայց նման իրավիճակ է. «Պլեբիսցիտի պարագայում ողջ բնակչության մեջ հարցում է կատարվում՝ արդյոք Ազգային ժողովը վստահություն վայելո՞ւմ է, թե՞ ոչ: Բնակչությունն ասում է՝ ո՛չ, չի վայելում, ուրեմն խորհրդարանը պետք արձակվի, եւ նոր ընտրություններ լինեն»,- ասաց Բաղդասարյանը:
Սակայն այս ճանապարհի վտանգավորությունն այն է, որ, թեւ պլեբիսցիտը կարճ լուծում է եւ չի պահանջում պատգամավորների համաձայնությունը, այն արտասահմանադրական ելք է.
«Այսինքն՝ ժողովուրդն ընտրում է, որոշում է կայացնում, անվստահություն է հայտնում ԱԺ-ին, եւ այդ որոշման վրա խորհրդարանն արձակվում է: Խնդիրն այն է, որ միջազգային հանրությունը կարող է չընդունել այս լուծումը, կարող ենք լեգիտիմության խնդիր ունենալ, քանի որ սա արտասահմանադրական գործիք է»,-«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
Այսպիսով՝ մնում է միայն վարչապետի հրաժարականի եւ նոր վարչապետ չընտրելու ճանապարհը: Բաղդասարյանը շեշտում է, որ մնում է՝ նախագահ Արմեն Սարգսյանը հավանություն չտա օրերս ընդունված օրենսդրական նախաձեռնությանը եւ դիմի Սահմանադրական դատարան, որն էլ կքննի դրա սահմանադրականությունը. «Եթե սա տեղի ունենա, ժողովուրդը կարողանա նախագահին ասել՝ մի՛ ստորագրիր այդ օրենքը, վարչապետը հրաժարական տա, եւ պատգամավորները չընտրեն այլ վարչապետ, ռիսկը մինիմալ է լինում, եւ խորհրդարանի արձակմամբ գնում ենք արդեն նոր ընտրությունների»: Բաղդասարյանը միաժամանակ նշում է, որ բոլոր դեպքերում ժողովուրդն է որոշում եւ կարեւոր է, որ Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետի թեկնածու առաջադրելու դեպքում քաղաքացիները թույլ չտան անցկացնել այդ ընտրությունը.
«Ստեղծված իրավիճակում կգործեն զսպման մեխանիզմները, եւ ոչ թե հակակշիռների: Այսինքն՝ ներկա իրավիճակի առկայության դեպքում քաղաքական ուժերը չեն գնա իրենց խոսքի դրժմանը: Իսկ հակակշռի դեպքում՝ եթե դրժեն իրենց խոսքը՝ թեկնածու չառաջադրելու վերաբերյալ, ժողովուրդը թույլ չի տա»,-ասաց Բաղդասարյանը:
Մեր հարցին՝ զսպման կամ հակակշռի դեպքում վտանգներ չկա՞ն, Բաղդասարյանն ասաց, որ ինքը վտանգներ չի տեսնում եւ խորհրդարանական ուժերը, հասկանալով, որ քաղաքական ճգնաժամը հաղթահարելը միայն այսպես է հնարավոր, չեն գնա որեւէ անօրինականության:
Եւ ուրեմն, քանի որ Սահմանադրության տված ուղիները սահմանափակ են, մնում է դրանցից ընտրել ամենակարճատեւն ու պակաս ռիսկայնություն ունեցողը՝ վարչապետի հրաժարականը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵրևանում 32 և 24-ամյա ամուսինների մոտ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հռոմի Պապի գահակալության արարողությանը
Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի նոր պապ Լեո 14-ի երդմնակալության արարողությունը. լուսանկարներ
Լեհաստանում նախագահական ընտրություններ են
Մարզերում և Երևանում սպասվում են կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. կտաքանա 2-3 աստիճանով
58-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած
Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող «8th Sharjah Masters 2025» միջազգային մրցաշարին
Լսել ենք «Քաղաքացիական պայմանագրի» Սպիտակի կուսակցականների դիտարկումները տարաբնույթ հարցերի շուրջ. Մանավազյան
Կրթվելը որևէ տարիքում չի կորցնում իր արդիականությունը. քաղցկեղը հաղթահարած և սիրելի զբաղմունքը գտած կինը
Տաթևիկ Գասպարյանն ու Արուսյակ Մանավազյանը եռօրյա աշխատանքային այց են կատարել Լոռու մարզ. լուսանկարներ
Ահաբեկչություն Կալիֆոռնիայում. կան տուժածներ և զոհ
Հայաստանը հետևողական քայլերով առաջ է մղում թանգարանային ոլորտի բարեփոխումները. ԿԳՄՍ նախարար
Ադրբեջանը և Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացնում ԼՂ-ում
Որոտանի կիրճում. վարչապետը Սյունիքից տեսանյութ է հրապարակել
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում բացվել է «Իսահակյանը և ժամանակը» ժամանակավոր ցուցադրությունը
Օտարերկրացի 26-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Tesla»-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում. կան տուժածներ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի հետ հետաքրքիր զրույց ունեցանք. Հարությունյան
Ճի՞շտ է, որ Քոչարյանն ուզում էր Ղարաբաղում ներդրում անել, բայց ստիպված Տանզանիայում արեց. Չախոյան
Գնում ենք Տաթև՝ «Կրթվելը նորաձև է» բանախոսության. վարչապետ
Ամեն անգամ մտածում եմ, որ անբարոյականությունն էլ պիտի սահման ունենա. Անդրեասյան
Փրկարարները Տավուշի ջրամբարն ընկած մեքենան հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել
«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներ
«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը
Վարդան Սարգսյանն առաջին անգամ հետեւորդներին ցուցադրել է որդու լուսանկարը
Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել Հայաստանի մասնակցի ելույթից հետո հնչեցրած մեկնաբանության համար
Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից. հայտնի է պատճառը
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը
Գևորգ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր
Մտցրել են զուգարան, փոշին լցրել բերանը. թմրանյութերի խնդիրը դպրոցներում ահագնանում է. ինչ է ծրագրվում
Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան
Հայտնի է՝ ով կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները. լուսանկար
Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները
Ձգտում եմ մշտապես խիղճս մարզել Աստծո պատվիրաններով. գյումրեցի գրչանկարիչը` KarVar
Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել
Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ
Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին
Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT