Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Ֆրանկոֆոնիայի ՄԿ 17-րդ գագաթնաժողովի շրջանակում գործարար համաժողովի ժամանակ

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը ներկայացնում է Վաչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում անցկացվող գործարար համաժողովի փակման ժամանակ:

Պարոն նախագահ,

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարգելի ղեկավար,

Տիկնայք եւ պարոնայք նախարարներ,

Տիկնայք եւ պարոնայք պատվիրակությունների առաջնորդներ,

Տիկնայք եւ պարոնայք գործարարներ,

Տիկնայք եւ պարոնայք,

Հարգարժան ընկերներ, 

Երջանիկ եմ ձեզ ողջունել այստեղ, հայաստանյան  հողի վրա, խորհրդանշական Թումո կենտրոնում, որ մարմնավորումն է Նոր Հայաստանի, որ հենված է 2800 տարեկան մայրաքաղաքով մի քանի հազարամյա պատմության, բայց հատկապես իր երիտասարդ աղջիկների ու տղաների եռանդի վրա, որն, ըստ էության, մեր երկրի ու ժողովրդի  ապագան է։

Ինչպես գիտեք, Հայաստանը գտնվում է մի փուլում, որտեղ մի անգամ եւս հաստատվեց իր նվիրվածությունն այնպիսի արժեքների, ինչպիսիք են ազատությունը, ժողովրդավարությունը, օրինահավասարությունը, մարդու իրավունքները,  արժեքներ, որոնք նաեւ Ֆրանկոֆոնիայի հիմքում են, արժեքներ, որ նշանաբանն են մեր Թավշյա հեղափոխության։

Թավշյա այդ հեղափոխությունը սոսկ քաղաքական չէր, այլեւ արժեքների։ Կարեւոր է ընդգծել, որ վերջին հաշվով այդ հեղափոխությունն արժեք չի ունենա, եթե մենք չհասնենք նաեւ տնտեսական հեղափոխության։ Այդ իմաստով այսօր մենք գտնվում ենք մեր հեղափոխության ամենակարեւոր փուլում, եւ մենք պետք է ապահովենք տնտեսական հաջողությունն այդ Հայաստանի Հանրապետության համար՝ իր հստակ կանոններով բոլոր նրանց համար, ովքեր ուզում են եւ կարող են սկսել տնտեսական գործունեություն Հայաստանում։ Այդ կանոնները մենք բարձրաձայնել ենք բազմիցս, բայց ես, օգտվելով գործարար տիկնանց եւ պարոնների այս ներկայությունից, կուզեի կրկնել, որ մենք միայն երկու նախապայման եւ շահագրգռություն ունենք բոլոր նրանց համար, ովքեր հանձնառու են կամ ուզում են լինել հանձնառու Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու։ Ցանկացած գործունեություն պետք է լինի կատարելապես համապատասխան օրենքին, եւ մենք կօգնենք բոլորին ստեղծել հնարավորինս շատ աշխատատեղեր, եւ իհարկե, վճարել հարկեր։ Իմացեք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նեցուկ է ձեզ, եթե այս երկու պայմանները հարգված են։

Հարգելի ընկերներ, շատ ուրախ եմ իմանալ, որ ձեր աշխատանքների ընթացքում հիմնական  շեշտը դրվել է թվային տնտեսության վրա, քանի որ տնտեսության իր տեսլականով, կառավարությունը նպատակադրել է ագրարային երկրից Հայաստանը վերածելու բարձր տեխնոլոգիաների երկրի։ Եւ սա միայն ամբիցիա չէ․ նրանք, ովքեր ճանաչում են Հայաստանը, գիտեն, որ մարդկային պատկառելի ռեսուրսներ կան այդ տնտեսական  վերափոխումն իրականացնելու համար, որի անհրաժեշտ պայմանները հավաքված են։

Ես  կուզեի ձեզ հայտնել իմ գոհունակությունը ձեր քննարկումների արդյունքների առիթով, որոնք, որքանով ինձ հայտնի է, ի հայտ են բերել շատ հետաքրքիր նախաձեռնություններ։

Ես ջերմորեն ողջունում եմ նոր տեխնոլոգիաների ոլորտի պատասխանատու  ֆրանկոֆոն նախարարների ցանցի հիմնումը։

Ես երախտագիտությունս եմ հայտնում տնտեսական ֆորումի բոլոր մասնակիցներին, բոլոր նրանց,  ովքեր այս գեղեցիկ նախաձեռնությունների ակունքում են։

Ես կրկին մաղթում եմ բարի գալուստ Հայաստան ձեզ բոլորիդ,  ձեր ստեղծարար ու նորարար գաղափարներին եւ  վերահաստատում եմ, որ դրանք կգտնեն  Հայաստանի Հանրապետության աջակցությունը։

Շնորհակալություն։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2503 դիտում

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել