Երևան
12 °C
Հայ ֆուտբոլասերներն էյֆորիայի մեջ են: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երեկ՝ հոկտեմբերի 16-ին, տանը Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում գերազանց խաղով ոչ մի շանս չթողեց Մակեդոնիային (4:0): Լավն էին բոլորը՝ դարպասապահ Արամ Հայրապետյանը, պաշտպան Կամո Հովհաննիսյանը.... մշտապես քննադատության տակ գտնվող ավագ Հենրիխ Մխիթարյանը, երկրպագուները: Թիմը վերջին շրջանում իր ամենալավ խաղը ցուցադրեց թե տրամադրվածության եւ թե որակի առումով: Բայց արդյո՞ք սա նշանակում է, որ Ջիբրալթարից կրած խայտառակ պարտությունը պատահականություն էր:
Հոկտեմբերի 13-ին Հայաստանը տանը մրցաշարային տեսանկյունից շատ կարեւոր խաղում պարտվեց մի թիմի, որի խաղացողների համար ֆուտբոլը հիմնական զբաղմունք չէ, օրինակ, միակ եւ հաղթական գոլի հեղինակ Ժոզեֆ Չիպոլինան գրասենյակային մենեջեր է: Պարտվեց մի երկրի թիմի, որի բնակչությունն ավելի քիչ է (2017 թ. մոտ 34 հազար), քան Երեւանի Դավթաշեն վարչական շրջանի բնակչությունը (մոտ 42 հազար): Պարտվեց մի հավաքականի, որի համար սա առաջին հաղթանակն էր պաշտոնական խաղում: Հայաստանը ֆուտբոլային «գաճաճ» երկրին «օգնեց» պատմություն կերտել, եւ այդ մասին հանդիպումից հետո հպարտորեն նշեց նաեւ մրցակցի գլխավոր մարզիչ Խուլիո Սեզար Ռիբասը:
Իհարկե, լինում են դեպքեր, երբ աշխարհի հզորագույն հավաքականներն անակնկալ պարտություններ են կրում, սակայն այդ նախադեպերով Հայաստանի այս արդյունքը պատահականություն որակել չի հաջողվի: Ոմանք կարող են ասել, որ Հայաստանը գերանցում էր մրցակցին, 36 հարված կատարեց, մի շարք դեպքերում հաջող խաղաց մրցակցի դարպասապահը եւ այլն, բայց անգամ դա չի նշանակի, որ ուղղակի բախտը չբերեց. ֆուտբոլում ուժեղների բախտը բերում է: Իսկ արդյունքը, որը տեսանք այդ օրը, օրինաչափություն է, դա մեր այսօրվա ֆուտբոլի պատկերն է՝ ամփոփումը:
Տարիներ շարունակ խոսվել է հայկական ֆուտբոլում առկա խորքային խնդիրների մասին: Ֆեդերացիայի նոր ղեկավարությունը նշում է, որ իրենց հիմնական նպատակը հենց այդ խորքային խնդիրները լուծելու տարբերակներ մշակելն է: Այնպես պետք է լինի, որ «ֆուտբոլիստը 17 տարեկանում արդեն կրթված լինի ամեն ինչով, ոչ թե գա 18, 19, տարեկան, 21-երի կամ ազգային հավաքական նոր փոխանցման որակի մասին խոսենք»,- օրերս ասաց գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը: Գուցե համբերելը դժվար է, բայց տարիների աշխատանք է պետք, որ ֆուտբոլում վերջնականապես իրավիճակ փոխվի: Ջիբրալթարի հետ խաղից հետո էլ մարզիչը ընդգծեց, որ անգամ, եթե այդ օրը հաղթել ստացվեր, դա չէր նշանակի, որ վերջ՝ հայկական ֆուտբոլն այլեւս փրկված ու վերականգնված է:
Նույնը կարելի է ասել նաեւ հիմա՝ Մակեդոնիայի դեմ տարած հաղթանակն էլ խորքային խնդիրների առումով ոչինչ չի փոխում. դրա մոտիվացիան ամոթի զգացումն էր, սասանված հեղինակությունը վերականգնելու «գերցանկությունը»: Այդ հաղթանակը եկավ այն բանից հետո, երբ խոցվեց հավաքականի խաղացողների ինքնասիրությունը, երկրպագուների համբերության բաժակն էլ լցվեց: Այս անգամ առանձնակի մեծ էր վերջիններիս զայրույթը, հիասթափությունը, առանձնակի սուր էին նրանց քննադատությունները: Նրանք չէին հասկանում՝ ինչո՞ւ այն պահին, երբ խոշոր մրցաշարի՝ Եվրո 2020-ին, մասնակցելու իրական հնարավորություն էր հայտնվել ու ամենահարմար մրցակիցներն էին առջեւում, Հայաստանը սայթաքեց մի թիմի դեմ խաղում, որին պարտվելն ավելի դժվար պետք է լիներ, քան հաղթելը:
Ու որքան էլ տրամադրությունը բարձր լինի Մակեդոնիային ջախջախելուց հետո, պետք է երկնքից ցած իջնել: Եթե մի կողմ դնենք էյֆորիան ու սառը դատենք, ապա գործնականում խմբում առաջին տեղը գրավելը ու ուղեգրի համար պայքարը շարունակելը այնքան էլ իրական չէ: Մակեդոնիային հաղթելով ՀՀ-ն ինչ-որ չափով հետ բերեց վստահությունն իր նկատմամբ, բայց սա ընդամենը փոքրիկ սփոփանք է: Սրանից ոչ ֆուտբոլն է փոխվել, ոչ էլ Ազգերի լիգայում շանսերն են կտրուկ մեծացել: Երեկ Ջիբրալթարը 2-րդ անընդմեջ հաղթանակը տարավ ու կամային հաղթանակ Լիխտենշտեյնի նկատմամբ (2:1): Դրանից հետո խմբի մրցաշարային աղյուսակում շրջանցեց ՀՀ-ին: Ունի նույնքան միավոր, որքան մենք՝ 6, բայց գերազանցում է լրացուցիչ ցուցանիշներով: Հիմա Հայաստանը մնացած 2 խաղերում պետք է հաղթի Ջիբրալթարին ու Լիխտենշտեյնի ու սպասի, թե ինչ կանեն մակեդոնացիները:
D դիվիզիոնի 4-րդ խմբում պատկերն այսպիսին է.
1. Մակեդոնիա 9 միավոր
2. Ջիբրալթար 6
3. Հայաստան 6
4. Լիխտենշտեյն 3
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT