Երևան
12 °C
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետարանում սյունեցիների եւ համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի կարեւորությանը: Մասնավորապես՝ անդրադառնալով Սյունիքի մարզպետարանի ՏԻՄ ծառայության աշխատակիցներից մեկի մտահոգությանը, որ խոշորացված համայնքներում համայնքապետի լիազորությունների ավելացման հետ մեկտեղ մարզպետարանը պետք է ուժեղացնի իր հսկողությունը այդ համայնքապետի հանդեպ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ վերահսկողության այդ գործառույթը պետք է կատարի ավագանին.
«Համայնքապետի վերահսկողության գործառույթը պետք է ավագանին կատարի: Մենք պետք է փորձենք հնարավորինս ուժեղացնել համայնքները, բայց առանց ավագանու ինստիտուտի ուժեղացման չի լինի: Եկեք ճիշտը խոսենք. մեզ մոտ ավագանիներն իրենց վերահսկողական գործառույթները կամ ձեւական են կատարում, կամ ընդհանրապես չեն կատարում: Եթե ուժեղ ավագանի կա, մարդիկ էլ զսպված կլինեն»,- ասաց վարչապետը:
Կապանի մշակույթի կենտրոնից Գեւորգ Հարությունյանը Փաշինյանին իր մտահոգությունը հայտնեց Կապանի մշակույթի տան վերակառուցման աշխատանքների դադարի վերաբերյալ: Վերջինս ասաց, որ մշակույթի տունը պետք է վերակառուցվեր եւ արդիականացվեր դեռեւս 2014 թվականին, բայց ինչ-ինչ պատճառներով աշխատանքները դադարեցվել են: Բացի այս, Հարությունյանն ասաց, որ մշակույթի պալատում նաեւ տեխնիկայի խնդիրներ ունեն: Սրան ի պատասխան՝ վարչապետ Փաշինյանն արձագանքեց, որ հարցը պետք է լուծի Կապանի քաղաքապետը՝ համայնքի բյուջեն լավ հավաքելով:
Սյունեցիների, համայնքների ղեկավարների հետ հանդիպման վերջում վարչապետն անդրադարձավ նաեւ Կապանի քաղաքապետի՝ օրերս կայանալիք արտահերթ ընտրություններին.
«Հարգելի գործընկերներ, գիտեք, որ տեղի են ունենալու Կապանի քաղաքապետի ընտրություններ: Ես ուզում եմ հետեւյալն ասել. այս ընտրությունները բոլոր առումներով պետք է լինեն անթերի: Ինչքան ես տեղյակ եմ՝ թեկնածուները քարոզարշավ են անում առանց խոչընդոտների: Մեր ընտրողներն էլ պետք է վստահ լինեն, որ իրենց քվեարկած որեւէ ձայնը չի կարող փոշիանալ, չի կեղծվի եւ այլն: Իհարկե, քվեարկության օրվա կատարյալ օրինականությունը պետք է պահել, բացառել կուտակումները ընտրատեղամասերում, որովհետեւ բոլորդ էլ գիտեք, որ ամեն ինչ սկսվում է այդտեղից: Բացառել ընտրակաշառքի եւ ապօրինի ներգործության որեւէ դեպք եւ այնպիսի ընտրություններ լինեն, ինչպես Երեւանում էր: Ընդհանրապես, ընտրությունները պետք է այնպես անցնեն, որ պարտվող կողմն ընդունի իր պարտությունը եւ շնորհավորի հաղթողին: Յուրաքանչյուր ընտրող պետք է վստահ լինի, որ իր ձայնն իսկապես որոշիչ է: Ես հույս ունեմ եւ համոզված եմ, որ դուք դա կապահովեք»,-ասաց վարչապետ Փաշինյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT