Երևան
12 °C
Մեր խմբակցությունը կողմ չէ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ներկայացված փոփոխություններին: ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։ «Դրա հիմքում ընկած են մի շարք պատճառներ, որոնցից հիմնականն այն հապճեպությունն է, որով այս փոփոխությունները ներկայացվել են։ Թե՛ Վենետիկի հանձնաժողովի, թե՛ ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի եզրակացությունները այս հարցի կապակցությամբ չկան։ Փաստենք, որ առաջին անգամ նրանք Ընտրական օրենսգրքի վերաբերյալ չեն ներկայացրել տեսակետ»,- նշեց Հովհաննիսյանը։
Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությանը՝ Հովհաննիսյանը նշեց, որ նա գնահատական է տվել փոփոխությունների բնույթին, որտեղ բառացիորեն նշված է խոշոր փոփոխությունների մասին։ «Կան փոփոխություններ, որոնք էական բնույթի են կամ խոշոր փոփոխություններ են եւ կան այնպիսիք, որոն ոչ էական են։ Խոշոր փոփոխությունների հետ կապված հանձնաժողովի դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ դրանք պիտի կատարվեն այնպիսի ժամանակահատվածում, որպեսզի քաղաքական ուժերը ժամանակ ունենան ու դրա համար այդ մեկ տարին անընդհատ նշվում է։ Անկեղծ ասեմ, որ ես բացարձակապես չէի ակնկալում, որ որեւէ մեկի կամ որեւէ երկրի կամ անձի կամ որեւէ քաղաքական ուժի համար Վենետիկի հանձնաժողովը կփոխի 47 անդամ-պետությունների համար տարիներ շարունակ ընտրությունների համար մշակած մոտեցումը։ Սա նորմալ է»,- ասաց նա:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցությանը, նշեց, որ իր անձնական դիրքորոշումը ոչ թե ինչ-որ ցանկությունների հանրագումար է, այլ մի շարք գործոնների հավասարակշռում ու դրա հիման վրա դիրքորոշման ձեւավորում։ «Ես այդ գործոնների հետ կապված իմ դիրքորոշումները կուսակցության ներքին քննարկումներում արտահայտել եմ, ասել եմ, թե ինչ հանգամանքներ եմ կարեւորում։ Այս պահի դրությամբ դեռեւս կլռեմ այդ գործոնների մասին, հետո, քիչ ավելի ուշ կխոսեմ, թե՛ իմ անձնական դիրքորոշման համար հիմք հանդիսացած գործոնների եւ թե՛ հանրապետական կուսակցության համար հիմք հանդիսացած կուսակցական դիրքորոշման մասին»,- նշեց Հովհաննիսյանը։
Դիտարկմանը, թե համաձայն է ՀՀԿ խոսնակի այն հայտարարության հետ, որ դաշինքով ընտրություններին մասնակցելը քննարկման թեմա է, Հովհաննիսյանը նշեց. «Դա ավելի ուշ շրջանի քննարկման թեմա է, մի շարք հանգամանքներից ու գործոններից է կախված»։
Վարչապետի թեկնածու առաջադրելու հարցում ՀՀԿ-ն որեւէ անակնկալ չի պատրաստվում մատուցել, ՀԺ-ի հարցին ի պատասխան ասաց Արփինե Հովհաննիսյանը։ Դիտարկմանը, թե արդյոք անհրաժեշտ է հրավիրել նիստ այն դեպքում, երբ ոչ մի խմբակցություն թեկնածու չի առաջադրում՝ Հովհաննիսյանը նշեց. «Նիստ պետք է գումարվի ցանկացած դեպքում։ Սա իրավունքի ուժով գումարվող հատուկ նիստ է, որը պետք է հրավիրվի։ Մնացած ձեւակերպումների հետ կապված՝ այս պահին չեմ ուզում որպես ՀՀԿ ներկայացուցիչ՝ ինչ-որ վերաբերմունք կանխորոշել»,- նշեց Հովհաննիսյանը։
Նա ասաց, որ այս պահին կառավարության ներկայացուցիչների միջեւ եւս կա անհամաձայնություն առ այն, թե ինչպես անցկացնել արտահերթ ընտրությունները, քանի որ կա անհամաձայնություն «քվեարկություն» տերմինի հետ կապված։ Նա նկատեց, որ կա երկու տարբերակ՝ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրել ու հետո ենթադրել, որ կլինի քվեարկություն, որտեղ նա չի ընտրվի, կամ էլ որեւէ քաղաքական ուժ որեւէ թեկնածուի չի առաջադրի։ «Մեկնաբանությունը սահմանադրականության տիրույթում է, թող կառավարությունն ինքը որոշի»,- ասաց նա։
Դիտարկմանը, ՀՀԿ-ն կանի՞ այնպես, ինչպես որոշի կառավարությունը Հովհաննիսյանն արձագանքեց. «Ես, որպես ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ, կհետեւեմ կուսակցության դիրքորոշմանը։ Ինչպես արդեն ասացի՝ անակնկալներ թեկնածու առաջադրելու տեսքով, բնականաբար, չեն սպասվում»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT