Սա աննախադեպ երեւույթ է, երբ երկրի վարչապետը պաշտպանում է որեւէ թեկնածուի, եւ այդ թեկնածուն չի հաղթում ընտրություններում

Կիրակի օրը տեղի ունեցած ընտրությունները ցույց տվեցին հեղափոխության եւս մեկ արդյունք, որ քաղաքացիների ընտրությունն անկասելի է, այսինքն՝ քաղաքացիների որեւէ ձայն չի կորսվել: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկ ՀՀ մի շարք համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին.

«Ես ուզում եմ բոլորիս շնորհավորել կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ: Շնորհավորում եմ նաեւ ընտրված բոլոր քաղաքապետերին եւ գյուղապետերին՝ Դավիթ Խուդաթյանին, Դիանա Գասպարյանին, Սեւակ Միքայելյանին, Գեւորգ Փարսյանին, քաղաքապետերին նշեցի, գյուղապետերը հույս ունեմ՝ չեն նեղանա: Ես ուզում եմ ասել նաեւ, որ, գիտեք՝ ես Կապանում այլ թեկնածու էի պաշտպանում, բայց այլ թեկնածու հաղթեց: Ես ուզում եմ, որ սրա գնահատականը ճիշտ տանք: Սա աննախադեպ երեւույթ է, երբ երկրի վարչապետն անձամբ պաշտպանում է որեւէ թեկնածուի, եւ այդ թեկնածուն չի հաղթում ընտրություններում: Սա ժողովրդավարության մեծագույն հաղթանակն է Երրորդ Հանրապետության պատմության մեջ: Ես իսկապես շատ էի ուզում, որ Կապանի քաղաքապետ ընտրվի Սյունիքի փոխմարզպետը՝ Նարեկ Բաբայանը, որովհետեւ համոզված եմ՝ պարոն Բաբայանը շատ տաղանդավոր, ազնվագույն մարդ է: Եւ որեւէ կասկած չկա, որ նրա մասին Հայաստանի քաղաքական կյանքում դեռ կլսենք»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ շատ կարեւոր է համարում այն, ինչ տեղի է ունեցել, որովհետեւ տեղի է ունեցել քաղաքացիների որոշում, եւ իշխանությունը որեւէ կերպ չի միջամտել այդ որոշմանը. «Իշխանությունը որեւէ քայլ չի ձեռնարկել, փորձ անգամ չի արել քաղաքացիների ընտրությունն իր ցանկությունների տրամաբանության մեջ դնելու համար: Մենք սրա համար ենք հեղափոխություն արել, եւ հեղափոխությունը հաղթել է, դուք եք հաղթել»:

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ նաեւ այն կարծիքներին, թե Կապանի քաղաքապետի ընտրությունները ցույց տվեցին, որ հեղափոխական էյֆորիան սկսել է թուլանալ: Փաշինյանի խոսքով՝ ընդհակառակը՝ այդ էյֆորիան ավելի մեծացավ.

«Հեղափոխական էյֆորիան ավելի մեծացավ, որովհետեւ այդ էյֆորիայի իմաստն էն չէ, որ ես դարձել եմ ՀՀ վարչապետ: Ընտրվելուց հետո ես եկել եմ Հանրապետության հրապարակ եւ հայտարարել եմ՝ սիրելի ժողովուրդ, դուք հաղթեցիք: Բայց հաղթանակն այն չէ, որ ես ընտրվել եմ, հաղթանակն այն է, որ դո՛ւք եք որոշել՝ ով լինի ՀՀ վարչապետ: Սա է հեղափոխության իմաստը, որ դուք որոշեք՝ ով լինի քաղաքապետ Հրազդանում, Էջմիածնում եւ ամենուր: Եւ հեղափոխության էյֆորիան էս ընտրությունների արդյունքում կրկնապատկվել է, որովհետեւ մենք ցույց ենք տվել, որ չենք միջամտում: Ասում էին՝ որ պարտվելիս լինեք, կգնանք, կկեղծեք արդյունքները. ահա եւ ձեզ Կապանի քաղաքապետի ընտրությունների հիմնական քաղաքական իմաստը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ իշխանության պաշտպանած թեկնածուներից երկուսն այս ընտրություններում չեն հաղթել:

«Իսկ ի՞նչ կլիներ, եթե ոչ մեկը չհաղթեր: Ոչինչ չէր լինի, որովհետեւ հեղափոխության նպատակը եղել է այն, որ դուք լինեք իշխանություն եւ դուք եք իշխանություն, դուք եք իրավասու որոշել ամեն ինչ, որպեսզի ամեն անգամ ստիպված չլինեք դուրս գալ փողոց: Եթե որեւէ ընտրության դուք որոշեք, որ ես չպիտի լինեմ վարչապետ, ես չեմ լինի վարչապետ»,-ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7122 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել