Երևան
12 °C
ՀՀ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանի ելույթ է ունեցել ՀՀ-ԵՄ Խորհրդարանական գործընկերության կոմիտեի անդրանիկ նիստին։ Նրա ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ․
«Հարգելի համանախագահներ, Եվրախորհրդարանի պատգամավորներ և գործընկերներ,
Շնորհակալություն նման հնարավորություն համար։ Ցանկանում եմ առաջին հերթին պատասխանել մեր գործընկեր պարոն Աշոտյանի հնչեցրած մտահոգություններին և Ձեր կողմից բարձրացված հարցերին։
Նախ փորձեմ ներկայացնել Հայաստանում տիրող ներկա վիճակը։ Այսօր Հայաստանի Ազգային ժողովում վարչապետի պաշտոնում առաջադրվել էր Նիկոլ Փաշինյանին թեկնածությունը և վերջինս չի ընտրվել, ինչու՝ քանի որ համաձայն ՀՀ Սահմանադրության մեզ պետք է անցնել այս գործընթացով, ինչը կարող է զարմանալիորեն հետաքրքիր թվալ, թե ինչու ենք մենք գնում այս ճանապարհով։
Մեզ անհրաժեշտ է ԱԺ-ում գնալ երկու փուլով ընտրության և «ձախողվել» այդ գործընթացում, որպեսզի օրենքի ուժով լուծարվի ԱԺ-ն և նշանակվեն նոր ընտրություններ։ Սա նշանակում է, որ հայկական քաղաքական արենայում կա կոնսենսուս հնարավորինս սեղմ ժամկետներում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ, որպես քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման միակ ճանապարհ։
Պարոն Աշոտյանը խոսեց կորցրած հնարավորության մասին՝ նշելով, որ մենք այս տարի կորցրել ենք SEPA համաձայնագրի կիրարկման հնարավորությունը։ Պետք է ասեմ, որ մենք չենք կորցրել այդ հնարավորությունը, քանի որ փորձել ենք անել ամեն բան ու չի կարելի մոռանալ, որ երկիրը գտնվում էր ճգնաժամային կառավարման ներքո, ուստի հնարավոր չէր իրականացնել բոլոր ստանձնած պարտավորությունները կամ նույնիսկ սկսել դրանց իրականացումը ճգնաժամի պայմաններում։ Հետևաբար, ճգնաժամի հանգուցալուծման համար մենք գնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների։
Ինչ վերաբերվում է քաղաքական իրավիճակին, մենք այժմ գտնվում ենք նոր ընտրական օրենսգրքի ընդունման գործընթացում և երկուշաբթի օրվանից ԱԺ-ում կմեկնարկեն նոր ԸՕ-ի մասին լսումները, որն ավելի ներառական է, քանի որ սահմանվել է ավելի ցածր անցողիկ շեմ՝ կուսակցությունների համար 5%-ից իջեցվել է մինչև 4%, իսկ դաշինքների համար 7%-ից՝ 6%: Ավելացվել է նաև անկուսակցականների մասնակցության թույլատրելի չափը կուսակցական ցուցակներում՝ 30%-ից դարձնելով 40%: Կարծում ենք, որ այս իրավիճակում նոր Ընտրական օրենսգիրքը հնարավորություն կտա գործող և նորաստեղծ կուսակցություններին մասնակցել ընտրություններին և ներկայացված լինել ԱԺ-ում։ Հակառակ պարագայում մենք պիտի պահպանենք գործող ԸՕ-ն, որը քննադատվել է բոլորիս կողմից տարածքային ռեյտինգային ցուցակների պատճառով, երբ մի տարածքում մասնակցում էր մի օլիգարխ և ընտրակաշառքի միջոցով կոնսոլիդացնում բոլոր քվեները։ Քանի որ նոր կառավարության ծրագրում նախատեսված էր ԸՕ-ի փոփոխությունը, մենք փորձում ենք առաջ տանել այս օրակարգը, սակայն որևէ քաղաքական կուսակցության ներքին հարցերի վրա որևէ միջամտություն չկա։ Ուստի բոլոր քաղաքական ուժերը, հատկապես ԱԺ-ում ներկայացված, ազատ են արտահայտելու իրենց մոտեցումներն ու մտահոգությունները, առաջարկել փոփոխություններ և հուսով եմ, որ Հանրապետական կուսակցության մեր գործընկերները կմասնակցեն երկուշաբթի օրը մեկնարկող լսումներին և հանդես կգան իրենց առաջարկություններով։
Ինչ վերաբերվում է ընտրությունների դիտարկմանը, ես միանում եմ պարոն Աշոտյանի պահանջին և ինքս նույնպես պահանջում և խնդրում Եվրախորհրդարանի մեր գործընկերներին գալ Հայաստան որպես դիտորդներ և դիտարկել ԱԺ արտահերթ ընտրությունները, որոնք նախնական հաշվարկներով տեղի կունենան ս.թ. դեկտեմբերի 9-ին։ Մեզ համար չափազանց կարևոր է ունենալ դիտորդական առաքելություններ ԵՄ-ից, ԵԱՀԿ-ից, ԺՄԻԳ-ից, ԵԽԽՎ-ից և մենք պատրաստվում ենք հրավիրել բոլոր հավանական գործընկերներին դիտարկելու մեր ընտրությունները, խոսելու և շփվելու բոլոր կուսակցությունների հետ, նրանց ներկայացուցիչների հետ և ոչ միայն ու տեղում ստանալ բոլոր հարցերի պատասխանները։
Դատական բարեփոխումների առումով, ինչպես գիտեք մենք թիրախավորել էինք նաև դատական իշխանությունը, որպես կոռումպացված, ոչ անկախ և ոչ կոմպետենտ թև։ Սա իհարկե մարտահրավեր է, մենք միանշանակ պետք է բարեփոխենք համակարգը, բայց ոչ այս ճգնաժամային կառավարման իրավիճակում, այլ ԱԺ ընտրություններից հետո։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել բարեփոխումների օրակարգին աջակցելու Ձեր պատրաստակամության համար։
Վերջին ամիսների ընթացքում ՀՀ Կառավարությունը սկսել է աննախադեպ պայքար կոռուպցիայի դեմ և ես համոզված եմ, որ Դուք քաջատեղյակ եք այդ բոլոր գործերի և բացահայտումների մասին։ Մեզ համար շատ կարևոր է ունենալ կառավարություն, որը բացարձակ կոռումպացված չէ և ես հիմա ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ առնվազն նախարարների մակարդակում, ովքեր նշանակվել են հեղափոխությունից հետո, մենք չունենք կոռուպցիա։ Իհարկե կոռուպցիան համակարգային երևույթ է և դրա դեմ պետք է համակարգային պայքար և ոչ միայն ելույթներ։ Սրա համար կարևորը քաղաքական կամքի առկայությունն է, և քանի որ կա կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամք և հուսով եմ, որ այն հաջողություն կունենա, այլ ճանապարհ չկա։
Ուզում եմ անդրադառնալ նաև Երևանի ՏԻՄ ընտրություններին։ Հեղափոխությունից հետո դա առաջին մեծ ընտրական գործընթացն էր, որին հաջորդեցին տեղական ընտրություններ մի քանի այլ քաղաքներում և պետք է ասել, որ դրանք ազատ էին և թափանցիկ։ Երևանի ընտրություններին մասնակցած բոլոր 12 կուսակցություններն ընդունել են ընտրությունների արդյունքները և այժմ Երևանի ավագանում ներկայացված են երեք կուսակցություններ։ Կարծում եմ, որ ԸՕ-ի փոփոխությունը հնարավորություն կտա ԱԺ-ում ունենալ ոչ թե երեք այլ չորս կուսակցություններ, քանի որ ըստ ՀՀ Սահմանադրության, նույնիսկ եթե քաղաքական ուժերից մեկը ստանում է քվեների 90%-ը, ընդդիմությունն պետք է ունենա պառլամենտական տեղերի երաշխավորված 1/3-ը։ Նոր օրենքը կերաշխավորի, որպեսզի ԱԺ անցնեն ոչ թե 3 այլ 4 քաղաքական ուժ, այն դեպքերում երբ կուսակցությունները չեն կարողանա հաղթահարել սահմանված անցողիկ շեմը, ինչը շատ կարևոր է նորաստեղծ կուսակցությունների համար և այս արտառոց իրավիճակում, երբ հնչում են քննադատություններ, որ էյֆորիան շատ բարձր է և մի կուսակցություն կարող է ստանալ քվեների 80%-ից ավելին, ինչը հնարավոր չի լինի նոր ԸՕ-ով սահմանված երաշխիքների պարագայում։
Կարևոր է նաև նշել կանանց մասնակցության վերաբերյալ նոր ԸՕ-ի կարգավորումը, քանի որ գործող օրենսդրությունը սահմանում էր, որ համամասնական ցուցակում յուրաքանչյուր 4-ից մեկը պետք է լինի կին, իսկ ըստ նորի՝ յուրաքանչյուր 3-ից մեկը, ինչը ևս քայլ առաջ է։
Ժամկետների առումով, հասկանալի է, որ ժամանակը բավականին կարճ է, սակայն պետք է հաշվի առնել, որ նոր ԸՕ-ն ավելի ազատական է, ավելի բաց է, ու ավելի ներառական։ Կարծում եմ, որ ժամկետի սղությունը մեծ խնդիր չէ։ Բացի այդ, վերջին 20 տարիների ընթացքում ընդդիմությունը Հայաստանում պայքարում էր համամասնական ընտրական կարգի համար և ասել, որ քաղաքական ուժերը պատրաստ չեն լինի համամասնական ընտրակարգով ընտրությունների գնալ, կարող է առնվազն անարդար հնչել։ Չմոռանանք, որ Երևանի ընտրություններն անցել են համամասնական ընտրակարգով, ինչպես նաև մյուս երկու մեծ քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում, առանց բաց կամ փակ ռեյտինգային համակարգի, ուստի կուսակցություններն ավելի քան պատրաստ են նոր ընտրակարգով ընտրության»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ արգելվել է հավաքվել, տոնել, բողոքել, նկարահանել. կան ձերբակալվածներ
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
Ինքնասպանություն Գյումրիում. տղամարդը վերջ է տվել կյանքին՝ ձեռքում նռնակը պայթեցնելով
Օգոստոսի 1-ից «ՀՀ սպորտի վարպետ» և «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ» կոչումների համար նոր չափանիշներ կլինեն
Երևանի հանրակացարաններից մեկում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմին. կա սպանության վարկած
Վարչապետը Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցել է սուրբ պատարագի. տեսանյութ
Պարզվել է Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղած տղամարդկանց ինքնությունը
Պատմական շոգ Եվրոպայում․ Գերմանիան, Չեխիան և Դանիան նոր եղանակային ռեկորդներ են սահմանել
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
Արուսյակ Ջուլհակյանն ու Արման Եղոյանն առաջադրվել են որպես ԱԺ փոխնախագահի թեկնածուներ
Վարդենիկ գյուղում իր դռներն է բացել «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի կանանց 5-րդ ակումբը. տեսանյութ
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ՝ հավասարվելով 13 տարի առաջ գրանցված ցուցանիշին
Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներ չիրականացնելու մասին պնդումները սուտ են. ՊԵԿ
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները
Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը
«Փաստաբանություն» Մեդվեդևի կողմից. ՌԴ ԱԽ քարտուղարը հանդես է եկել Ծառուկյանի պաշտպանությամբ
Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար. Մեդվեդև
Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում
Վրաերթ Երևանում. տուժածը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռն է
Էապես աճել են կենսաթոշակները, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներով
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել 770 տոննա ցորեն
Երևանի քաղաքապետարանը պարգևատրել է 2026 թ. աշխարհի գավաթների առաջնություններում մեդալակիրներին ու մարզիչներին
Հրազդանում «Օպել»-ը բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր
Ուկրաինան հարվածել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին
Խոշոր ավտովթար Գեղամավանի մոտակայքում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է նոր՝ շինարարության փուլ. ինչ է նախատեսվում
Փամբակ գետում վերսկսվել են մեքենայով ջուրն ընկած քաղաքացիներից մեկի որոնողական աշխատանքները
Հրդեհ՝ Թաիրով բնակավայրում կառուցվող շինության շինհրապարակում
Հայաստանը միացել է ՄԱԿ-ի կանոնադրության 81-ամյակի խորհրդանշական ստորագրմանը
Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն
ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը
Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը
Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է
Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար
Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT