Պաշտպանը միջնորդեց դատարանին հռչակել քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի անմեղությունը եւ արդարացնել նրան

Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի պաշտպանը միջնորդում է հռչակել իր պաշտպանյալի անմեղությունը եւ արդարացնել նրան:

Մինչ այդ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով դատական նիստը, որի ընթացքում Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հանդես եկավ պաշտպանական ճառով: Մինչ վերը նշված միջնորդություն ներկայացնելը, Սարգսյանը բավականին ծավալուն ճառ ներկայացրեց, այն բաժանելով մի քանի կետերի: Անդրադառնալով մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանի ճառին՝ պաշտպանը նշեց, որ դատաքննության ավարտից հետո դատախազը պարտավոր էր առանց կողմնակալության, օբյեկտիվորեն գնահատել գործով ձեռք բերված հետազոտված բոլոր ապացույցները: Նրա խոսքով՝ այս դեպքում մեղադրողը գործեց ոչ թե օբյեկտիվորեն, ոչ թե պետության շահերից եւ օրենքի հիման վրա, այլ՝ շարունակեց դատախազության կողմից ի սկզբանե որդեգրած միակողմանի, ոչ օբյեկտիվ վարքագիծը՝ Ալիկ Բանդուրյանին առաջադրված մեղադրանքն ամեն գնով պաշտպանելու ձգտումով:

Մեղադրողը ճառով հանդես եկավ նախորդ նիստին եւ միջնորդեց մեղավոր ճանաչել ամբաստանյալներին, ապա դատարանին միջնորդեց Նորատուսցի Ալիկին դատապարտել 8, Չարբախցի Գեղամին՝ 14, իսկ Արմեն Գասպարյանին 1,5 տարվա ազատազրկման:

Ալիկ Բանդուրյանի պաշտպանի խոսքով՝ մեղադրողը չներկայացրեց այնպիսի հիմնավորումներ, որոնք իրոք հիմնավորել են Ալիկ Բանդուրյանին մեղսագրվող արարքը:

Ըստ Երեմ Սարգսյանի՝ շուրջ 8 ամիս տեւել է այս գործի նախաքննությունը, 1 տարի 3 ամիս ընթանում է դատաքննությունը, եւ այդ ամբողջ ընթացքում մեղադրանքի կողմը չի ներկայացրել այնպիսի հիմնավորումներ, որոնք անկողմնակալ ունկնդրի մոտ համոզմունք կառաջացնեին, որ մեղադրանքները հիմնավոր են:

Ալիկ Բանդուրյանը մեղադրվում է այն բանում, որ դրդել է այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառել, որը դրսեւորվել է մորթելու, սատկացնելու, մահակներով ոտքերը ջարդելու հորդորներով, ինչպես նաեւ օժանդակել է այդ հանցագործության կատարմանը: Պաշտպանն ասաց, որ դատաքննության սկզբնական փուլում խնդրել են պարզաբանել Բանդուրյանին առաջադրված մեղադրանքը: Մեղադրանքի կողմը նշել է, որ այն բոլոր վնասվածքները, որոնք Մուշեղ Մուշեղյանին մահ չեն պատճառել, դրանք Բանդուրյանի դիտավորության մեջ չեն մտել: «Մեղադրողն իր այս ձեւակերպմամբ ընդունեց, որ մեղադրանքը հստակ ձեւակերպված չէ, անորոշ է»,- ասաց պաշտպանը:

Ապա Սարգսյանը մեջբերեց Մուշեղ Մուշեղյանի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից հատված, համաձայն որի՝ Մուշեղյանին պատճառվել է երկու ծանր վնասվածք, եւ երկուսն էլ պատճառական կապի մեջ են նրա մահվան հետ: Մասնավորապես՝ ծանր վնասվածք է նշվել որովայնի խոռոչ թափանցած հրազենային կույր վիրավորման ու որովայնի առաջնային պատին դանակով հասցված կտրած-ծակած վնասվածքները: Երեմ Սարգսյանն ասաց, որ քննիչն ու դատախազը հաստատված են համարել, որ հրազենային վնասվածքը Մուշեղ Մուշեղյանն ինքն է պատճառել իրեն՝ իր ատրճանակով, իսկ մյուս ծանր վնասվածքը՝ դանակով հասցրել է այդ օրը սպանված Գեւորգ Ավետիսյանը:

Նա, հիշեցնենք, ըստ գործի նյութերի՝ մահացել է Մուշեղ Մուշեղյանի արձակած կրակոցից: «...Եթե անգամ մի պահ պայմանականորեն ընդունենք, թե իբր Բանդուրյանը իրոք Պետրոս Իսրայելյանին հորդորել է մորթելու, սատկացնելու, մահակներով ոտքերը ջարդելու եղանակով Մուշեղյանի առողջությանը հատկապես ծանր վնաս պատճառել, սակայն Իսրայելյանը եւ մյուսները չեն կատարել դա կամ այդ հանցանքը ավատին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներում, ապա միթե ըստ մեղադրող կողմի՝ այդ դեպքում Բանդուրյանի արարքում առկա է քրեական օրենսգրքի 38-112 հոդվածով նախատեսված ավարտված հանցագործություն»,- նշեց Սարգսյանը: Նախաքննության սկզբում Բանդուրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանության դրդելու, սպանության նախապատրաստության): Նախաքննության ավարտին Բանդուրյանի մեղադրանքը վերաորակվել է ՀՀ ՔՕ 38-35-112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Սակայն հսկող դատախազը գտել է, որ խոսք կարող է գնալ ոչ թե հանցավոր արարքի նախապատրաստության, այլ ավարտուն հանցավոր արարքի մասին, ու մեղադրանքը նորից փոխվել է՝ դառնալով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով առաջադրված:

Պաշտպանը նշեց՝ եթե պայմանականորեն ընդունենք, որ Ալիկ Բանդուրյանը կոնկրետացված դիտավորություն է ունեցել ու Պետրոս Իսրայելյանի հետ հեռախոսազրույցում դրդել է հատկապես ծանր վնասվածքներ պատճառել Մուշեղյանին, ապա այդ արարքը նրա կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված՝ ավարտին չի հասցվել:

Երեմ Սարգսյանը իր ճառում ընդգծեց, որ գործով միակ ապացույցը հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների վերծանումներն են, որոնք ըստ նրա՝ կատարվել են օրենքի խախտմամբ եւ չեն կարող դրվել ապացույցների հիմքում:

Նրա խոսքով՝ իր պաշտպանյալի մեղադրանքի հիմքում դրվել է մի ապացույց, որի ձեռքբերման օրինականությունը իրենք հնարավորություն չունեն ստուգելու եւ դա վիճարկելու: Նա հիշեցրեց, որ պաշտպանական կողմն ավելի վաղ տեղի ունեցած դատական նիստերից մեկի ժամանակ դատարանին միջնորդել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից պահանջել «ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունների, դրանց կից ներկայացված նյութերի, այդ միջնորդությունները քննարկելու վերաբերյալ դատարանի որոշումների պատճենները: Բացի այդ՝ պաշտպանը միջնորդել էր նաեւ դատարանից պահանջել գործով ամբաստանյալ Արմեն Գասպարյանի հեռախոսային խոսակցությունները վերահսկելու թույլտվություն ստանալու միջնորդության, դրան կից ներկայացված նյութերի պատճենները, նշված միջնորդության քննարկման համար կայացված դատական նիստերի արձանագրությունները եւ դրանց լազերային կրիչները: Սակայն դատարանը միջնորդությունը մերժել էր: Նման պայմաններում, ըստ Երեմ Սարգսյանի, ստացվում է, որ մեղադրանքի հիմքում անհայտ աղբյուրից ստացված տեղեկություններ են, որոնց պետք է դատարանը գնահատական տա:

Նա այս իրավիճակը համեմատեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերաբերյալ քրեական գործով արված գաղտնալսման հետ: Այս գործով եւս մեղադրանքի հիմքում, ըստ էության, ՕՀՄ-ի շրջանակներում ձեռք բերված ապացույցներ էին դրված եւ Բաբայանի պաշտպանը միջնորդել էր դրանց թույլտվության նյութերը պահանջել: Դատարանը, նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի, միջնորդությունը բավարարել էր ու պահանջել նյութերը, սակայն Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից գրություն էր ուղարկվել այն մասին, որ այդ նյութերը դեռեւս սահմանված կարգով գաղտնազերծված չեն, ու դրանք Բաբայանի գործը քննող դատարանին չէին տրամադրվել: Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը Բաբայանի գործով իրավական դիրքորոշում է հայտնել, որ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման թույլատրելիությունը դատարանի կողմից պատշաճ գնահատման չի արժանացել, այն չէր կարող դրվել վերջնական եւ դատական ակտի հիմքում: Ըստ Երեմ Սարգսյանի, այս գործով եւս ՕՀՄ իրականացնելու արդյունքնում ձեռք բերված գաղտնալսումները չեն կարող դրվել դատական ակտի հիմքում:

Ամփոփելով իր ճառը՝ Սարգսյանը միջնորդեց հռչակել իր պաշտպանյալի անմեղությունը, արդարացնել նրան, իսկ, եթե դատարանը նրան, այնուամենայնիվ, մեղավոր կճանաչի, ապա պետք է վերաորակի արարքը՝ որպես միջին ծանրության վնաս պատճառելու դրդչություն 35-113 կամ՝ որպես ծանր վնաս պատճառելու նախապատրաստություն կամ՝ ծանր վնաս պատճառելու հանցափորձի դրդչություն:

Երեմ Սարգսյանը թվարկեց նաեւ մեղմացուցիչ հանգամանքներ, որոնք դատարանը պետք է հաշվի առնի՝ Ալիկ Բանդուրյանի նկատմամբ պատիժ նշանակելիս՝ նա վատառողջ է, նրա առողջական վիճակը այս գործի քննության ընթացքում վատթարացել է, նա հատուկ բուժման կարիք ունի, երկրորդ խմբի անժամկետ հաշմանդամ է, խնամքին ունի երեք անչափահաս երեխա, այդ թվում՝ մինչեւ 14 տարեկան երեխա: Նշենք, որ մեղադրողն իր ճառում Բանդուրյանի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ չէր նշել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10255 դիտում

Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն

Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ

Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից