Փաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կամավորներին շնորհակալագրեր հանձնելու արարողությանը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ 2018 թ. հոկտեմբերին Երեւանում անցկացված 17-րդ գագաթնաժողովի աշխատանքներում ներգրավված կամավորների շնորհակալագրերի հանձնման արարողությանը: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը: Միջոցառումը կայացել է այսօր՝ նոյեմբերի 7-ին: ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման եւ անցկացման ընթացքում աշխատանքների պատշաճ իրականացման, դրսեւորած անմնացորդ նվիրումի եւ բարձր պատասխանատվության համար 800-ից ավելի կամավոր պարգեւատրվել է շնորհակալագրերով: Փաշինյանը շնորհակալություն հայտնել կամավորներին կատարած աշխատանքի համար:

«Ո՞րն է ձեր կատարած աշխատանքի ամենակարեւոր արդյունքը. երբ մինչ օրս ՖՄԿ գագաթնաժողովի մասնակից երկրների ղեկավարների հետ տպավորություններով կիսվում ենք, նրանք ասում են, որ, իհարկե, շատ բարձր են գնահատում գագաթնաժողովի կազմակերպման մակարդակը, ինչի համար ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաեւ կառավարության ներկայացուցիչներին, կազմկոմիտեի անդամներին: Բայց նրանք ամենից շատ ընդգծում էին, որ ամենամեծ տպավորությունը եւ էներգիան ստացել են մարդկանցից: Այս գնահատականի համար ամենամեծ ներդրումն ունեցել եք հենց դուք, որովհետեւ դուք այն մարդիկ եք, ովքեր առաջին հերթին շփվել են, ընդունել են, ուղեկցել են, ճանապարհել են, բացատրել են գագաթնաժողովի մասնակիցներին, օգնել են կողմնորոշվել տեղանքում: Նրանք, ի դեմս ձեզ, տեսել են լուսավոր, պայծառ, ուժեղ, դրական մարդկանց եւ ձեր աչքերում տեսել են ուժեղ, պայծառ, դրական եւ մեծ ապագա ունեցող երկիր: Սա է ՖՄԿ գագաթնաժողովի եւ ձեր կատարած աշխատանքի ամենակարեւոր արդյունքը:

Այսպիսով, կարող ենք ասել, որ նաեւ ձեր կատարած աշխատանքի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը, ի վերջո, սկսել է ընկալվել նաեւ որպես մարդկանց երկիր: Մեր երկիրը շատ հարստություններ ունի, որոնց մասին՝ մեր պատմության, մշակութային արժեքների, պատմական հուշարձանների, գրականության, երաժշտության մասին գիտեն շատերը: Բայց շատ կարեւոր է, որ մենք հիմա արձանագրեցինք, որ Հայաստանի Հանրապետությունը մարդկանց երկիր է, ազատ, ստեղծագործող, պայքարող, հաղթող եւ հյուրընկալ մարդկանց երկիր, ովքեր կարող են ընդունել, իրականացնել եւ հաջողությամբ ամփոփել այդպիսի բարձր մակարդակի միջազգային իրադարձություն, որը մեր երկրի անկախության պատմության մեջ ամենախոշոր միջազգային իրադարձությունն էր:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ ձեր կատարած կամավորական աշխատանքի համար: Դա անգնահատելի ծառայություն է, որ մատուցել եք մեր հայրենիքին, Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին: Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ եւ շատ ուրախ եմ այսօրվա ձեր բարձր տրամադրության համար: Խոնարհվում եմ ձեր կատարած աշխատանքի առաջ: Շնորհակալ եմ, դուխով եւ այդպես շարունակեք»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2332 դիտում

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել