Գործարարը պնդում է՝ պատգամավոր Հակոբ Հակոբյանը տարիներ առաջ հանցավոր խմբի հետ ունեզրկել է իրեն. պատգամավորը հերքում է

«Աշտարակ ձու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախկին սեփականատեր, գործարար Ռուբեն Ստեփանյանը պնդում է՝ ներկա ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ (Կիլիկիա գարեջրի գործարանի սեփականատեր), տարիներ առաջ մի խումբ անձանց հետ հանցավոր համաձայնությամբ իրեն ունեզրկել է: Ստեփանյանն այս խնդրի մասին որոշել է բարձրաձայնել թավշյա հեղափոխությունից հետո, դիմել է անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ռուբեն Ստեփանյանը «Հայկական ժամանակ»-ին պատմեց, որ ինքը նախկինում հանդիսացել է «Աշտարակ ձու» ՍՊԸ-ի սեփականատեր, ապա համատեղ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու գործարք է իրականացրել Արման Հովհաննիսյանի եւ Նորայր Օգանեսյանի հետ՝  յուրաքանչյուրը 2 մլն-ական ԱՄՆ դոլար ներդրում անելու պայմանով: Ռուբեն Ստեփանյանից հետո ընկերությունում տարբեր ժամկետներով տնօրեն են նշանակվել ու ազատվել մյուս բաժնետերերը: Ստեփանյանի պնդմամբ՝ վերջիններիս տնօրինության ընթացքում տեղի է ունեցել ձվարտադրության ոչ փաստացի, այլ փաստաթղթային պակասեցում, որը Նորայր Օգանեսյանին ու մյուսներին հնարավորություն է տվել թաքցնել ընկերության շահույթը եւ յուրացնել այն՝ դրանով վնաս պատճառելով Ռուբեն Ստեփանյանին ու պետությանը՝ կեղծ տվյալներ ներկայացնելով հարկային մարմիններին:

Գործարարը մեր զրույցում պատմեց, որ իր բաժնեմասի տասը տոկոսը ընկերության մյուս բաժնետերերին վաճառելուց հետո վարկի միջոցով գնել է թռչնաբուծական ֆերմա, իսկ այդ ընթացքում ձեռնարկատիրական եւ մտերիմ հարաբերություններ է հաստատել ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ, որը թռչնամսի արտադրության ոլորտում եւս ունի բիզնեսներ:

Ստեփանյանը մեր զրույցում ասաց, որ Հակոբ Հակոբյանի հետ գործարքներ իրականացնելիս իր բիզնեսում որոշակի խնդիրներ են ծագել եւ ինքը դժվարացել է վճարել բանկերի վարկերի սպասարկումը: Ուշացումներից խուսափելու համար Ստեփանյանը Հակոբ Հակոբյանի հետ պայմանավորվածությամբ 2013 թվականից մինչ 2015-ը վերջինիս կողմից մատակարարված կերի գումարների մի մասն ուղղել է իր վարկերի մարմանը՝ փոխադարձ հաշվարկով Հակոբյանին պարտք մնալով 236 հազար 164 ԱՄՆ դոլար, որը Ստեփանյանը պետք է վերադարձներ ավելի ուշ:

Այսպիսով, Հակոբյանին պարտք մնացած գումարն ու վարկերը վճարելու համար Ռուբեն Սեփանյանը որոշել է վաճառել «Աշտարակ ձու» ընկերությունում ունեցած իր մնացյալ 25 տոկոս բաժնեմասը: Այդ նպատակով վերջինս հանդիպել է մյուս բաժնետերերին՝ նրանց առաջարկելով իր բաժնետոմսերը գնել 1.200.000 ԱՄՆ դոլարով: Ռուբեն Ստեփանյանի պնդմամբ՝ Օգանեսյանն ու Հովհաննիսյանը տարբեր պատճառներով ձգձգել են գործընթացը, որպեսզի հնարավորինս ցածր գնով գնեն բաժնետոմսերը: Ստեփանյանն առաջարկել է կամ գնել դրանք, կամ ինքը ընկերությունում աուդիտ անցկացնելու պահանջ է դնելու: Ընկերությունն աուդիտ չի իրականացրել, եւ Ստեփանյանը դիմել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընկերության շահույթը չբաշխելու մասին որոշումն անվավեր ճանաչելու, ընկերության գործունեությունից առաջացած եւ չբաշխված շահույթն իր 25 տոկոս բաժնեմասով իրեն բաշխելու պահանջով:

Հայցն ընդունվել է վարույթ, բավարարվել է հայցի ապահովում կիրառելու Ստեփանյանի միջնորդությունը եւ որպես հայցի ապահովում՝ արգելանք է դրվել «Աշտարակ ձու» ՍՊԸ-ի եւ Նորայր Օգանեսյանին պատկանող գույքի, ընկերության բաժնեմասերի  եւ դրամական միջոցների վրա՝ մինչեւ քննության ավարտը: ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության համապատասխան ստորաբաժանումը եւս արգելանք է դրել միջոցների վրա:

Պատասխանող Նորայր Օգանեսյանը, ինչպես պնդում է Ռուբեն Ստեփանյանը, այդ ընթացքում անդրկուլիսյան համաձայնության են եկել Հակոբ Հակոբյանի հետ, որի մարդիկ այդ ընթացքում առեւանգել են իր եղբոր որդուն՝ Արտուշ Ստեփանյանին, եւ նրան սպանելու սպառնալիքով իրեն հրավիրել հանդիպման:

Ռուբեն Ստեփանյանն ասաց, որ հանդիպման ժամանակ ստիպողաբար ստորագրել է փաստաթուղթ, ըստ որի ինքն իր բաժնեմասը զիջում է Հակոբյանին՝ պարտքի դիմաց, որից հետո Հակոբյանն այդ բաժնեմասը կվաճառի 1.000.000 դոլարով մյուս սեփականատերերին, այդ գումարից կվերցնի իր պարտքը, մնացածը կվերադարձնի Ռուբեն Ստեփանյանին: Ստեփանյանը մեր զրույցում նշեց, որ ինքն այդ փաստաթուղթը ստորագրել է՝ վստահ իմանալով, որ ընկերության բաժնետոմսերը եւ միջոցներն այնուամենայնիվ կալանքի տակ են, եւ հանցավոր խմբի անդամները որեւէ բան չեն կարող անել:

Այսպիսով, Ռուբեն Ստեփանյանի, Հակոբ Հակոբյանի, նրա որդի Տիգրան Հակոբյանի եւ եղբոր որդի Վարդան Աշոտի Հակոբյանի միջեւ կնքվել է պայմանագիր, որ Ստեփանյանը Հակոբ Հակոբյանին պարտք է 1 մլն դոլար: Այնուհետեւ, Ռուբեն Ստեփանյանի պնդմամբ, Հակոբ Հակոբյանը ու  Նորայր Օգանեսյանը ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության եւ ՀՀ պետական ռեգիստրի գործակալության վերադաս պաշտոնատար անձնաց հետ անօրինական գործարք են կատարել՝ անտեսելով հանգամանքը, որ «Աշտարակ ձու» ՍՊԸ-ի բոլոր բաժնեմասերի վրա կալանք է դրված, փաստաթղթեր են կեղծել, իբրեւ Ստեփանյանն իր բաժնեմասը տվել է Հակոբյանին, վերջինս այն վաճառել է ընկերության մյուս բաժնետերերին, եւ այլն: Ստեփանյանի խոսքով՝ «հանցավոր խումբը» կաշառքի ու անօրինական գործողությունների միջոցով արգելանքի տակ գտնվող բաժնեմասի նկատմամբ գործարք է կատարել, ընկերության մասնակիցների փոփոխություն կատարել իրավաբանական անձանց պետռեգիստրում:

Ըստ վերեւում նշված կեղծ փաստաթղթերի՝ Հակոբ Հակոբյանի որդին եւ եղբոր որդին արդեն հանդիսանում էին «Աշտարակ ձու» ընկերության բաժնետեր, իսկ Ռուբեն Ստեփանյանը՝ իր ու Հակոբ Հակոբյանի միջեւ կնքված պայմանագրի համաձայն՝ ոչ: Հետեւաբար՝ դատարանում վերոնշյալ քաղաքացիական գործով Ռուբեն Ստեփանյանի փոխարեն որպես երրորդ անձ ներգրավվում են Հակոբ Հակոբյանի որդին ու եղբոր որդին, եւ դատարանին դիմում են ներկայացնում, որ պատասխանողներ «Աշտարակ ձու» ընկերության եւ Նորայր Օգանեսյանի նկատմամբ որեւէ պահանջ չունեն:

Այսինքն, ինչպես մեկնաբանում է Ռուբեն Ստեփանյանը, Հակոբ Հակոբյանն օգնել է ընկերության մյուս բաժնետերերին՝ էժան գնով գնել Ստեփանյանի բաժնետոմսերը, ապա իր պարտքը վերցնելուց հետո մնացյալ գումարը չի էլ վերադարձրել Ստեփանյանին, որն այլեւս չէր հանդիսանում այդ ՍՊԸ-ի բաժնետեր: Իսկ դատարանը, առանց հաշվի առնելու, որ ընկերության բաժնեմասերի ու միջոցների վրա կալանք է դրված, եւ դրանց հետ կապված որեւէ փոփոխություն չի կարող լինել, գործը փակել է:

Այսպիսով՝ գործարար Ռուբեն Ստեփանյանը հրավիրում է իրավապահների ուշադրությունն ու պնդում՝ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը ճնշումների ներքո ու խաբեությամբ Ստեփանյանի բաժնեմասը վաճառել է «Աշտարակ ձու» ընկերության մյուս բաժնետերերին, ունեզրկել է իրեն, զրկել է օրինական շահույթ ստանալու իրավունքից, հանցավոր խմբի անդամների հետ պետությունից թաքցրել թալանված ու չմուծված հարկեր՝ առնվազն երեք միլիարդ ՀՀ դրամի չափով:

Պատգամավոր Հակոբ Հակոբյանը, սակայն, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հերքեց այս տեղեկությունները: Նա ասաց, որ ինքն ընդհանրապես կապ չունի այդ դատական գործի հետ.

«Դա իրականությանը չի համապատասխանում, ես էդ տղային՝ Ռուբենին, շատ-շատ եմ օգնել: Ես մի քանի անգամ Ռուբեն Ստեփանյանին ասել եմ՝ չի կարելի, տղա ջան, մարդիկ (նկատի ունի մյուս բաժնետերերին,-հեղ.) դուրսն աշխատել են, բերել են ներդրումներ են արել քո ընկերությունում, ձեր ջուրը մի առվով չի հասել, դատի մի տուր էդ մարդկանց: Կարող եք տեսնել՝ ով է մասնակցել դատերին, ով՝ չէ: Ռուբենն ինձ չլսեց, դատի տվեց, եւ դատն ի օգուտ մյուս բաժնետերերի եղավ: Ես մի քանի անգամ օգնել եմ Ռուբենին, բայց որ էդպիսի բաներ էր անում, էլ չօգնեցի, դրա համար էլ նման բաներ է ասում»,-ասաց Հակոբ Հակոբյանը: Իսկ Ստեփանյանի եղբոր որդու առեւանգման մասով քննություն է ընթանում, որի վերաբերյալ Հակոբյանը որեւէ բան չասաց:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8360 դիտում

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին

Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու

Նոր մեղադրանք. Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական գործունեությանը

Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում

Յունիբանկը 9,3 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը

Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին

«Երևան» բժշկագիտական կենտրոնի լաբորատոր ծառայությունը հիմնովին վերանորոգված և վերազինված է. վարչապետ

Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը

ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ

Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը

ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո

Սահմանադրական դատարանը սկսել է ԱԺ ընտրությունների արդյունքն անվավեր ճանաչելու՝ ընդդիմության պահանջի քննումը

Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են վերականգնման նպատակով

Հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում ՀԱՊԿ անդամակցության վճարները. ՌԴ մշտական ներկայացուցիչ

Սրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է Հայաստան