Երևան
12 °C
Նիկոլ Փաշինյանն անհարմար է զգում, որ այս ընթացքում՝ քայլարշավից հետո, չի եղել Գյումրիում: Դիտարկմանը, թե իշխանափոխությունից հետո Գյումրին էլի իրեն անտեսված է զգում, գրեթե ոչինչ չի փոխվել, վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ ինչպես ամենուր, այնպես էլ Գյումրիում պետք է ներդրումներ արվեն, աշխատատեղեր ստեղծվեն, զբաղվածության մակարդակը բարձրանա, մարդկանց եկամուտները մեծանան, որպեսզի գումարներ գեներացվեն, որոնք կծախսվեն Գյումրիի խնդիրները լուծելու համար:
«Այն բյուջեն, որ մենք ունենք, ձեռնտու չէ մեզ: Սա իներցիոն բյուջե է: Նաեւ միջինժամկետ ծրագիրը հաստատել ենք գրեթե այնպիսին, ինչպիսին դրված է եղել սեղանին նախորդ կառավարության կողմից եւ բյուջեն, ըստ էության, ձեւավորել ենք այդ տրամաբանության շրջանակներում»,- ասաց նա:
Փաշինյանն անդրադարձավ նաեւ աղետի գոտուն՝ նշելով. «Մենք պետք է աշխատանքի ծավալը հասկանանք: Կար բնակարանաշինությանն աջակցելու ծրագիր, որը կանգնեցվել էր, որովհետեւ մեխանիզմը համարվել էր անարդյունավետ: Հիմա քննարկման փուլում ենք, թե ինչպես այդ ծրագրերը շարունակենք: Գյումրիում փողոցների շինարարության մեծ ծրագիր է իրականացվում: Այնտեղ կա 1-2 ծրագիր, որոնք որոշակի քաղաքական առնչություններ կարող էին ունենալ, բայց ինձ ասել են, որ այդ ծրագրերը քաղաքական դրդապատճառներով չեն կանգնի եւ պիտի շարունակվեն»:
Ինչ վերաբերում է նրան, որ Գյումրիի փողոցները համատարած քանդել են ու այդպես թողել, Փաշինյանն արձագանքեց. «Համատարած փողոցները քանդելու եւ չսարքելու հետ կապված տեղեկատվություն կստանամ: Ուշադրության պակասի թեման այսօր ՀՀ-ում կա: Բոլորն էլ արժանի են ուշադրության, եթե նկատի ենք ունենում կոնկրետ արդյունքները: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ:
Մենք հայտնվել ենք մի վիճակում, երբ հարցերի ու խնդիրների հեղեղ է գալիս մեզ վրա: Մենք հանդարտ պետք է հասկանանք պրոբլեմները, առանձնացնեք այդ հեղեղից, դասավորենք ըստ հերթականության եւ առանձին-առանձին լուծենք: Մենք բոլոր խնդիրները հերթով ենք լուծելու, միանգամից հնարավոր չէ»,- ասաց նա:
Վարչապետը խոսեց նաեւ բնակարանների կառուցման մասին՝ նշելով. «Այսօր տնաշինական մի քանի նախագծեր կան, որ նոր տեխնոլոգիաներով բնակարաններ կառուցվեն աղետի գոտում: Դրանք շատ գայթակղիչ ծրագրեր են, բայց մենք խնդիր ունենք գնահատելու, թե այդ նախագծերը էկոլոգիական առումով, իրացվելիության առումով, եղանակային պայմաններին համապատասխանության առումով որքանով են ճիշտ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT