Երևան
12 °C
Արմավիրի մարզում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արմավիրի մարզում առաջիկա ընտրություններն ունեն առանձնահատուկ ենթատեքստ․
«Մեծ հաշվով՝ բոլոր մարզերում, բայց Արմավիրի մարզում՝ հատկապես։ Արմավիրում եղել են մարդիկ, հիմա էլ կան, ուղղակի իրենց կարգավիճակն է փոխվել, եղել են մարդիկ, որոնք պնդել են, բարձրաձայնել են, թե ժողովուրդը անում է այնպես եւ այն, ինչ իրենք են որոշում։ Հիմա այդ մարդիկ գտնվում են իրենց իրական տեղն ու ճանապարհը գտնելու գործընթացի մեջ, եւ նրանք մկան ծակին հազար շահի են տալիս։ Եւ էս ընտրություններում, ժողովո՛ւրդ, դուք ունեք շատ հստակ առաքելություն եւ անելիք։ Ահա, այդ մարդկանց, որոնք երկար ժամանակ փորձել են վախեցնել ՀՀ քաղաքացիներին, նրանց որոշումներ թելադրել, էս ընտրություններում դուք պիտի հոգ տանեք, որ այդ մարդիկ էդ մկան ծակերից իրենց քթները չկարողանան հանել, որ հանեն՝ քթներին տաք»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այդ քթներին տալը կլինի դեկտեմբերի 9-ին հանուն հեղափոխությանը քվեարկելը․ «Էս ընտրություններում ժողովուրդը ոչ թե պետք է տանի հաղթանակ, այլ ջախջախիչ հաղթանակ, այնպիսի հաղթանակ, որ ակնհայտ լինի բոլորին՝ Հայաստանում եւ Հայաստանից դուրս»։
Փաշինյանն ասաց, որ իրենք երբեւէ չեն փորձի ինչ-որ բան պարտադրել քաղաքացիներին, եւ որ մեր երկրի բոլոր պրոբլեմները սկսվել են 1994 թվականից, երբ իշխանությունը որոշել է, որ ինքն ավելի խելոք է, քան ժողովուրդը․
«Ես մի բան ասեմ, կարող է կոպիտ հնչի, բայց եթե նույնիսկ որեւէ ընտրությունում դուք որոշեք քվեարկել, ընտրել նախորդ կոռումպացված համակարգի որեւէ ներկայացուցչի, մենք էլի չենք դիմադրելու ձեր որոշմանը։ Դուք՝ ձեր որոշումը, դուք՝ ձեր իրավունքը։ Մենք կարող ենք ձեզ համար ստեղծել հնարավորություններ, բայց ձեր փոխարեն չորոշել։ Մենք մարդկանց մեջ երբեք չենք խրախուսելու անվստահությունը, խեղճությունն ու աղքատությունը։ Մենք խրախուսելու ենք, որ ձեզնից յուրաքանչյուրը հավատա իր ուժերին»։
Արմավիրում քարոզարշավի ավարտին Փաշինյանը քաղաքացիների համար արտասանեց Հովհաննես Թումանյանի՝ 1915 թվականին գրված «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը՝ մեկնաբանելով, որ այս բանաստեղծության վերջն այսօրվա մասին է․
«Եւ այս նո՛ր հայրենիքի, հզո՛ր հայրենիքի գործն իրականացնելու եւ շարունակելու համար է, որ մենք այսօր՝ 2018 թվականի դեկտեմբերի չորսին, կանգնած ենք ձեր առաջ եւ վստահության քվե ենք ուզում ձեզանից»,- եզրափակեց վարչապետի պաշտոնակատարը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT