Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանը սպասելիս

Դեկտեմբերի 20-ին Բաքվում կայացել է «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական կազմակերպության համագումարը: Դրա ընթացքում պաշտոնանկ արված Բայրամ Սաֆարովի փոխարեն կազմակերպության ղեկավար ընտրվեց Ադրբեջանի ԱԳՆ աշխատակից Թուրալ Գյանջալիեւը:

Այդ փոփոխությունը դրական արձագանք է ստացել ադրբեջանական փորձագետների շրջանում: ԱԳՆ աշխատակցի նշանակումը դիտարկվում է որպես «կադրային-քաղաքական» փոփոխություն, որը միտված է կազմակերպության՝ «նոր պայմաններում» առավել արդյունավետ գործունեությունն ապահովելուն:

Այժմ, ըստ minval.az-ի, կազմակերպության առջեւ դրված խնդիրների լուծման համար դրա ղեկավարին այլեւս բավարար չէ «ազնիվ հայրենասեր» լինելը. այդ դիրքում անհրաժեշտ է պրոֆեսիոնալ դիվանագետ ունենալ:

Կայքը նշում է, որ ուժերի հարաբերակցությունը հայ-ադրբեջանական հակամարտությունում փոխվում է ոչ Հայաստանի օգտին՝ «ոչ միայն իրավական հարթության վրա, որտեղ Ադրբեջանն ի սկզբանե ուներ առավելություն»: «Սպառազինությունների մրցավազքում», ըստ կայքի, Ադրբեջանը եւս առջեւում է: Իսկ այժմ Ադրբեջանը «վստահ մանեւրներ է կատարում տեղեկատվա-քաղաքական դաշտում»:

«Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավարի փոփոխությունը դիտարկվում է հենց «տեղեկատվա-քաղաքական դաշտի» մանեւրների շարքում: Խանդավառության համար հիմք է հանդիսացել նաեւ Ղազախի եւ Աղստաֆայի ուղղությամբ Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական ԶՈւ ստարաբաժանումների փոխարինումը սահմանապահներով, ավելի ստույգ հայկական կողմի արձագանքը դրան: Ըստ կայքի՝ «Հայաստանում շոկ է, չգիտեն, թե ինչպես արձագանքեն դրան»:

Սահմանապահ ստորաբաժանումների տեղակայմանն անդրադարձել էր նաեւ Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Տոֆիք Զուլֆուգարովը: Նրա խոսքով՝ դա այն բանի ապացույցն է, որ Ադրբեջանն իր առջեւ նպատակ չի դնում Հայաստանի տարածքի վրա հարձակվելու: Նա այդ քայլն ավելի շատ խորհրդանշական է համարում:

Ընդ որում, Ադրբեջանում կարծում են, որ ուժերի հարաբերակցության վերոնշյալ փոփոխությունը սկսվել է «2016 թ. ապրիլյան մարտերից հետո»: Ապրիլյան պատերազմն, ի դեպ, ըստ ադրբեջանական վարկածի, լայնամասշտաբ հարձակում չէր սահմանագծի ողջ երկայնքով, այլ «թիրախային ռազմագործողություն, որում Ադրբեջանը ներգրավել էր իր ռազմական ներուժի 10-15 տոկոսը»:

Ինչեւէ, կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանում հույս ունեն, թե հակամարտության կարգավորումը շուտով կթեւակոխի այն փուլ, որում գործընթացին կմիանան «շահագրգիռ կողմերը՝ Լեռնային Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքները»: Հենց այդտեղ էլ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» նոր՝ դիվանագետ ղեկավարը առավելագույնս օգտակար կլինի:

Ինչ վերաբերվում է հայկական եւ ադրբեջանական համայնքները նույն հարթության վրա դնելուն, ապա դա բավական վտանգավոր հեռանկար է: Այդպիսով՝ կստեղծվի իրավիճակ, երբ հավասարության նշան է դրվում հասարակական կազմակերպության եւ արդեն կայացած պետության միջեւ:

Այդուհանդերձ, ադրբեջանական փորձագետների շրջանում ոչ բոլորն են կարծում, որ ՀԿ-ի նոր ղեկավարի ընտրությունը կապված է կազմակերպությունը առաջիկա բանակցություններին նախապատրաստելու հետ: Քաղաքագետ Ռասիմ Աղաեւի կարծիքով՝ այս ճանապարհով փորձ է արվում ողջ հանրությունը նախապատրաստել նրան, որ մոտ ապագայում բանակցային գործընթացն ակտիվանալու է: ԱԳՆ աշխատակցի ընտրությունը Աղաեւը դիտարկում է որպես ազդակ, որ «հարցը կդրվի դիվանագիտական, խաղաղ կարգավորման ռելսերի վրա»: Նրա խոսքով՝ «եթե ադրբեջանական պրակտիկայից վերանա ազգականներին, ծանոթներին, ընկերներին նշանակել անհրաժեշտ պաշտոններում, ապա սկզբունքորեն դա ճիշտ է»:

Ինչ վերաբերվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը՝ ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի հետ փոխըմբռման մասին, ապա քաղաքագետը կարծում է, որ Մամեդյարովը «փոքր ինչ չափազանցրել է սկսված գործընթացի բովանդակությունը»: Աղաեւի խոսքով՝ հայկական կողմը ավելի զգուշավոր է գործում, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է արտաքին ուժերի ճնշման տակ եւ ներքին վատթարացող իրավիճակի պայմաններում: Բացի դրանից, ըստ քաղաքագետի, «հայերը սովոր են, որ ինչ էլ անեն՝ ստանում են աջակցություն Մոսկվայում եւ Եվրոպայի ու ԱՄՆ-ի մայրաքաղաքներում, մինչդեռ այդ իրավիճակը փոխվում է»:

Հայաստանի «ներքին խնդիրներին» անդրադարձել էր նաեւ Տոֆիք Զուլֆուգարովը՝ հատուկ ուշադրություն դարձնելով «Միացում» գաղափարի «փլուզմանը»: Ըստ նախկին նախարարի՝ «հայերի տարածքային բաժանումը միշտ եղել է եւ կլինի»: Նա նաեւ փորձ էր արել կապել ներքին խնդիրների լուծումը հակամարտության կարգավորման հետ՝ նշելով, որ եթե Փաշինյանը նոր բան չառաջարկի, ապա մնացած ուղղություններով նա եւս չի հաջողի:

Այսպիսով՝ ակնհայտ է դառնում, որ փոփոխություն չկա ոչ միայն բանակցային գործընթացքում, այլեւ ադրբեջանական մոտեցումներում: Կարճ դադարից հետո շրջանառության մեջ են վերադարձել ադրբեջանական այն թեզերը, թե իբր «Հայաստանը հակամարտության պատճառով թաղված է ներքին խնդիրների մեջ», «Ադրբեջանը գերազանցում է Հայաստանին ռազմական, դիվանագիտական եւ քաղաքական կարողություններով» եւ, իհարկե, «հայերն անմիաբան են»: Ուստի, ժամանակի հարց է, թե երբ է վերադառնալու Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3219 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին