Երևան
12 °C
Դեկտեմբերի 27-ին Բաղրամյան 26-ի դռները բաց էին Հայաստանում ապրող հարյուրավոր երեխաների ու նրանց ծնողների առջեւ: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ 7-13 տարեկան երեխաների համար կազմակերպվել էր ամանորյա միջոցառում: 
Բաղրամյան 26-ում Աննա Հակոբյանը հյուրընկալել էր մանկատան սաների, սիրիահայերի, սահմանամերձ գյուղերի, Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների, պատերազմում անհայտ կորածների, Ապրիլյան մարտական գործողություններում զոհված զինծառայողների երեխաների: Վարչապետի պաշտոնակատարի տիկինն իր երկու դուստրերի՝ փոքրիկ Արփիի եւ Շուշանի հետ շրջեց սրահում եւ շփվեց միջոցառմանը մասնակից շուրջ 300 երեխաների հետ: 

«Հավաքվել ենք միասին՝ գյուղից, քաղաքից, տարբեր վայրերից, որպեսզի միասին անցկացնենք այս օրը, միասին ցտեսություն ասենք 2018թ-ին եւ դիմավորենք 2019-ը: Մենք այստեղ ենք, որպեսզի ուշադիր լինենք միմյանց նկատմամբ, որպեսզի ընկերանանք իրար հետ, սիրենք իրար եւ հաջորդ ողջ տարվա ընթացքում կապ պահենք իրար հետ: Մենք չենք եկել այսօր պարզապես ժամանակ անցկացնելու ու գնալու, եկել ենք իրար հետ ծանոթանալու, ընկերանալու եւ ամբողջ տարի իրար հետ կապի մեջ լինելու համար»,-նշեց Աննա Հակոբյանը:
Վարչապետի տիկինը կոչ արեց բոլոր փոքրիկներին՝ լինել անկաշկանդ ու ազատ, խաղալ, եւ հնարավորինս վայելել իրենց նվիրված օրը: Աննա Հակոբյանը շնորհավորեց բոլորի գալիք նոր տարին: Վստահաբար նշեց, որ փոքրիկներից յուրաքանչյուրի համար 2019 թվականը լինելու է նորանոր ձեռքբերումների եւ հաջողությունների տարի:
Միաժամանակ նա վստահություն հայտնեց, որ անցնող տարում երեխաները եղել են խելացի, լավ են սովորել եւ մեկ տարի ավելացրել են լավ մարդ դառնալու իրենց ճանապարհին: Աննա Հակոբյանը հորդորեց երեխաներին՝ եկող տարի էլ նույնն ավելի մեծ ջանքով անել, եւ ասաց, որ փոքրիկներից յուրաքանչյուրը խոստանա լավ սովորել եւ լինել պարատաճանաչ:
Ամանորյա միջոցառման ընթացքում փոքրիկներին ուրախացնելու համար նախատեսված էին տարատեսակ հնարքներ՝ աճպարարություն, զվարճանքի շոուներ, երգ ու պար, հյուրասիրություն, ինքնամոռաց խաղեր: Երեխաների տրամադրությունը գերազանց էր, ուրախությունից այս ու այն կողմ էին թռչկոտում:
Երեխաների տրամադրության տակ էին լաբորատոր փորձեր կատարելու մի քանի պարագաներ, որոնց միջոցով նրանք սովորեցին ստանալ արհեստական ձյուն, գունավոր պատկերներ եւ կրակ: Աճպարարական հնարքների ցուցադրությունն ու շոու ծրագրերն ավելի էին մեծացնում փոքրիկների ուրախությունը:
Տավուշի մարզի Ոսկեպար գյուղից եկած 11, 12 եւ 13-ամյա աղջիկները «Հայկական ժամանակ» -ի հետ զրույցում ասացին, որ անչափ ուրախ են, քանի որ առաջին անգամ են իրականում տեսնում իրենց սիրելի Աննա Հակոբյանին, փոքրիկներն անչափ հուզված ու շփոթված էին:
Հրազդան քաղաքի բնակիչ Անահիտն իր 5-ամյա փոքրիկի հետ եկել էր երեխաների զարգացման կենտրոնից: Անահիտի որդին կենտրոնի աջակցությամբ է բուժում ստանում: Ասաց, որ ամեն ինչ հասկանում է, սակայն չի խոսում: «Այսօր մեր տիկին Աննա Հակոբյանի շնորհիվ ենք այստեղ, 2 օր առաջ էլ գնացել էինք տիկնիկային թատրոն, փոքրիկիս այնտեղ էլ շատ դուր եկավ: Տրամադրությունը շատ բարձր էր, այստեղ էլ է ուրախ, պարզապես մի փոքր ճանապարհից է հոգնել»,-ասաց Անահիտը:
Տոնական օրվա ավարտին երեխաներին այցելեցին Ձմեռ պապն ու ձյունանուշը, որոնք փոքրիկների համար նվերներ էին բերել: Յուրաքանչյուր երեխա այսօր անմոռանալի օրվա հիշողություններից բացի իր հետ տարավ նվեր AWI տեսակի մեկական ժամացույց եւ Grand Candy շոկոլադներ:
Տեսանյութ՝
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT