Երևան
-3 °C
Հունվարի 9-ին Խորեոգրաֆիայի պետական թատրոնի դռները նորանշանակ տնօրեն Լիլիթ Փալանջյանի առջեւ բացվեցին միայն ԱԻՆ-ի աշխատակիցների միջամտությունից հետո: Լիլիթ Փալանջյանը կփոխարինի թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանին: Նա ժամանակավոր պաշտոնակատարի դերը կկատարի այնքան ժամանակ, քանի դեռ մրցույթ չի իրականացվել:
Ավելի վաղ ՀԺ-ն հայտնել էր, որ տարիներ շարունակ ակտիվությամբ աչքի չընկնող այս թատրոնում լարված իրավիճակ է եւ տնօրենի պայքար: Երբ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը ցանկանում էր նորանշանակ տնօրենի ժ/պ-ին ներկայացնել թատրոնի անձնակազմին, ոչ մի կերպ չէին կարողանում ո՛չ բանալի, ո՛չ կնիք ստանալ:
Լիլիթ Փալանջյանը մեր զրույցում հայտնեց, որ երեկ 22 հոգանոց անձնակազմից իրեն են ներկայացել միայն 6-ը. «Իրենք ներկայացան որպես դերասաններ, բայց ես չունեմ անվանական հաստիքացուցակ, քանի որ վարչական մասից ոչ ոք չի ներակայացել եւ ինձ ոչինչ չի ասել: Դերասաններն իրենց մոտ չունեին որեւէ տեսակի պայմանագիր: Ներկայացան որպես դերասան, իսկ թե ինչքանով է դա համապատասխանում իրականությանը, ոչ մի ձեւով չեմ կարող ասել»:
Նորանշանակ ժ/պ-ի խոսքով՝ անգամ տեղյակ չէ, թե այդ դերասանները որեւէ պայմանագիր ունե՞ն, թե՝ ո՛չ: Սակայն ներկաները դրական վերաբերմունք են ցուցաբերել եւ պատրաստակամություն հայտնել վերջինիս հետ աշխատելու:
Լիլիթ Փալանջյանն ասաց, որ այդ ընթացքում, ներկա դերասաններից մեկի միջոցով հեռախոսազրույց է ունեցել նախկին տնօրեն Գայանե Կարապետյանի հետ: Նախկին տնօրենը զանգահարել եւ ծանոթանալու ցանկություն է հայտնել. «Մենք viber -ի միջոցով ծանոթացանք իրար հետ: Հեռախոսազրույցում Գայանե Կարապետյանը հայտնել է, որ վերադառնում է ԱՄՆ-ից:
«Դեռ ոչինչ չենք անում: Ես ոչինչ չունեմ, ոչ մի փաստաթուղթ: Դեռեւս միակ խնդիրը դա է, իսկ այն մարդիկ, որոնց հետ ծանոթացա, ոչ մի խնդիր չի առաջանա, թերեւս գուցե խնդիրներ լինեն վարչական կազմի հետ»,-ասաց Լիլիթ Փալանջյանը:
Դերասանները հայտնել են, որ իրենց մոտ ոչ աշխատանքային օրեր են, սակայն տնօրենի պաշտոնակատարն այլ բան է փաստում, հրամանով նման բան չկա:
Հիշեցնենք, որ փոխնախարար Նազենի Ղարիբյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնել էր, որ Խորեոգրաֆիայի թատրոնը բազում խնդիրներ ունի, եւ այն փակման վտանգի առաջ է կանգնած: «Մենք որոշեցինք ոչ թե թատրոնը միանգամից փակել, այլ տալ եւս մեկ հնարավորություն եւ փորձել հասկանալ՝ արդյո՞ք կարելի է այն վերակենդանացնել: Որոշեցինք, որ ամեն դեպքում նույն տնօրենի պաշտոնավարումը, թեկուզ ժամանակավոր՝ նպատակահարմար չէ»,-ավելի վաղ ասել էր փոխնախարարը:
Հեռացավ՝ իր հետ տանելով ավանդապաշտության ողջ դարաշրջան. Հասմիկ Պապյանը՝ Լագերֆելդի մասին
Կյանքից հեռացել է բարերար Ալեք Մանուկյանի դուստրը՝ Լուիզ Մանուկյան-Սիմոնը
Պատահական անցորդներին գրքեր են նվիրում նախարարներն ու վարչապետը (տեսանյութ)
Դատախազությունը բողոք կներկայացնի քրեական հեղինակություններ Նորատուցի Ալիկի եւ Չարբախցի Գեղամի դատավճռի դեմ
Արգենտինայի փոխնախագահը հայտնել է ՀՀ պաշտոնական այց կատարելու ցանկության մասին
Սեդրակ Քոչարյանին առաջարկել են ցուցմունք տալ, սակայն նա չի ցանկացել
Ղազարավան գյուղում բռնկված հրդեհը մեծ վնասներ է պատճառել
12-ամյա Հրաչյա Բադասյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)
ԵՊՀ ռեկտորը չարաշահում է իր պաշտոնը. Restart
Փակ են Շիրակի ու Արագածոտնի մարզի շուրջ 20 գյուղերի միջհամայնքային ճանապարհներ
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը գրքեր են նվիրում քաղաքացիներին (տեսանյութ)
Ոստիկանությունը նախկին պատգամավորին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ զուտ «ցնցող» բան գրած լինելու գայթակղությունից
Վճարեք կասեմ. Ֆլեշի Բարսեղը Սերժ Սարգսյանի հետ վերջին անգամ հանդիպելու մասին հարցին ի պատասխան
Գյումրու 2 մարզաուսումնական հաստատություններում 32.4 մլն դրամի վատնում կատարելու դեպքերով հարուցվել են քրգործեր
Մարտի 4-ից կհայտարարվի Հանրային հեռուստառադիոընկերության նախագահի մրցույթը. «Ա1+»-ի տնօրենը՝ իսկական Հանրայինի մասին
Հանդիպել են Լիբանանում ՀՀ դեսպանն ու երկրի վարչապետը
Աշտարակ քաղաքում վագոն-տնակ է հրդեհվել
«Արարատ» ակումբը դատական կարգով թիմի բժշկի պարտքը վերադարձրել է, ֆուտբոլիստը դեռ սպասում է
Ռուս սահմանապահն իր շան օգնությամբ գտել է Սյունիքում կորած քաղաքացու մարմինը
Արցախի ԱԳ նախարարը և Հարավային Օսիայի նախագահն անդրադարձել են համատեղ ծրագրերի իրականացմանը
© 2019 Հայկական ժամանակ