Նորընտիր պատգամավորները մնացել են առանց գույքի՞. նախորդները տարել են իրենցը

Ազգային ժողովում վերադասավորումները դեռ շարունակվում են: Այժմ էլ օրակարգում Ազգային ժողովի մի շարք առանցքային պաշտոնյաների փոփոխության հարցն է: Արդեն պարզ է, թե ովքեր են լինելու Ազգային ժողովի նախագահը, իշխանության եւ ընդդիմության փոխնախագահները, ինչպես նաեւ մշտական հանձնաժողովների նախագահները:

Ազգային ժողովի աշխատակազմում եւս փոփոխություններ են սպասվում, մասնավորապես, ԱԺ աշխատակազմի ղեկավարի եւ տեղակալների: Աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանն արդեն աշխատանքից ազատվելու մասին դիմում է գրել, քանի որ իրեն համարում է նախկին իշխանությունների թիմի անդամ: Այս մասին երեկ ԱԺ-ում «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նա: «Ես համարում եմ, որ մեր երկրում քաղաքական կուլտուրան դեռ չի հասել այն մակարդակին, որ ինչպես Շվեյցարիայում կամ Գերմանիայում, տարբեր թիմերի հետ դու մնաս ու աշխատես խորհրդարանի աշխատակազմի ղեկավար: Կարծում եմ՝ պիտի գնամ այն ԱԺ նախագահի հետ, որի հետ եկել եմ։ Պետք է ադեկվատ ընդունել դիմումի պահը. դու եկել ես հստակ մարդու հետ, հստակ քաղաքական թիմի հետ, եւ ես կարծում եմ՝ պիտի գնամ այն թիմի հետ, որի հետ եկել եմ եւ այն ԱԺ նախագահի հետ, որի հետ եկել եմ»:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի ամենահավանական թեկնածուն համարվում է այլեւս նախկին առաջին փոխվաչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի նախկին ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը: Ի դեպ, Ազգային ժողովի ապագա նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի մի քանի թեկնածուներ կան: Նա այլ մանրամասներ չնշեց: Երեկ փորձեցինք տեղեկություններ ստանալ Վահան Կոստանյանից, սակայն նա մեր հարցերին չպատասխանեց՝ նշելով, որ հանդիպման է:

Բացի կադրային վերադասավորումներից, այս օրերին խորհրդարանում տեղեկություններ են շրջանառվում, որ նորընտիր պատգամավորների համար գույք չկա: Պատճառն այն է, որ մինչ այս պատգամավորներն իրենց ճաշակով իրենց համար կահույք են բերել ԱԺ, իսկ գնալիս էլ տարել են: «Գույքի խնդիր կար, երբ ես եկա։ Ես խնդրել, բերել եմ իմ սենյակի գույքն իմ ընկերների գրասենյակներից։ Ընդհանրապես գույք բերելը տվյալ մարդու որոշումն է, քանի որ պետությունը չի կարող գնել իտալական կահույք, քանի որ այն ձեռք է բերվում տենդերով, որի ընթացքում պետք է գնել ողջամիտ էժանը։ Գույք բերելը եղել է անձի նախասիրությունը, պետությունը չի կարող ապահովել յուրաքաչյուր սենյակում հեռուստացույց, միաժամանակ պետությունը կարող է տալ 40 դրամանոց գրիչ: Մասնավորապես, իմ բազկաթոռը, որի վրա ես աշխատել եմ, դա Բաբլոյանի հին բազկաթոռն է եղել, որի վրա ինքն աշխատել է եւս հինգ տարի, որպես ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ: Ես դա չես քշում սենյակում, ոտքերդ չես դնում սեղանին, նորմալ է»:

ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը, խոսելով 2018 թվականին կատարված տնտեսումների մասին, նշեց, որ 2017-ին ներդրված տնտեսվարման համակարգերը թույլ տվեցին, որ մենք ավելի արդյունավետ օգտագործենք միջոցները 2018-ին:

Հիշեցնենք, որ վառելիքի գծով 2018թ-ին ԱԺ աշխատակազմը տնտեսել է 114.000 լիտր բենզին, այն պահեստավորվել է 2019 թվականի համար, իսկ ընդհանուր առմամբ, Ազգային ժողովի աշխատակազմը 2018 թվականի ընթացքում ունեցել է 404 միլիոն դրամի տնտեսում։

Սաղաթելյանն ասաց՝  չի ցանկանում թվարկել, բայց թողնում են մեծ քանակությամբ գույք, որ կարող է սպառել հաջորդ աշխատակազմը։ «Երբ ես եկա աշխատակազմի ղեկավար, մենք ունեինք հոսանքի գծով պարտավորություն։ Ես ստիպված էի նախագահի աշխատակազմից ու Կենտրոնական բանկից այստեղ բերել 5-6 տասնյակ օգտագործված համակարգիչներ, որը հիմնարկի կառավարման տեսանկյունից այնքան էլ նորմալ չէ, իսկ այդ համակարգիչները պետք էին»,- նշեց նա։

Լրագրողների դիտարկմանը, թե նախորդ տարիներին ԱԺ աշխատակազմի կողմից միջոցների տնտեսման մասին չեն լսել, Սաղաթելյանն ընդգծեց՝ դեմ է նախորդների կատարած աշխատանքի հաշվին դիվիդենտներ հավաքելուն։

«Ես կարող եմ ազնիվ ասել մի բան։ Մենք կանոնակարգել ենք աշխատանքները, խիստ ու պատշաճ անցկացրել ենք բոլոր միջոցառումները ձեռքբերումների գծով, այդ դեպքում լինում է ինչ-որ շահած գումար։ Ֆինանսների նախարարության հետ երկար քննարկումներից հետո մենք ստացանք անհրաժեշտ ծավալի գումարը, նաեւ ընթացիկ վերանորոգման գումարը։ Արդյունավետ կառավարման արդյունքում մենք տնտեսեցինք»,- նկատեց աշխատակազմի ղեկավարը։

Ինչ վերաբերվում է այն մեկնաբանություններին, թե տնտեսումը պայմանավորված է հեղափոխությամբ, Սաղաթելյանը հակադարձեց, ԱԺ աշխատակազմը գործում է նաեւ այս պահին եւ պարտավոր է ապահովել եւ ուղեկցել խորհրդարանի բնականոն գործունեությունը։

«Ծախսերի հիմնական մասը շենքի պահպանման համար են, անկախ այն բանից, թե քանի մարդ է մտնում շենք ու դուրս գալիս, այդ ծախսերն իրականացվում են։ Երկրորդ խումբը ներկայացուցչական ծախսերն են ու գործուղումները։ Ներկայացուցչականի մասով ես արդեն ասացի, մենք պահեստներում թողնում ենք զգալի ծավալի ապրանք։ Այն՝ ինչ կրճատվել է, արվել է ողջամիտ։ Բայց կան գործուղումներ, որոնք չենք կարող չգնալ, օրինակ, եթե ալարում ես, կամ հիասթափված ես ու որոշում ես չգնալ, ապա այդ քննարկումներում կարող են հակահայկական բազմաթիվ բանաձեւեր ընդունվել»,-մանրամասնեց նա։

ԱԺ աշխատակազմն ունի 726 աշխատակից, այդ թվում նաեւ պատգամավորներն են։ Լրագրողները հարցրեցին՝ արդարացվա՞ծ է նման թիվը։ Սաղաթելյանը կարծիք հայտնեց՝ կառավարման փիլիսոփայության խնդիր է։

«Ես կարծում եմ՝ երբ խոսում ենք պետական լուրջ կառույցների աշխատակազմերի մասին, դա համակարգված արտադրություն չէ։ Օրինակ, մեր ղեկավարման օրոք շատ մարդիկ՝ ոչ միայն ստորաբաժանումների ղեկավարները, մնում էին, աշխատում էին նաեւ աշխատանքային օրվա ավարտից հետո՝ մինչեւ ժամը յոթը, ութը»,- մանրամասնեց աշխատակազմի ղեկավարը՝ օրինակ բերելով այլ երկրների խորհրդարանները, երբ ուսումնասիրություններն ու հետազոտությունները պատվիրում են այլ կենտրոններին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3966 դիտում

Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել. ՀՖՖ-ն նախազգուշացնում է

Սպիտակ տան նախկին բժիշկը հայտնել է, թե Բայդենին ապրելու որքան ժամանակ է մնացել

Վթարի է ենթարկվել ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈՒԱԶ»-ը և այլ մեքենա. 1 հոգի տեղում մահացել է, կա 3 վիրավոր

Ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ. նեխել եք, ուղեղներդ օդափոխել է պետք. Հակոբյան

Լավրովին Երևանում կաղամբի թթու և գնդակ են նվիրել

Իրանի Պաշտպանության նախարարի այցը ցույց տվեց՝ հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ. Սոբհանի

Կառավարության և Ազգային ժողովի շենքերում զանգվածային անկարգությունների 9 մասնակից ձերբակալվել է

Ձեր աշխատանքով ցույց տվեցիք, որ ուստարվա ամփոփումը կարող է լինել մշակութային, ճաշակով և բովանդակային. նախարար

Մի շարք շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը չի փոխվի

Ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Վաշինգտոնի սպանություններից հետո Նեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգությունը իր բոլոր դեսպանատներում

Կառավարությունը մոտ 714 մլն դրամով կհամաֆինանսավորի 15 համայնքի 33 սուբվենցիոն ծրագիր. Ղալեչյանը մանրամասնել է

Զորակոչի առավելագույն տարիք կսահմանվի 32 տարեկանը. Կառավարության նիստում որոշումն ընդունվել է

Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և այդ միությունից դուրս գալու օրակարգ չկա. Գևորգ Պապոյան

Հայաստանը միանում է Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքին

Իրենց տղամարդ համարողները վիրավորում են Աննա Հակոբյանին, նստած բամբասում են, հիմա ինչո՞ւ են զարմացել. Պապոյան

Կառավարությունը հիմա մշակում է աջակցության ծրագրեր կոնյակագործների համար. Պապոյանը մանրամասներ է հայտնել

Շանթ Հարությունյանը «Իմնեմնիմի» տաղավարում Սերժ Սարգսյանին անվանել է «սուկա». տեսանյութ

Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի և Օմանի քաղաքացիների համար վերացվել է ՀՀ մուտքի արտոնագրերի անհրաժեշտությունը

Հայաստանում և Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունները վարչական համաձայնագիր են ստորագրել

Ծակ շապիկով Հայաստան եկած Քոչարյանը դարձել է նաև Միկոնոս կղզում 1,3 մլրդ դրամ արժեքով առանձնատան տեր. Չախոյան

Հետախուզվողը հայտնաբերվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

«Կրթվելը նորաձև է» շարժումը ուղևորվում է Վանաձոր. մանրամասներ

Ձեր ֆինանսական «տունը». Converse Mobile-ի անհատականացված փորձառությունը

Էստոնիայի կրթության նախարարը ԿԳՄՍ նախարարին է ներկայացրել բուհերի խոշորացման իրենց փորձը

Քննարկվել են Հայաստանի և աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ միջմշակութային երկխոսության հնարավորությունները

Վարդանյանների այգու շատրվաններն այսօրվանից երգում ու պարում են

Քննարկվել է սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքը

Մհեր Գրիգորյանը մեկնում է Մոսկվա

Հարավային Կովկասը թյուրքական աշխարհի համար ռազմավարական նշանակություն ունի. Էրդողան

Թրամփը G8-ից Ռուսաստանի դուրս մնալը սխալ է անվանել

Մաստարայում բախվել են «Տոյոտա»-ն և «Իվեկո» բեռնատարը․ կան վիրավորներ

Հաղթանակի կամրջից նետվել փորձող երիտասարդը հայտնել է՝ ժամեր առաջ սպանել է հորը. դին հայտնաբերվել է Էջմիածնում

Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենա է հրդեհվել

Կրակոցներ Վաշինգտոնում․ սպանվել են Իսրայելի դեսպանատան դիվանագետներ

2025 թվականի առաջին եռամսյակում ՀՆԱ-ն աճել է 5.2%-ով․ ՀՀ կառավարություն

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

Նոր նշանակումներ՝ ՀՀ ՊՆ-ում

Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա Հռոմում