Երևան
12 °C
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը արդեն մի քանի շաբաթ է՝ մնում է օդում կախված:
Կամ սույն գոծով դատավորները հերթով ինքնաբացարկ են հայտնում, կամ պաշտպանական կողմը փորձում է հասկանալ, թե կոնկերտ դատավորին ինչ սկզբունքով է մակագրվել սույն քրեական գործը:
Տարեվերջին պաշտպանական կողմը Քոչարյանի խափանման միջոց կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու միջնորդություն էր ներկայացրել դատարան, որը մինչ այժմ չի քննվել: Դրանից մի քանի օր անց ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նրա կալանքը երկարաձգելու միջնորդություն ներկայացրեց դատարան:
Այս երկու միջնորդությունները այժմ քննվում են միաժամանակ: Այն սկզբում մակագրվել էր դատավոր Դավիթ Գրիգորյանին, սակայն նա եւս ինքնաբացարկ էր հայտնել այն հիմքով, որ ինքը հերթապահ չի եղել, սակայն գործը մակագրել են իրեն: Ապա գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին, որին էլ այսօր պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:
Լրագրողների հետ զրույցում, խոսելով հիմքերի մասին, Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն ասաց, որ նախագահող դատավոր Արթուր Մկրտչյանին ինքնաբացարակի միջնորդություն են ներկայացրել՝ հիմք ընդունելով այն, որ անձամբ իր եւ նախագահող դատավորի կամ նրա ընտանիքի միջեւ առկա է որոշակի ընկերական կապ: «Նախագահող դատավորի որդու հետ Կապանում բավականին երկար ընկերարական շփում եմ ունեցել, համատեղ տարբեր միջոցառումների ենք մասնակցել, որոշ ժամանակ համադասարանցիներ ենք եղել, միասին դաշնամուրի ենք գնացել, «Что, где, когда?» ենք խաղացել: Բացի այդ, դատավորը ջերմ հարաբերություններ ունի իմ կնոջ քեռու հետ, ում հետ ունենք ընկերական հարաբերություններ: Նախագահող դատավորի խնամիները մեր ընտանիքի հարազատներն են: Կապանը փոքր քաղաք է: Այն փաստը, որ մենք ըստ էության համերկրացիներ ենք, դրա հետ կապված կա անաչառության որոշակի արտաքին էլեմենտ: Եթե գրավը կիրառվեր, կալանքը չերկարաձգվեր, քննարկման առիթ էր դառնալու եւ հատուկ քննչական ծառայությունը եւս մեկ անգամ կասեր, որ դա ապօրինի որոշում է, դրա համար ներկայացվել է այս փաստը եւ խնդրում ենք դատարանին՝ հայտնել ինքնաբացարկ»,- ասաց Օրբելյանը:
Մամուլում օրեր առաջ տեղեկություններ էին հրապարկվել, համաձայն որի, Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, եւ Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը եղել են համակուրսեցիներ: Մեր հարցին, թե քննիչին բացարկ հայտնելու հիմք տեսնո՞ւմ են, Արամ Օրբելյանը պատասխանեց. «Ոնց որ թե տեղեկատվությունը հաստատվում է, չեմ հասցրել ճշտել՝ ինչ հարաբերություն են ունեցել, եթե պարզվի, որ որեւէ հանգամանք կա՝ ընկերական կամ իրար հետ լավ չլինելու, կներկայացնենք քննիչին միջնորդություն, որ ինքը բացարկ հայտնի եւ քննչական խումբը ղեկավարի այլ անձ: Եթե փաստեր չունենանք, չենք ներկայացնի»:
Մի քանի ժամ անց, սակայն, դատարանը որոշեց մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը՝ ինքնաբացարկի վերաբերյալ:
Մասնավորապես լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն ասաց, որ դատարանը այս որոշումը պատճառաբանել է նրանով, որ Օրբելյանի հետ իր կապերը այնքան մտերիմ չեն, որպեսզի դա ազդի իր անաչառության վրա: Ըստ նրա՝ միջնորդությունը իրենք ներկայացրին, որպեսզի հիմա եթե դատարանը կայացնի որոշում հօգուտ Ռոբերտ Քոչարյանի, ապա վաղը դատախազները չշահարկեն Օրբելյանի եւ դատավորի հարաբերությունները:
Ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու որոշման հրապարակումից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները խնդրել են դատավոր Արթուր Մկրտչյանից՝ պարզաբանել, թե ինչ սկզբունքով է միջնորդությունների քննությունը հանձնարարվել իրեն։ Դատավորը պարզաբանել է, որ այն հանձնարարել է դատարանի նախագահը։ «Դիմեցինք դատարանի նախագահին, հույս ունենք՝ մինչեւ վաղը կստանանք պատասխանը, ստանալուց հետո կորոշենք, կհասկանանք՝ արդյո՞ք այդ հիմքով ուզում ենք միջնորդել, որ նա ինքնաբացարկ հայտնի։ Դատարանի կազմը պետք է որոշվի օրենքի հիման վրա, այսինքն՝ կան դատավորներ, որոնք այդ օրը հերթապահ էին ու այդ դատավորների միջից պետք է ընտրվի մեկը, ով պետք է քննի: Այդ որոշումը պիտի կայացվի օրենքի հիման վրա, օրենքի մեջ պետք է գրված լինի, թե դա ոնց է կատարվում, ոնց է ընտրվում դատավորը, որպեսզի մենք համոզված լինենք, որ այստեղ ուրիշ պատճառներ չկան, որ դատավորը ընտրվել է հենց Արթուր Մկրտչյանը»,- պարզաբանեց Հայկ Ալումյանը։
Մեր դիտարկմանը, որ Քոչարյանը գրեթե ոչ մի դատական նիստ բաց չի թողել եւ մասնակցել է նիստերին, ո՞րն է պատճառը, որ այժմ չի մասնակցում, Ալումյանը պատասխանեց՝ «նպատակահարմար չի գտնում»:
Դատավոր Դավիթ Գրիգորյանի ինքնաբացարկի վերաբերյալ պաշտպանական կողմը իրարից տարբերվող դիրքորոշում ունի: Պաշտպան Արամ Օրբելյանը կարծում է, որ այն արդարացված որոշում է, իսկ Հայկ Ալումյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ ինքնաբացարկ հայտնելու հիմքը իր համար այդքան էլ համոզիչ չէ: «Փաստարկաները ինձ համար համոզիչ չեն, ինքը բավականին երկար որոշում է, շարադրված է այնպես, որ առաջին հայացքից թվում է օրինական, բայց ինձ համար այդքան էլ համոզիչ չէր»,-ասաց Ալումյանը: Մեր հարցին, թե դատավորների կողմից գործը քննելուց խուսափելու միտո՞ւմ է տեսնում, Ալումյանը դրական պատասխան տվեց. «Ես տեսնում եմ, որ դատավորները բոլորովին ցանկություն չունեն այս գործը քննել եւ ամեն հնարավոր տարբերակ գտնում են, որպեսզի այս գործի քննությունից խուսափեն: Ինձ էդպես է թվում, որովհետեւ ես տեսնում եմ՝ ինչ հսկայական ճնշում կա այս գործով դատավորների նկատմամբ եւ հասկանում եմ այնպես, որ դատավորը մի կողմից տեսնում է՝ եթե օրենքով ամեն ինչ անի, պետք է որոշում կայացնի հօգուտ Ռոբերտ Քոչարյանի, մյուս կողմից ինքը հասկանում է, թե ինչ տեղի կունենա, եթե հանկարծ ինքը որոշում կայացնի հօգուտ Ռոբերտ Քոչարյանի եւ այս դիլեման է, որ դատավորներին ստիպում է այս գործից խուսափել, ես այդպես եմ գնահատում իրավիճակը»,- հավելեց Քոչարյանի պաշտպանը:
Դատական նիստը կշարունակվի վաղը, ժամը 11:00-ին: Կքննվեն արդյոք բուն միջնորդությունները, դժվար է ասել:
Ռոբերտ Քոչարյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելու) նախատեսված հանցագործության կատարման համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱռողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին
Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը
Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով
Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը
Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի
Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին հարցեր
Հայաստան կժամանի ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունը
Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները կալանավորվել են
Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ մեկտեղ կլուծարվի Մինսկի խումբը. Խանդանյան. տեսանյութ
Ռուսաստանը գոհ է Ուկրաինայի հետ բանակցություններից. Մեդինսկին հայտնել է 1000/1000 գերիների փոխանակման մասին
Արդյունավետ հանդիպում Էմանուել Մակրոնի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մեքենաներից պահեստամասեր հափշտակելու համար մեղադրվող ոստիկաններին բացահայտել է ծառայողական քննությունը
Մխչյանի դպրոցում թմրամիջոցների հետ կապված սկանդալից հետո քննարկվում է տնօրենի հեռացման հարցը. մարզպետարան
Սա փորձանք է մեր գլխին, ո՞ւմ է խաբում Շահրամանյանը, թող զոհվեր հայրենիքի համար, Հիտլերը ի՞նչ արեց. Շիրինյան
Ովքե՞ր կարող են դպրոց հաճախել 7 տարեկանից. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նախագծի մանրամասները
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
Վարչապետը մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը» թեմայով փակ քննարկմանը
Կոպիրկինի՝ ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված գրությունն ունի մի քանի շերտ. Մարգարյան
Իրենց վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով ոստիկաններ են ձերբակալվել
Պաշտոնական Բաքուն հիմա էլ խոշորացույցով ուսումնասիրել է ՀՀ զինանշանն ու կրկին դժգոհ մնացել, բողոքել
Դատախազությունը Քոչարյաններից մոտավորապես այսքան գումար է պահանջում՝ 200 միլիոն դոլար․ Ալեքսանյան
Ոչ բարոյական, ոչ քաղաքական իրավունք չունեք մեզ գնահատելու, Դուք ո՞վ եք, պարո՛ն դեսպան. Բաբաջանյան
23 համարի ավտոբուսի վթարի հետևանքով 6 մեծահասակ և 2 անչափահաս տեղափոխվել են ԲԿ-ներ
Հայտնի է՝ եզրափակչում որ համարի ներքո ելույթ կունենա Պարգը
Մի տխմար էկրանի առաջ վստահ պնդում է, թե 88 սուպերմակետն իմն է. Հակոբյանն իր մասին հորինվածքներն է հրապարակել
Վարչապետը Տիրանայում զրույցներ է ունեցել Մակրոնի, Մերցի, Սթարմերի, Տուսկի, Շտոկերի և այլ գործընկերների հետ
Ուր ասեք, կգամ. վարչապետ դառնալու ցանկություն ունեցող Մարուքյանը ընկել է դռնեդուռ. ո՞ւմ է նա զանգել
Ֆրանսիան աջակցում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին. Մակրոն
Միջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածում
Փաշինյանն ու Կալասը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացմանը, ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր
Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Մերսեդես»-ը
Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 23 երթուղու ավտոբուսը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա 9 վիրավոր
Սեյրան Օհանյանը Լևոն Քոչարյանի ԱԺ-ում հայհոյանք տալը զայրույթի դրսևորում է համարում. նա մանդատը վայր չի դնի
Չափորոշիչները խիստ են, բայց հաղթահարելի. ՆԳ նախարարը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը. լուսանկարներ
Սարսափելի է. կհեռացվեն բոլոր անձինք, որոնք տեղյակ են եղել. նախարարը՝ Մխչյանի դպրոցում թմրանյութի դեպքի մասին
Քարտդ այսուհետև կարող ես ակտիվացնել AMIO Mobile-ում
Ի՞նչ են քննարկել ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Տիրանայում. լուսանկարներ
«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի «ներհոս ջրի խորքային պոմպի» ձեռքբերման համար հրավիրվում են հայտեր
Փոխվարչապետն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնման հնարավորություններին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT