Երևան
12 °C
7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներն ընտրեցին ԱԺ 11 մշտական հանձնաժողովների նախագահներին: Ազգային ժողովի հունվարի 18-ի նիստի ընթացքում հայտնեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:
Քվեարկությունը մեկնարկել էր ժամը 11:30-ին և շարունակվեց մինչ 13:30-ը: Փակ և գաղտնի քվեարկության ընթացքում ԱԺ պատգամավորները կողմ քվեարկեցին հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին:
«Իմ քայլը» խմբակցությունը կնախագահի 8, «Բարգավաճ Հայաստան»-ը` 2, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը՝ 1 հանձնաժողովում: Հանձնաժողովների նորընտիր նախագահներն են.
«Իմ քայլը» խմբակցություն
Նարեկ Զեյնալյան` քվեարկությանը մասնակցել է 129 պատգամավոր, անվավեր՝ 1 քվեաթերթիկ, կողմ՝ 112, դեմ՝ 16 պատգամավոր- առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ առողջապահություն, մայրություն, մանկություն, սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, ժողովրդագրություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (12 անդամ),
Ռուբեն Ռուբինյան՝ քվեարկությանը մասնակցել է 129 պատգամավոր, կողմ՝ 117, դեմ՝ 12- արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ միջազգային հարաբերություններ, Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպայի խորհրդի, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության, ինչպես նաեւ այլ միջազգային կազմակերպությունների հետ կապեր, միջխորհրդարանական համաձայնագրեր եւ կապեր, խորհրդարանական բարեկամական խմբեր եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (14 անդամ),
Մխիթար Հայրապետյան՝ քվեարկությանը մասնակցել է 129 պատգամավոր, անվավեր՝ 2 քվեաթերթիկ, կողմ՝ 116, դեմ՝ 11 պատգամավոր- գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով՝ գիտություն, կրթություն, մշակույթ, հայրենադարձություն, սփյուռքի հետ կապեր, երիտասարդություն, սպորտ, տեղեկատվություն, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (12 անդամ),
Արման Եղոյան՝ քվեարկությանը մասնակցել է 129 պատգամավոր, անվավեր՝ 4, կողմ՝ 108, դեմ՝ 17 - եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ Եվրոպական միության հետ կապեր, Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման հետ կապված հարցեր, Եվրոպական Միության իրավական ակտերին Հայաստանի Հանրապետության օրենքների մոտարկում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (10 անդամ),
Անդրանիկ Քոչարյան՝ քվեարկությանը մասնակցել է 129 պատգամավոր, անվավեր՝ 3, կողմ՝ 122, դեմ՝ 4 պատգամավոր- պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ պաշտպանություն, ազգային անվտանգություն, ոստիկանություն, արտակարգ իրավիճակներ, ռազմարդյունաբերական համալիր, զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության եւ այլ ռազմականացված մարմիններում ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (11 անդամ),
Վլադիմիր Վարդանյան՝ քվեարկությանը մասնակցել է 129 պատգամավոր, անվավեր՝ 1, կողմ՝ 122, դեմ՝ 6 - պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ սահմանադրաիրավական հարցեր, կուսակցություններ, ընտրական համակարգ, Ազգային ժողովի կանոնակարգ, հանրաքվե, սահմանադրական դատարան, արդարադատություն, դատարանակազմություն, դատախազություն, քննչական մարմիններ, դատական ակտերի հարկադիր կատարում, քրեակատարողական ծառայություն, համաներում, հանրային ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ, Սահմանադրության փոփոխություններ, քաղաքացիական, քրեական, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքեր, դատավարական օրենսգրքեր (15 անդամ),
Վարազդատ Կարապետյան՝ քվեարկությանը մասնակցել է 129 պատգամավոր, կողմ՝ 127, դեմ՝ 2 - տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ տարածքային կառավարում, վարչատարածքային բաժանում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ, գյուղատնտեսություն, բնության պահպանություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (12 անդամ),
Բաբկեն Թունյան՝ քվեարկությանը մասնակցել է 129 պատգամավոր, կողմ՝ 123, դեմ՝ 6 - տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ հարկեր, տուրքեր, վճարներ, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, բնական պաշարներ, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, ինտերնետ (համացանց), արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, զբոսաշրջություն, առեւտուր եւ ծառայություններ, ձեռնարկատիրական գործունեություն, պետական գույքի կառավարում, սակագներ, տնտեսական մրցակցություն, հակամենաշնորհ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (15 անդամ),
«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն
Նաիրա Զոհրաբյան՝ քվեարկությանը մասնակցել է 129 պատգամավոր, կողմ՝ 127, դեմ՝ 2 -մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով՝ մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, կրոն, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, փաստաբանություն, նոտարիատ, արհեստակցական միություններ, հասարակական կազմակերպություններ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (10 անդամ),
Միքայել Մելքումյան՝ քվեարկությանը մասնակցել է 129 պատգամավոր, անվավեր՝ 1, կողմ՝ 122, դեմ՝ 6 - տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ Եվրասիական տնտեսական միության եւ տարածաշրջանի մյուս երկրների հետ կապեր, Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետությունների օրենսդրության ներդաշնակեցում, միասնականացում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (11 անդամ),
«Լուսավոր Հայաստան» խմբակցություն
Մանե Թանդիլյան՝ քվեարկությանը մասնակցել է 129 պատգամավոր, անվավեր՝ 3, կողմ՝ 116, դեմ՝ 10- ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, աուդիտ, հաշվեքննություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (10 անդամ):
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՊուտինը մանրամասներ է հայտնել Թրամփի հետ հեռախոսազրույցից
Լևոն Լևոնյանը նշանակվել է ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ
Շինարարները իմ անունը տալով սաստել են քաղաքացիներին. Սիմոնյանը Բաղրամյան 26 այցից հետո տեսանյութ է հրապարակել
Արդարադատության նախարարի տեղակալը և Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ
2026 թվականի ընտրություններին ընդառաջ վերաբացվել են բոլոր ընդդիմադիր «լարյոկները»․ Կարապետյան
Ինչ օրը 1 մլն 700 հզր դր․ կեցության ծախս, այ էշ, տխմար պետք է լինել դա ասելու համար․ Հակոբյանը՝ Ղազարյանին
Տիգրան Բարսեղյանը՝ Սլովակիայի Նայք լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Կադրային փոփոխություններ են եղել․ Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել Շիրակի քննչական ստորաբաժանումներում
ՀՀ ԱԳ նախարարն ու Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի
Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
Ի՞նչ կառուցվածքային փոփոխություններ են կատարվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում
Սիրում ենք հայերին և Հայաստանը. Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ
Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետ
Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով կլինի Հայաստանում․ հայտնի է, թե երբ կժամանի նա
Գնում ենք Բաղրամյան 26-ի շրջակայքի շենքեր՝ պարզելու՝ արդյո՞ք այդտեղ շենք-շինություն ունեմ․ Սիմոնյան
Խնդրում եմ օգնել ինձ գտնել Բաղրամյան 26 հարևանությամբ բնակվող կնոջը․ ո՞ւմ է փնտրում Ալեն Սիմոնյանը
2010-ին ճնշել են զինծառայողին․ ավարտվել է ինքնասպանության դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունը
Ողորմելի, տգետ ու հակապետական․ Ալեքսանյանը՝ Քոչարյանի հարցազրույցի մասին
Ծծակից չեն կարողանում բաժանվել, ականատես ենք «ունեցվածքից» ամուր կառչած «ազնիվների» ջղաձգումներին․ Ազարյան
Ինչի՞ հետևանքով է բռնկվել հրդեհը․ նոր մանրամասներ Սիլվա Կապուտիկյան փողոցում հնչած պայթյուն-հրդեհից
Գենետիկորեն անհամատեղելի ենք թուրքերի հետ․ Քոչարյանի հայտարարությունը չորս լրագրողից ոչ մեկը չհիշեց․ Ղազարյան
Ես և Ջիլը ամենաուժեղն ենք․ Բայդենը կնոջ հետ առաջին լուսանկարն է հրապարակել քաղցկեղի ախտորոշումից հետո
Մտքեր են փոխանակվել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ․ վարչապետն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին
Բախվել են ավտոմեքենաներ․ մանրամասներ Երևանի փողոցներից մեկում բռնկված հրդեհի դեպքից
Ակնկալում եմ սերտ համագործակցություն․ վարչապետը շնորհավորել է Դանին Ռումինիայի նախագահի ընտրության առթիվ
Տրանսպորտային միջոցի ուղևորը պարեկային ծառայողի գրպանն է դրել 30 հազար դր. բացահայտվել են կաշառք տալու դեպքեր
Հզոր պայթյուն և խոշոր հրդեհ Երևանի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում․ տեսանյութ
Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետ
Դեպք է եղել, որ ինձ վիրավորել են, դրանից հետո այդ մարդու քիթը կոտրվել է. Սիմոնյան
Քոչարյանն անգերազանցելի մենեջեր է, եթե պետք է պետությունը կախման մեջ դնել մեկ այլ պետությունից․ Իոաննիսյան
Բոյկոտը որոշ չափով ազդել է եկամուտների վրա, բայց մարդկանց 70-80 տոկոսը վճարում է տրանսպորտի համար․ Ավինյան
2018-ին զանգեցի Սերժ Սարգսյանին, շատ հանգիստ ասեց՝ ոչ մի խնդիր չկա, ամեն ինչ վերահսկվում է, զարմացա. Քոչարյան
Կարևորվել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև համաձայնագրի կնքումը․ Սիմոնյանը հանդիպել է Աննիտա Դիմիտրիուին
Հանրապետականի ակտիվ մի քանի հոգի այն ժամանակները ևս իմ վրա լավ հարձակվում էին. Քոչարյան
Ես չեմ խնդրել, որ ՀՀԿ-ն մասնակցի 2021 թվականի ընտրություններին. Ռոբերտ Քոչարյան
Աշխատանքային հանդիպում Արտաքին գործերի նախարարի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Իր անձնական ամենամեծ ձեռքբերումը հայտնի երգչուհու ամուսին և մարդասպանի որդի լինելն է. Սիմոնյանը` Քոչարյանին
Դիտարկվում է Հայաստանի և Կիպրոսի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագրի կնքումը. հանդիպում ԱԺ-ում
Ինչպիսի տրագեդիա. երգչուհու միլիարդատեր ընտանիքից այլևս պահանջում են հավուր պատշաճի վճարել հարկերը․ Սաֆարյան
Մխչյան գյուղի դպրոցի սկանդալից հետո տնօրենն ազատման դիմում է ներկայացրել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT