ՀՀԿ-ական քաղաքապետերը նույնպես շարժվել են իրենք իրենց պարգեւատրելու իներցիայով

23/01/2019 schedule21:05

Թեեւ մամուլն ու քաղաքական շրջանակներն այս օրերին բուռն քննարկում են մարզպետներից մի քանիսի՝ աշխատակազմին եւ իրենք իրենց պարգեւատրելու հարցը, սակայն միայն նրանք չէ, որ տրվել են «հին իներցիային» ու իրականացրել ավանդական-տարեվերջյան այս միջոցառումը։  ՀՀ  համայնքապետարաններից եթե ոչ բոլորում, ապա դրանցից շատերում նույնպես այսպես կոչված «13-րդ աշխատավարձի» բաշխում է տեղի ունեցել՝ հայտնի առավելապես որպես «տարեվերջյան պրեմիա»։  Մենք ուսումնասիրեցինք համայնքներից մի քանիսի ղեկավարների համապատասխան որոշումները եւ պարզվեց, որ իրենք իրենց եւ աշխատակազմին խրախուսելիս համայնքային բյուջեից «փող դուրս գրելը» համայնքապետերը տարբեր կերպ են մեկնաբանել։ Մասնավորապես՝ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն իր՝ 2018 թ դեկտեմբերի 18-ի որոշումը կայացնելիս հիմք է ընդունել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ԺՊ-ի զեկուցագիրը եւ ղեկավարվել «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ  հոդվածի 1-ին մասի բ/ կետով, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով։ Մասնավորապես «Համայնքային ծառայության մասին» օրենքը սահմանում է համայնքային ծառայողի խրախուսումը, որը տեղի է ունենում երկարամյա ծառայության, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար։ Համայնքային ծառայողի նկատմամբ, ըստ օրենքի, կարող են կիրառվել խրախուսանքի հետեւյալ տեսակները՝ շնորհակալության հայտարարում, միանվագ դրամական պարգեւատրում, հուշանվերով պարգեւատրում, լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում, կարգապահական տույժի հանում: Համայնքային ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել նաեւ օրենքով սահմանված խրախուսման այլ տեսակներ: Համայնքային ծառայողի նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասի կետերով նախատեսված խրախուսանքները կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, տվյալ դեպքում՝ համայնքի ղեկավարը: Խնդիրն այն է, որ խրախուսանքի տեսակներից ամենաշատը համայնքապետարաններում «հարգի» եւ ընդունված են համարվում  միանվագ դրամական պարգեւատրումները, որոնք ավանդաբար տրվում են տարեվերջին՝ որպես «նախատոնական նվեր»։

Խրախուսման նույն տեսակները սահմանված է նաեւ Աշխատանքային օրենսգրքի վերոհիշյալ դրույթով, իսկ թե ինչի համար, ձեւակերպումը փոքր ինչ այլ է՝ «աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար»։ Վերադառնալով Վանաձորի համայնքապետի որոշմանը՝ նշենք, որ, ըստ այդմ, աշխատակիցները ոչ թե երկարամյա ծառայության կամ պարտականությունները գերազանց կատարելու, այլ՝ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ են խրախուսվել։ Ընդ որում, խրախուսվել են  համայնքապետարանի քաղաքական, հայեցողական, աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցները։ Միանվագ դրամական պարգեւատրումը եղել է յուրաքանչյուրի հաստիքային դրույքաչափին համապատասխան: Նկատենք, որ ՀՀԿ-ական քաղաքապետի որոշմանը կից ներկայացված չէ խրախուսվողների ցանկը եւ պարզ չէ՝ նրանց մեջ ինքը կա՞, թե՞ ոչ։  

Վանաձորի համայնքապետարանի ֆինանսական բաժնի պետ Վահե Գրիգորյանը փոխանցեց․ «2018 թ․ մեր բյուջեով պարգեւատրումների համար նախատեսված է եղել 15 միլիոն 500 հազար դրամ, փաստացի կատարվել է՝ տրվել է, 12 մլն 230 հազար 800 դրամ, իսկ տարբերությունը մնացել է որպես տնտեսում»։ Համայնքապետարանի քարտուղարության բաժնից էլ տեղեկացանք, որ պարգեւատրված պաշտոնյաների թվում է նաեւ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, որի պաշտոնային դրույքաչափը 301 հազար դրամ է։ Համայնքի ղեկավարի առաջին տեղակալի դրույքաչափը 244 հազար դրամ է /այդ պաշտոնում դեռ նախորդ տարի նշանակվել է «Հայկական վերածնունդ»-ից Արկադի Փելեշյանը/, համայնքի ղեկավարի տեղակալինը՝ 238 հազար դրամ։

Մեկ այլ ՀՀԿ-ական քաղաքապետ՝ Արտաշատ համայնքի ղեկավար Կարեն Բենիամինյանն, իր 2018 թ դեկտեմբերի 21-ի որոշումն այսպես է մեկնաբանել․ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածով եւ հաշվի առնելով համայնքի 2018 թվականի բյուջեի կատարման տարեվերջյան արդյունքները՝ որոշում եմ Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի ներքոհիշյալ աշխատակիցներին համայնքի 2018 թվականի բյուջեի պարգեւատրումներ, դրամական խրախուսումներ եւ հատուկ վճարումներ 4112 հոդվածից տալ դրամական պարգեւատրում»։ Թե հատկապես ինչի՞ համար՝ որոշման մեջ չի հաճել նշել։  Նկատենք, որ պարգեւատրվողների պատվավոր եռյակի առաջին տեղում ինքը՝ Բենիամինյանն է՝ 260 հազար դրամ պարգեւատրումով, երկու փոխքաղաքապետերը՝ 190 հազար դրամ պարգեւատրմամբ, ինչպես նաեւ աշխատակազմի բոլոր՝ 69 աշխատակիցները։ Համայնքային բյուջեից քաղաքապետը ինքզինքը եւ մյուսներին պարգեւատրելու համար 7 մլն 871 հազար 500 դրամ  է հատկացրել։

Արարատի մարզի Արարատի  քաղաքապետ Հայկ Հայկյանը, որի հրաժարականի պահանջով վերջերս ակցիաներ էին տեղի ունենում, նույնպես զերծ չի մնացել իր ենթակաների սիրտը գումարով շահելու պրակտիկայից, սակայն դարձյալ այլ կերպ է մեկնաբանել  իր «գոհաբերությունը»։  Նրա՝ անցած տարվա դեկտեմբերի 21-ի  որոշման մեջ նշված է՝ «համայնքապետարանի աշխատակիցներին հավելյալ վարձատրություն տալ»՝ հաշվի առնելով աշխատանքային օրենսգրքի հերոհիշյալ դրույթը, ՏԻՄ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի պահանջներն  ու հաշվի  առնելով, որ «համայնքապետարանի 2018թ.  աշխատավարձի  ֆոնդում առկա է աշխատավարձի ֆոնդի տնտեսում»։ ՏԻՄ օրենքի 38 հոդվածը սահմանում է ֆինանսների բնագավառում համայնքի ղեկավարի լիազորությունները, իսկ 1-ին մասի 7-րդ կետը նախատեսում է  համայնքի բյուջեի միջոցները տնօրինելը։  Հայկյանը, սակայն,աշխատակիցներին պարգեւատրելը հիմնավորել է այսպես․ «Ծառայողական  պարտականությունները  բարեխղճորեն  կատարելու, բյուջեի  պլանային  ցուցանիշներն  ապահովելու եւ գերազանցելու համար  համանքապետարանի  2018թ. աշխատավարձի ֆոնդի տնտեսման հաշվին աշխատակիցներին տալ  խրախուսանք՝ մեկ դրույքի  չափով»։ Համայնքապետարանի 44 աշխատակից է պարգեւատրվել, ցուցակը գլխավորում է ինքը՝ քաղաքապետը՝ 260 հազար դրամ պարգեւատրմամբ։ Համայնքային բյուջեից այդ նպատակով հատկացվել է 5 մլն 308 հազար 972 դրամ։  Սպիտակ համայնքի ղեկավարի տարեվերջյան գնահատանքը իր ենթականերին օրենքի այլ դրույթների հղմամբ է կատարվել։ Նա  դեկտեմբերի 26-ի իր  համապատասխան որոշումը կայացրել է՝ ղեկավարվելով ՏԻՄ օրենքի վերը նշված դրույթով, ինչպես նաեւ Աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ պարբերությամբ։ Այս պարբերությունը սահմանում է պարգեւատրումը, որը աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու, երկարամյա աշխատանքի եւ ծառայության, ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար ամսական, եռամսյակային, կիսամյակային պարբերականությամբ կամ մեկանգամյա վճարվող վարձատրությունն է։

Սպիտակի ՀՀԿ-ական քաղաքապետ Գագիկ Սահակյանը, ըստ որոշման, լրավճար է վճարել՝ Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ։ Այդ նպատակով բյուջեից հատկացվել է 4 մլն  743 հազար 652 դրամ։ Լրավճար ստացածների վերաբերյալ որոշմանը կից հավելվածը, սակայն, բացակայում է համայնքապետարանի կայքում։ Մենք փորձեցինք պարգեւատրումների վերաբերյալ տեղեկություն ստանալ նաեւ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանից՝ ինքը ե՞ւս տոներին ընդառաջ շռայլ է եղել իր ենթակաների հանդեպ, ինչպես մյուս համայնքապետերը։ Քանի որ քաղաքապետարանի կայքում չգտանք համայնքի ղեկավարի համապատասխան որոշումը, դիմեցինք նրա մամուլի խոսնակին։ Վերջինս առաջարկեց գրավոր հարցում ուղարկել։ Ուղարկել ենք, սպասում ենք պատասխանի։

Հեղինե Մանուկյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6290 դիտում

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով