Միհրան Պողոսյանի օգնականի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. քրեական գործը՝ կարճվել

ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնական Անդրանիկ Իսոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Դատական տեղեկատավական համակարգից տեղեկացանք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Մաթեւոսյանի նախագահությամբ, 2018 թվականի դեկտեմբերին որոշել է Իսոյանի նկատմամբ կիրառել համաներումը եւ այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցրել եւ քրեական գործի վարույթը կարճել:

Անդրանիկ Իսոյանը, 2018 թվականի ապրիլի 21-ին Քանաքեռ-Զեյթունում՝ Ուլնեցի փողոցի վրա ցուցարարների մեքենաների վրա հարձակված անձանցից մեկն է: Միջադեպը, հիշեցնենք, տեղի էր Սերժ Սարգսյանի հրաժարականից երկու օր առաջ։ Ապրիլի 21-ին եւ 22-ին Քանաքեռ-Զեյթունում, Ավանում եւ Էրեբունիում դիմակավորված անձինք մահակներով հարձակվել էին ցուցարարների մեքենաների վրա, ջարդուփշուր արել դրանք, ինչպես նաեւ հարձակվել ցուցարարների վրա:

Ըստ մեղադրանքի՝ ապրիլի 21-ին, ժամը 13:30-ի սահմաններում մի խումբ անձինք «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենաներով ժամանել են Կ.Ուլնեցու փողոց, որտեղ քաղաքացիները բողոքի ակցիայի շրջանակներում մասամբ փակել էին ավտոճանապարհի երթեւեկելի հատվածը: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, մահակներով իջնելով ավտոմեքենաներից, տեւական ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել, մահակներով հարվածել «Մերսեդես բենց», «Նիվա» եւ «Նիսան Ֆուգա» մակնիշի ավտոմեքենաներին: Իսոյանը մահակով հարվածել էր «Մերսեդես բենց», ապա՝ «Նիվա» մակնիշի ավտոմեքենաների ապակիներին:

Դատական համակարգից տեղեկացանք, որ տուժողներին պատճառված վնասը հատուցվել է եւ նրանք չեն առարկել, որպեսզի Իսոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի:

Տպել
5361 դիտում

ՀԱՄԱՍ-ի «վերջին օրվա» սկիզբն է․ Նեթանյահուն դիմել է Գազայի բնակիչներին

Մի քանի ժամանոց լսումներից մնաց այն, որ մի հոգի ընկավ, Վազգեն Գալստանյանն ասաց, որ իրենք պարտվել են. Ալեն Սիմոնյան

Forbes-ը ներկայացրել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը

Սուրենյանը հայտնել է, թե դեռ որքան կպահպանվի հզոր ցիկլոնը

74-ամյա տղամարդը կասկածվում է 9-ամյա աղջնակի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ

Արփի գյուղում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Առաջարկվում է ՊՊԾ պետին ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոց, զենք կրելու, պահելու, կիրառելու լիազորություն վերապահել

Բռնցքամարտի Մ22 ԵԱ. Էլիդա Քոչարյանը եզրափակչում է

Իսրայելի ԱԳՆ-ն հայտնել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության մասին

Հայաստանի որոշ բնակավայրերում առաջին ձյունն է տեղում

Ուկրաինան և Հունաստանն անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Արայիկ Հարությունյանը Գալստանյանին վերաբերող գրառում է արել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ (տեսանյութ)

Ժետոնի փոխարեն՝ QR կոդ. Երևանի մետրոյում «իրավիճակ» է փոխվել. քաղաքացիները և՛ գոհ են, և՛ մտավախություններ ունեն

2025-ի հունվարի 1-ից եկամտահարկի վերադարձի գումարը եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը

Լավրովը Ստամբուլում է՝ մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը (տեսանյութ)

Նախատեսվում է թվայնացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացները

Հորդառատ անձրևը կրկին արտակարգ իրավիճակ է ստեղծել Երևանի փողոցներում

Ռազմական դրության ժամանակ տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասը կփոխհատուցվի

Արարատ Միրզոյանը կմասնակցի Ստամբուլում կայանալիք «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպմանը

Մոսկվան «Զանգեզուրի միջանցք» տերմինը «չի կիրառում». ինչ է փոխվել ՌԴ-ի դիրքորոշման մեջ

Հարցում է իրականացվել ՀՀ արտաքին քաղաքականության, Խաղաղության պայմանագրի և այլ հարցերի շուրջ. երբ կհրապարակվի արդյունքը

Աստղիկ Կարապետյանը որոնվում է որպես անհետ կորած

Բախվել են «Մերսեդես»-ը և «Տոյոտա քեմրի»-ն. վերջինը նաև հարվածել է շինության պատին, կա 1 զոհ

Չեխիան սատարում է Հայաստանի` ԵՄ-ի հետ ավելի մերձենալու ցանկությանն ու պատրաստակամությանը. Մարկետա Պեկարովա Ադամովա

ՀԱԷԿ-ում 4 ծրագիր ֆինանսավորվում է Միջազգային միջուկային անվտանգության համագործակցության եվրոպական գործիքի շրջանակում

Ավտոլվացման կետի հանգստյան սենյակից վերցրել է դանակը և հարվածել. 17-ամյա տղայի նկատմամբ տնային կալանք է կիրառվել

Հատկապես տան մեծերին զգուշացրեք, որ չվատանան. ինչ է տեղեկացնում մեդիափորձագետը

Բայրամովը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը

Արարատում 46-ամյա տղամարդը ձերբակալվել է համագյուղացու սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձի մեղադրանքով

Տխրահռչակ տերտերը ճիշտ կանի՝ լրագրողի փոխարեն Ռուբիկին բերանը լվալու խորհուրդ տա. Հովհաննիսյան

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի դաշտում. կան տուժածներ (լուսանկարներ)

Հոկտեմբերի 19-ին անցկացվելիք խճուղավազքի մրցաշարի շրջանակում որոշ փողոցներ փակ են լինելու

Ըստ Օրբելյանի՝ Ալիևը ճի՞շտ է, որ մեր Սահմանադրությամբ իրենից հող ենք ուզում. Ղազարյանը՝ ընդդիմության լսումների մասին

Նոր մեծ նախագիծ ու երեք արշավ. Ամերիաբանկը մեկնարկում է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագիծը և դրա շրջանակում՝ 3 արշավները

Ավտոլվացման կետում 17-ամյա պատանին դանակահարել է 34 տարեկան գործընկերոջը (տեսանյութ)

Բաքու-Կիև դիվանագիտական ​​սկանդալ է հասունանում. Ուկրաինան կոչ է արել բոյկոտել COP29-ը, եթե Պուտինը մասնակցի

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և 14 եվրոպական երկրի դեսպաններ այցելել են Վանաձոր (լուսանկարներ)

ԱԽ քարտուղարը Բեռլինում ընդգծել է Ադրբեջանի հետ հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու ՀՀ պատրաստակամությունը

Ակցիա. միջազգային փոխանցումներ բացառիկ սակագներով