Արարատում 46-ամյա տղամարդը ձերբակալվել է համագյուղացու սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձի մեղադրանքով

17/10/2024 schedule18:38

Բացահայտվել է Արարատի մարզի 34-ամյա բնակչի սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը։

Ինչպես հայտնել են Քննչական կոմիտեից, 2024թ․ հոկտեմբերի 16-ին հաղորդում է ստացվել` Վեդի համայնքի Նոր Ուղի բնակավայրի 34–ամյա բնակչի սպանության վերաբերյալ։

«ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի 46-ամյա բնակիչը, նույն օրը կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ վրեժխնդիր լինելու նպատակով, հետևել է 34-ամյա համագյուղացուն՝ դարանակալել, այնուհետև նրա հետևից մտել նշված բնակավայրի Թումանյան փողոցում գտնվող տան բակ։

Գտնելով ալկոհոլի ազդեցության տակ, համագյուղացուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, 46–ամյա տղամարդը մոտեցել է նրան և նախապես իր հետ վերցրած դանակով մոտ 10 անգամ հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ կենսական կարևոր օրգանների՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Տուժողի եղբայրը, նկատելով 46–ամյա տղամարդու հանցավոր գործողությունները, վազելով մոտեցել է նրան, որից հետո վերջինս, ապօրինաբար նաև 34–ամյա տղամարդու եղբորը կյանքից զրկելու դիտավորությամբ, հարձակվել է նրա վրա և դանակով հարվածել վերջինիս ուսին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Շարունակելով իր հանցավոր մտադրությունը՝ 46–ամյա տղամարդը փորձել է նաև երկրորդ անգամ հարվածել տուժողի եղբորը, սակայն վերջինիս հաջողվել է մի կողմ հրել տղամարդուն և դիմել փախուստի, որից հետո 46–ամյա տղամարդը, սպանության սպառնալիքներ հնչեցնելով, վազել է նրա հետևից։ Լսելով սպառնալիքները՝ հարևանությամբ բնակվող անձինք դուրս են եկել փողոց, որից հետո 46–ամյա տղամարդը անհետացել է՝ չկարողանալով ավարտին հասցնել հանցագործությունը։

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, 46–ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ենթադրյալ հանցագործության գործիք հանդիսացող դանակը, որի վրա առկա են եղել արնանման հետքեր։ Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ։

46-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) և 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ)։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։

Տպել
264 դիտում

2025-ի հունվարի 1-ից եկամտահարկի վերադարձի գումարը եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը

Լավրովը Ստամբուլում է՝ մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը

Նախատեսվում է թվայնացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացները

Հորդառատ անձրևը կրկին արտակարգ իրավիճակ է ստեղծել Երևանի փողոցներում

Ռազմական դրության ժամանակ տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասը կփոխհատուցվի

Արարատ Միրզոյանը կմասնակցի Ստամբուլում կայանալիք «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպմանը

Մոսկվան «Զանգեզուրի միջանցք» տերմինը «չի կիրառում». ինչ է փոխվել ՌԴ-ի դիրքորոշման մեջ

Հարցում է իրականացվել ՀՀ արտաքին քաղաքականության, Խաղաղության պայմանագրի և այլ հարցերի շուրջ. երբ կհրապարակվի արդյունքը

Աստղիկ Կարապետյանը որոնվում է որպես անհետ կորած

Բախվել են «Մերսեդես»-ը և «Տոյոտա քեմրի»-ն. վերջինը նաև հարվածել է շինության պատին, կա 1 զոհ

Չեխիան սատարում է Հայաստանի` ԵՄ-ի հետ ավելի մերձենալու ցանկությանն ու պատրաստակամությանը. Մարկետա Պեկարովա Ադամովա

ՀԱԷԿ-ում 4 ծրագիր ֆինանսավորվում է Միջազգային միջուկային անվտանգության համագործակցության եվրոպական գործիքի շրջանակում

Ավտոլվացման կետի հանգստյան սենյակից վերցրել է դանակը և հարվածել. 17-ամյա տղայի նկատմամբ տնային կալանք է կիրառվել

Հատկապես տան մեծերին զգուշացրեք, որ չվատանան. ինչ է տեղեկացնում մեդիափորձագետը

Բայրամովը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը

Արարատում 46-ամյա տղամարդը ձերբակալվել է համագյուղացու սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձի մեղադրանքով

Տխրահռչակ տերտերը ճիշտ կանի՝ լրագրողի փոխարեն Ռուբիկին բերանը լվալու խորհուրդ տա. Հովհաննիսյան

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի դաշտում. կան տուժածներ (լուսանկարներ)

Հոկտեմբերի 19-ին անցկացվելիք խճուղավազքի մրցաշարի շրջանակում որոշ փողոցներ փակ են լինելու

Ըստ Օրբելյանի՝ Ալիևը ճի՞շտ է, որ մեր Սահմանադրությամբ իրենից հող ենք ուզում. Ղազարյանը՝ ընդդիմության լսումների մասին

Նոր մեծ նախագիծ ու երեք արշավ. Ամերիաբանկը մեկնարկում է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագիծը և դրա շրջանակում՝ 3 արշավները

Ավտոլվացման կետում 17-ամյա պատանին դանակահարել է 34 տարեկան գործընկերոջը (տեսանյութ)

Բաքու-Կիև դիվանագիտական ​​սկանդալ է հասունանում. Ուկրաինան կոչ է արել բոյկոտել COP29-ը, եթե Պուտինը մասնակցի

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և 14 եվրոպական երկրի դեսպաններ այցելել են Վանաձոր (լուսանկարներ)

ԱԽ քարտուղարը Բեռլինում ընդգծել է Ադրբեջանի հետ հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու ՀՀ պատրաստակամությունը

Ակցիա. միջազգային փոխանցումներ բացառիկ սակագներով

Երևանում ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա (լուսանկարներ)

680 հզր քաղաքացու անունից ինձ իրավունք եմ վերապահում ասելու՝ երկիր հանձնողը, մարմնավաճառը, անբարոյականը դուք եք. Պալյան

ՀՌՀ անդամի թափուր պաշտոնի համար «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջադրել է Ավետ Պողոսյանի թեկնածությունը

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը սայթաքել, ընկել է ԱԺ ամբիոնից (տեսանյութ)

Ռուբեն Հակոբյանը վիրավորել է ԱԺ նախագահին, դրսևորել լկտի պահվածք, որի համար դուրս է հանվել շենքից

Նիգերիայում 153 մարդ է զոհվել բենզատարի պայթյունի հետևանքով (տեսանյութ)

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Արմավիրի մարզի մի շարք համայնքներում տեղացած կարկուտից տուժած հողօգտագործողներին

«Ռոսպոտրեբնադզոր-ը սկսել է շրջանառությունից զանգվածաբար հանել հայկական գրանցում ունեցող սննդային հավելումները

ԱԺ-ում կրկին իրավիճակը լարվել է. Ռուբիկ Հակոբյանին անվտանգության աշխատակիցները դուրս են հանել շենքից (տեսանյութ)

Իսակովի պողոտայում սպանված տղամարդն օգոստոսից գտնվել է հետախուզման մեջ. նոր մանրամասներ (տեսանյութ)

Հայաստանի ապագայի մասին շատ ավելի լավատես եմ, քան 2018-ին ու 2019-ին. վարչապետը՝ «Ռենդերֆորեսթ» ընկերության կազմին

Ի՞նչ կասեին ընտրողներն այս ծանծաղամիտ պարոնին, եթե նույն ամբիոնից պատասխանեին. Կոնջորյանը՝ Գալստանյանի խոսքերի մասին

Ամբողջությամբ դադարեցված է առևտուրն Իսրայելի հետ. Թուրքիայի առևտրի նախարար

Չարաբաստիկ ինֆեկցիան, հասնելով սևազգեստ պարոնի ուղեղին, նրան ստիպում է վիրավորել 680 հազար ՀՀ քաղաքացու. Ալեքսանյան