Ավտոլվացման կետի հանգստյան սենյակից վերցրել է դանակը և հարվածել. 17-ամյա տղայի նկատմամբ տնային կալանք է կիրառվել

17/10/2024 schedule19:12

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվել է Երևան քաղաքի Հր. Քոչար փողոցում գործող ավտոլվացման կետի աշխատակցի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքը։

«2024 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14:28-ին, «Միքայելյան Վիրաբուժության ինստիտուտից» ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Նաիրի Զարյան հասցեից, կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերք ախտորոշմամբ, բուժօգնության է տեղափոխվել 34–ամյա տղամարդ, ըստ որի՝ նշված վնասվածքն ստացել է վայր ընկնելու հետևանքով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 34–ամյա տղամարդը վնասվածքն ստացել է Հրաչյա Քոչար փողոցում գործող ավտոլվացման կետում՝ նույն կետի մեկ այլ աշխատակցի հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Պարզվել է նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Արարատի մարզի բնակիչ է՝ ծնված 2007թ․։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2024թ․ հոկտեմբերի 15-ին' ժամը 13:20-ի սահմաններում, հիշյալ ավտոլվացման կետում վիճաբանություն է տեղի ունեցել 34–ամյա տղամարդու և 17–ամյա երիտասարդի միջև, որից հետո վերջինս ավտոլվացման կետի հանգստյան սենյակից վերցրել է ծալովի փականով դանակը և հարվածել 34–ամյա տղամարդու կրծքավանդակի աջ կեսին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք:

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է հանցագործության գործիք ծալովի դանակը, ինչպես նաև՝ արնանման հետքեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, վերցվել և զննության է ենթարկվել տարածքում տեղադրված տեսանկարահանող սարքի տեսագրությունը։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 17–ամյա երիտասարդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետերով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Դատարանի որոշմամբ՝ 17–ամյա երիտասարդի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:

Նախաքննությունը շարունակվում է», ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։

Տպել
263 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ (տեսանյութ)

Ժետոնի փոխարեն՝ QR կոդ. Երևանի մետրոյում «իրավիճակ» է փոխվել. քաղաքացիները և՛ գոհ են, և՛ մտավախություններ ունեն

2025-ի հունվարի 1-ից եկամտահարկի վերադարձի գումարը եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը

Լավրովը Ստամբուլում է՝ մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը

Նախատեսվում է թվայնացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացները

Հորդառատ անձրևը կրկին արտակարգ իրավիճակ է ստեղծել Երևանի փողոցներում

Ռազմական դրության ժամանակ տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասը կփոխհատուցվի

Արարատ Միրզոյանը կմասնակցի Ստամբուլում կայանալիք «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպմանը

Մոսկվան «Զանգեզուրի միջանցք» տերմինը «չի կիրառում». ինչ է փոխվել ՌԴ-ի դիրքորոշման մեջ

Հարցում է իրականացվել ՀՀ արտաքին քաղաքականության, Խաղաղության պայմանագրի և այլ հարցերի շուրջ. երբ կհրապարակվի արդյունքը

Աստղիկ Կարապետյանը որոնվում է որպես անհետ կորած

Բախվել են «Մերսեդես»-ը և «Տոյոտա քեմրի»-ն. վերջինը նաև հարվածել է շինության պատին, կա 1 զոհ

Չեխիան սատարում է Հայաստանի` ԵՄ-ի հետ ավելի մերձենալու ցանկությանն ու պատրաստակամությանը. Մարկետա Պեկարովա Ադամովա

ՀԱԷԿ-ում 4 ծրագիր ֆինանսավորվում է Միջազգային միջուկային անվտանգության համագործակցության եվրոպական գործիքի շրջանակում

Ավտոլվացման կետի հանգստյան սենյակից վերցրել է դանակը և հարվածել. 17-ամյա տղայի նկատմամբ տնային կալանք է կիրառվել

Հատկապես տան մեծերին զգուշացրեք, որ չվատանան. ինչ է տեղեկացնում մեդիափորձագետը

Բայրամովը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը

Արարատում 46-ամյա տղամարդը ձերբակալվել է համագյուղացու սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձի մեղադրանքով

Տխրահռչակ տերտերը ճիշտ կանի՝ լրագրողի փոխարեն Ռուբիկին բերանը լվալու խորհուրդ տա. Հովհաննիսյան

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի դաշտում. կան տուժածներ (լուսանկարներ)

Հոկտեմբերի 19-ին անցկացվելիք խճուղավազքի մրցաշարի շրջանակում որոշ փողոցներ փակ են լինելու

Ըստ Օրբելյանի՝ Ալիևը ճի՞շտ է, որ մեր Սահմանադրությամբ իրենից հող ենք ուզում. Ղազարյանը՝ ընդդիմության լսումների մասին

Նոր մեծ նախագիծ ու երեք արշավ. Ամերիաբանկը մեկնարկում է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագիծը և դրա շրջանակում՝ 3 արշավները

Ավտոլվացման կետում 17-ամյա պատանին դանակահարել է 34 տարեկան գործընկերոջը (տեսանյութ)

Բաքու-Կիև դիվանագիտական ​​սկանդալ է հասունանում. Ուկրաինան կոչ է արել բոյկոտել COP29-ը, եթե Պուտինը մասնակցի

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և 14 եվրոպական երկրի դեսպաններ այցելել են Վանաձոր (լուսանկարներ)

ԱԽ քարտուղարը Բեռլինում ընդգծել է Ադրբեջանի հետ հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու ՀՀ պատրաստակամությունը

Ակցիա. միջազգային փոխանցումներ բացառիկ սակագներով

Երևանում ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա (լուսանկարներ)

680 հզր քաղաքացու անունից ինձ իրավունք եմ վերապահում ասելու՝ երկիր հանձնողը, մարմնավաճառը, անբարոյականը դուք եք. Պալյան

ՀՌՀ անդամի թափուր պաշտոնի համար «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջադրել է Ավետ Պողոսյանի թեկնածությունը

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը սայթաքել, ընկել է ԱԺ ամբիոնից (տեսանյութ)

Ռուբեն Հակոբյանը վիրավորել է ԱԺ նախագահին, դրսևորել լկտի պահվածք, որի համար դուրս է հանվել շենքից

Նիգերիայում 153 մարդ է զոհվել բենզատարի պայթյունի հետևանքով (տեսանյութ)

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Արմավիրի մարզի մի շարք համայնքներում տեղացած կարկուտից տուժած հողօգտագործողներին

«Ռոսպոտրեբնադզոր-ը սկսել է շրջանառությունից զանգվածաբար հանել հայկական գրանցում ունեցող սննդային հավելումները

ԱԺ-ում կրկին իրավիճակը լարվել է. Ռուբիկ Հակոբյանին անվտանգության աշխատակիցները դուրս են հանել շենքից (տեսանյութ)

Իսակովի պողոտայում սպանված տղամարդն օգոստոսից գտնվել է հետախուզման մեջ. նոր մանրամասներ (տեսանյութ)

Հայաստանի ապագայի մասին շատ ավելի լավատես եմ, քան 2018-ին ու 2019-ին. վարչապետը՝ «Ռենդերֆորեսթ» ընկերության կազմին

Ի՞նչ կասեին ընտրողներն այս ծանծաղամիտ պարոնին, եթե նույն ամբիոնից պատասխանեին. Կոնջորյանը՝ Գալստանյանի խոսքերի մասին