Երևան
12 °C
Պետք է հստակ արձանագրենք, որ հարձակում Արցախի վրա, նշանակում է` հարձակում Հայաստանի վրա: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը:
ՀՅԴ-ն մի քանի օր առաջ հայտարարություն էր տարածել, որում նշվում էր նաեւ, որ Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագրի` սեղմ ժամկետներում կնքումը հրատապ անհրաժեշտություն է: Սրա վերաբերյալ խոսեց նաեւ Արմեն Ռուստամյանը.
«Միշտ դրա անհրաժեշտությունը կարեւորել ենք: Ռազմաքաղաքական դաշինքն, ըստ էության, մի կողմից` չի թուլացնի մեր դիրքերը բանակցային գործընթացում, մյուս կողմից` կարձանագրի Հայաստանի եւ Արցախի անմիջական կապը: Այսինքն` այն ամենն, ինչ դե ֆակտո ունենք, դե յուրե իրավական դաշտ բերելու իրավական հարցն է լուծելու ռազմաքաղաքական դաշինքը: Այս խնդիրների հետապնդման հետ կապված կոնկրետ քայլեր ենք արել: Եթե հիշեք, ժամանակին դեռ նախագահական ընտրություններին, երբ Վահան Հովհաննիսյանն առաջադրել էր իր թեկնածությունը, խոսել էինք չհարձակվելու մասին Ադրբեջանի հետ ակտ կնքելու վերաբերյալ: Իսկ ապրիլյան պատերազմի հետեւանքներով մեր առաջարկությունն ընդունեց իշխանությունը, հանձնարարություն տվեց ԱԳՆ-ին, որ պատրաստի փաստաթուղթ»,- ասաց ՀՅԴ բյուրոյի նախագահը` հավելելով, որ այդ ամբողջ աշխատանքների մեջ ՀՅԴ-ն միշտ ներգրավված է եղել:
Ռուստամյանն ասաց, որ ռազմաքաղաքական դաշինքի կնքման վերաբերյալ Դաշնակցությունն արդեն իսկ հանդիպել ու զրուցել է ինչպես Արցախի նախագահի, այնպես էլ ՀՀ վարչապետի հետ. «Գտնում ենք, որ պետք է այդ դաշինքի կնքման` ճիշտ համաձայնեցված քայլերը պայմանավորվենք, ճանապարհային քարտեզ մշակենք ու գնանք դրա կնքմանը: Կարծում եմ` սա պետք է դառնա մեր համաժողովրդական պահանջը` արցախահայության, Հայաստանի եւ Սփյուռքի, որպեսզի մենք միասին արձանագրենք մեր միակամությունը` պաշտպանել մեր համահայկական շահերը` Արցախն ու Հայաստանը միասին վերցրած»:
ՀՅԴ Բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն էլ նշեց, որ Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմաքաղաքական դաշինքի կնքման մասին Դաշնակցության համաժողովն էլ հստակորեն արտահայտվեց` որդեգրելով նախկին մոտեցումները:
«Համաժողովն անհրաժեշտ գտավ, որ ապրիլյան քառօրյայից հետո եւ ներկա իրավիճակից ելնելով` մենք պետք է պատրաստ լինենք պատերազմական գործողությունների` որեւէ ժամանակ սկսվելուն: Ռազմաքաղաքական դաշինքն իրավական հարթության վրա է բերում Արցախի անվտանգության հարցում Հայաստանի դերակատարությւոնը»,- ասաց Տեր-Խաչատուրյանը:
Ռուստամյանը նաեւ անդրադարձավ Մարտի 1-ի մասին նկարահանված ֆիլմերին՝ նշելով, որ ֆիլմերով չէ, որ պետք է տեղեկանանք՝ ինչ է կատարվել 2008-ի մարտի 1-ին. «Մենք պաշտպանել ենք ոչ թե Ռոբերտ Քոչարյանին, այլ՝ արդարադատությունը»,- ասաց ՀՅԴ բյուրոյի նախագահը:
Ռուստամյանի խոսքով՝ Քոչարյանի գործը մտահոգություններ է առաջացնում: «Արդարադատությունը չպետք է ընտրովի լինի, չպետք է վենդետա լինի: Դրվում է մեղադրանք, որը պետք է ապացուցվի եւ հետո միայն գտնենք՝ ով է տապալել սահմանադրական կարգը: Այս գործը մինչեւ հիմա քաղաքական ենթատեքստով է ներկայացվում: Դեռ չի բացահայտվել՝ ովքեր են մեղավոր տասը զոհերի համար»,- ասաց Ռուստամյանը: Նա նաեւ նշեց, որ դեռ չի քննվում՝ ովքեր են կրակել կամ ում հրահանգով, հետեւաբար զոհերի հարազատներին չպետք է մոլորեցնել:
Անդրադառնալով Հայաստանում մի շարք քրեական գործերի, այդ թվում՝ Սամվել Մայրապետյանի գործի առնչությամբ ՄԻԵԴ-ի արձագանքներին՝ Ռուստամյանը կարծիք հայտնեց, որ մի ընթացք է սկսվում, երբ Հայաստանի հեղինակությունը կարող է տուժել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT