Քոչարյանի օրոք է եղել սեփականությանս խլումն ու հափռումին սպասարկող դատական ծաղրուծանակը. Տ. Մարտիրոսյան

Երեւան քաղաքի Վարդանանց փողոցի չորս հարկանի №15 շենքի բնակիչ, թատերագետ, հրապարակախոս Տիգրան Մարտիրոսյանն ուսանողական տարիներից պայքարում է իրենց ծպեղնահարկի հետ կապված ապօրինությունների դեմ: Դեռեւս 2006 թվականին այդ հասցեի 1-ին մուտքի վերջին հարկում գտնվող №8 բնակարանի սեփականատեր Տիգրանին հայտնի է դարձել, որ նույն շենքի 2-րդ մուտքի 2-րդ հարկում գտնվող №12 բնակարանի սեփականատերեր Լիա, Յուրի եւ Արտաշես Սահակյանները ցանկանում են 1-ին եւ 2-րդ մուտքերի տանիքային հատվածում  մանսարդային հարկի կառուցապատում իրականացնել:

Թատերագետի ընտանիքին մայրաքաղաքի փոքր կենտրոնի այդ տարածքի հանդեպ իրենց սեփականության իրավունքը զիջելու դիմաց Յուրի Սահակյանը հինգ հազար ԱՄՆ դոլար է առաջարկել (հետագա դատական նիստերից մեկում այն երկու հազար դոլար է դարձել).

«Սեփականության սահմանադրական իրավունքս ոտնահարող այս խայտառակ պատմությունը սկսվել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, երբ 2-րդ մուտքի հարեւան Յուրի Սահակյանը եկավ մեր տուն եւ ասաց, որ եթե իր առաջարկը չընդունենք, հետո ստիպված ենք լինելու իրենից գնել այդ տարածքը: Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ և այլ օրենքներով ամրագրված մեր սեփականության իրավունքի վրա վստահ լինելով՝ մենք հրաժարվեցինք նրա կասկածելի առաջարկից: Վերջինիս տեղեկացրեցինք, որ ինքներս նպատակ ունենք հետագայում մեր՝ 1-ին մուտքի տանիքի մասում մանսարդային հարկ կառուցել, ինչպես մեր շենքի 3-րդ մուտքի վերջին հարկի բնակարանների սեփականատերերից ամեն մեկն իրենց տանիքի հատվածում էին մանսարդային հարկ կառուցել: Չէ՞ որ  ՀՀ Սահմանադրության համաձայն՝ օրենքի առջեւ բոլորը հավասար են: Եվ հավելեցինք, որ Յուրի Սահակյանի կողմից երկրորդ մուտքի տանիքի հատվածում ձեղնահարկ, մանսարդ կամ վերնահարկ կառուցելուն մենք չենք առարկի»:

Լուսանկարում՝ Վարդանանց փողոցի չորս հարկանի №15 շենքն է եւ մանսարդային հարկը, որի համար պայքարում է Տիգրան Մարտիրոսյանը

Տիգրան Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ այդ չստացված բանակցություններից մոտ վեց ամիս հետո նկատել է, որ անծանոթ մարդիկ փորձում են ապամոնտաժել իրենց տանիքը: Երբ փորձել է ճշտել՝ ովքեր են այդ մարդիկ եւ ինչ գործ ունեն իրենց գլխավերեւում, բակում ինքնագոհ կեցվածքով կանգնած Յուրի Սահակյանը հրահանգել է քանդել ալեհավաքները, որովհետեւ տարածքը վաճառված է: Տիգրանը վեճի է բռնվել Յուրի Սահակյանի հետ եւ արգելել քանդման աշխատանքներ կատարելը: Հաջորդ օրը Յուրի Սահակյանը թաղայինին է կանչել՝ իր գործունեությանը խանգարող ուսանողին կարգի հրավիրելու համար: Ոստիկանության աշխատակցի հետ եղելությունը քննարկելու ընթացքում պարզվել է հետեւյալը.

‹‹2005 թվականի օգոստոսի 29-ին Վարդանանց 15 շենքի 2-րդ մուտքի բնակարանների սեփականատերեր Լիա, Յուրի եւ Արտաշես Սահակյաններին (բն.№12), Զարեհ Շահբազյանին ու Կարինե Սարգսյանին (բն.№14), դերասան Հարություն Մովսիսյանին (բն.№16), Սուսաննա Եսայանին (բն.№ 19), Լիլյա Չալախյանին եւ Ելենա Սերդյուկովային (բն.№20) Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի կողմից ապօրինաբար այդ բնակարանների մանսարդային հարկի իրականացման №18-07/1-կ-4 ճարտարապետահատակագծային առաջադրանք է տրվել: Այնուհետեւ՝ 12.01.2006թ քաղաքապետ Երվանդ Զախարյանը եւս ապօրինաբար այդ նույն հասցեի տվյալ սեփականատերերին իրենց բնակարանների մանսարդային հարկի իրականացման № 263 շինարարության թույլտվություն է տվել: Ապօրինության պատճառները մի քանիսն էին: Առաջինն այն էր, որ դեռևս 2004թ. մեր շենքի 2-րդ մուտքի վերջին հարկի №18 բնակարանի սեփականատեր Սերգեյ Պողոսյանը իր բնակարանի տանիքի հատվածում ձեղնահարկ կառուցելու թույլտվություն ստանալու համար դիմել էր Երևանի քաղաքապետարան, վերջինիս դիմումին ընթացք չտալը 17.05.2004թ.պաշտոնապես այսպես էին պատճառաբանել, այն է՝ համաձայն Երևանի քաղաքապետի 2004թվականի հունվարի 13-ի հ.26-Ն որոշմամբ հաստատված հիմնական դրույթների՝ շենքերի ձեղնահարկերի, մանսարդային հարկերի եւ վերնահարկերի վերակառուցման շինարարության համար քաղաքաշինական փաստաթղթերը տրամադրվում են բոլոր սեփականատերերի կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված մեկ միասնական կառուցապատողին»:

Յուրի Սահակյանը եւ մնացյալ կառուցապատողները, շինարարական փաստաթղթերի ստացման համար քաղաքապետարան դիմելիս, ի սկզբանե 57 բնակարան ունեցող Վարդանանց 15 շենքից ընդամենը 2-րդ մուտքի չորս եւ 1-ին մուտքի մեկ բնակարանների սեփականատերերից են ձեղնահարկի, այլ ոչ թե մանսարդային հարկի կառուցապատման համաձայնություն ստացել: Մնացյալ մոտ տասը ստորագրությունները կամ կառուցապատողներինն են, կամ էլ՝ նրանց  ընտանիքի անդամներինը:

«Զավեշտալի է, բայց ստացվում է, որ կառուցապատողներն իրենք իրենց կառուցապատման համաձայնություն են տվել: Հոգեբուժարանին պատշաճող ձեղնահարկի կառուցման  ինքնահամաձայնագրերի հիման վրա քաղաքապետարանի կողմից նշյալ կառուցապատողներին մանսարդային հարկի շինարարության համար քաղաքաշինական փաստաթղթեր տրամադրելը փաստում է, որ Երվանդ Զախարյանը պաշտոնական դիրքի չարաշահմամբ կոպտորեն խախտել է 2004թ քաղաքապետի հիշյալ հ.26-Ն որոշման հիմնական դրույթները, խախտել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով միայն բոլոր սեփականատերերի կողմից լիազորված մեկ միասնական կառուցապատողին փաստաթղթեր տրամադրելու պահանջը: Այսինքն, ի հեճուկս օրենքի առաջ բոլորի հավասար լինելու ժողովրդավարական աքսիոմի՝ եթե 2-րդ մուտքի Սերգեյ Պողոսյանի համար օրենքի պահանջը պարտադիր էր, ապա Յուրի Սահակյանի արտոնյալ ընտանիքի շինարարական նկրտումներին դա չէր վերբերում»,-ասում է Տիգրան Մարտիրոսյանը:

Թատերագետի պնդմամբ՝ փաստաթղթերում երկրորդ խնդրահարույց կետն այն էր, որ կառուցապատողների մեծ մասը՝ որպես այդպիսին, ֆիկտիվ էին. «Քրեաբար միայն թղթի վրա գոյություն ունեին, քանզի կառուցապատողներ՝ խեցեգործ-քանդակագործ Զարեհ Շահբազյանը, մանկավարժ Սուսաննա Եսայանը, նկարիչ ֆեդյա Չալախյանը (կառուցապատողներից Ելենա Սերդյուկովայի տղան) եւ ուշադրություն՝ ՀՀ Վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյանը (2002-2003թթ. մեր բակում իր ավտոտնակի կառուցմանը իշխանությունը չէր խոչընդոտել) քաղաքաշինական փաստթղթերը ստանալուց դեռևս հինգ ամիս առաջ՝ 31.03.2005թ նոտարական վավերացմամբ համաձայնություն են տվել №12բն սեփականատեր Լիա Սահակյանին: «Ըստ այդ համաձայնության՝ իրենք չէին առարկում Լիա Սահակյանի կողմից Վարդանանց 15 շենքի տանիքում ձեղնահարկի, այլ ոչ թե մանսարդային հարկի հետագա սեփականաշնորհման իրավունք հետևեցնող շինարարական աշխատանքներին: Կեղծ կառուցապատողները նոտարական վավերացմամբ նախապես գրավոր կերպով խոստովանել են, որ իրականում՝ իրենք կառուցապատող չեն: Պարզապես երկու մուտքերի տանիքների 360քմ տարածքի վրա Սահակյանների ընտանիքի հավակնությունը արդարացնելու նպատակով  կառուցապատողի դերի մեջ մտած գլխաքանակ լրացնողներ են: Որևէ իրական կառուցապատող այդ տարածքի տիրապետման, տնօրինման և օգտագործման նպատակով է շինարարական գործընթացների մեջ մտնում: Եվ ո՛չ թե դեռ քաղաքաշինական փաստաթղթերը չստացած կառուցապատման և  սեփականության իրավունքը զիջում մուտքի հարևանին»:

Հետմահու կառուցապատողը

Տիգրան Մարտիրոսյանը վստահեցնում է, որ փաստաթղթերում կար նաև երրորդ՝ խայտառակ քրեական օրինախախտումը. «Ռոբերտ Քոչարյանի ամենասիրելի կադրերից Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանն ու գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը, ուժերի ներածին չափով խելք-խելքի տալով, գոգոլյան ավանդույթները գերազանցող եզրահանգման էին եկել: Եզրակացրել, որ եթե մեր երկրում «Մեռած հոգիները» ընտրության են մասնակցում, կենսաթոշակ ստանում, ապա ոչ միայն շատ անարդար կլիներ, այլև՝ խղճի մտոք չէր լինի նրանց նաեւ հետմահու կառուցապտող չդարձնելը»:

2005-2006թթ. տրված փաստաթղթերում որպես երկրորդ մուտքի №20 բն. կառուցապատող է ճանաչվել նաեւ դեռեւս 2002 թվականին մահացած Լիլյա Չալախյանը՝ Ելենա Սերդյուկովայի դուստրը: Երեւանի քաղաքապետարանի եւ քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցները դիմումատուների ինքնությունն ու նրանց ներկայացրած փաստաթղթերի իսկությունը չեն ստուգել:

«Չլինի՞ թե ներկայումս առանձնապես խոշոր չափի կաշառքի քրեական գործով որպես մեղադրյալ անցնող քաղաքաշինության նախարար Արամ Հարությունյանը ժամանակավորապես հանդերձյալ աշխարհ էր գործուղվել եւ անձնապես Լիլյա Չալախյանից ճարտարապետաշինարարական նախագծի հայտ կամ դիմում ստացել: Ո՞վ գիտե, մի գեղեցիկ  օր էլ գուցեև ՀՀԿ հապավմամբ Հայաստանի Հանգուցյալների Կուսակցություն քաղաքական ուժը ստեղծվեր»,-ասում է Տիգրան Մարտիրոսյանը:

2007 թվականին Տիգրան Մարտիրոսյանը եւ իրենց մուտքի վերջին հարկի №7 բնակարանի սեփականատեր Քաջիկ Զաքարյանը իրավաբան Յուրի Սահակյանի դեմ դիմում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազաություն. «Յուրի Սահակյանին 7 տարվա կալանքի ազատազրկման հեռանկարն այնքան բարկացրեց, որ ինձ երկրորդ անգամ էլ զինծառայություն անցնելու խոստումով սպառնաց: Այն դեպքում, երբ պարտադիր ժամկետային զինծառաության անցնելուց մի քանի օր հետո պարզվել էր, որ ծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիրներ ունեմ: Ծնողներիս, հետաքննող լրագրող հորաքրոջս որևէ բան այդ մասին չեմ ասել և առողջությանս հաշվին շարունակել եմ զինծառայությունս՝ ընթացքում պատվոգիր ու շնորհակալական նամակ ստանալով: Մինչդեռ, կառուցապատողներից  Յուրիի տղան՝ Մեծ Բրիտանիան ու Անգլիան իրարից չտարբերող Արտաշես Սահակյանը, մեկ օր անգամ չի ծառայել հայական բանակում (ասում էին՝ գեներալի կոչումով քավոր ուներ): Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին այդպես էր, բանակում մեկ օր անգամ չծառայածի հայրը առողջության հաշվին ինքնակամ զինծառայություն անցածին կարող էր սպառնալից տոնով ասել՝ տղա՛, քաղաքապետն է, դու կնստես: Ու քանի որ այդ ժամանակ ՀՀ գլխավոր դատախազը Երվանդ Զախարյանի, մեղմ ասած, մտերմագույն Աղվան Հովսեփյանն էր, ուստի անհեթեթ պատճառաբանությամբ մերժեցին կեղծիքի մեղադրանքով (Հ.Հ. Քրեկան օրենսգիրք 325 հոդված) քրեական գործ հարուցելու պահանջը: Ուղղակի, սեփականության հարցից չշեղվելու նկատառումով՝ զերծ կմնամ գեղարվեստասեր Գառնիկիչի աշխատակցին փաստաթուղթ հասկացողության բառակազմական կառուցվածքն ու իմաստային նշանակությունը սովորեցնելուց»:

Տիգրան Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ քրեական օրինախախտումն այնքան ակնառու է եղել, որ նույնիսկ, երբ սեփականության իրավունքի վեճի հայցով Սերգեյ Պողոսյանը, Քաջիկ Զաքարյանը եւ ինքը ընդդեմ կառուցապատողների եւ քաղաքապետարանի առաջին անգամ դատարան են դիմել, դատավոր Վ.Լալայանը, տեսնելով անդրշիրիմյան հրաշագործությունները, բարձրաձայնել է, թե քաղաքապետարանն այս ի՞նչ է անում: Իսկ 2006թ այդ դռնբաց դատական նիստի ընթացքում պատասխանող կողմի փաստարկները որեւէ քննության չեն դիմացել:

«Յուրա Սահակյանի ինքնարդարացումն այն էր, որ 5000 դոլարը իբրեւ թե եղբորս գերեզմանը կառուցելու համար էր մեզ առաջարկում: Թեեւ այս նիստից մի քանի ամիս հետո էլ, 18 տարեկանում մահացած եղբորս գերեզմանը պղծելուց էլ չերկնչեցին ու չխորշեցին, ինչն անել տալու համար հասկանալի է, որ լծակներ ունեցող պաշտոնյա պետք է լինես: Քաղաքապետարանի ներկայացուցիչ Դ.Ազիզյանն էլ, չգիտես ինչու, փաստաթղթերի ապօրինի տրամադրումը հիմնավորում էր քաքաղաքաշինության մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածին հղում կատարելով՝ հիշեցնելով, որ Երևանում շինթույլտվություն տրամադրում է քաղաքապետը: Թեպետ, որևէ մեկը չէր վիճարկել, թե ինչու է հենց քաղաքապետը շինթույլտվություն տրամադրել: Վիճարկվում էր տրամադրման ընթացակարգի օրինականությունը, այլ ոչ թե տրամադրողի պաշտոնեական համապատասխանությունը: Հետևապես, մեր պահանջի օրինականությունը հիմք ընդունելով՝ դատավոր Վ.Լալայանը բավարարեց մեր հայցը՝ №263 շինթույլտվությունն անվավեր ճանաչեց:

Դրանից հետո Յուրի Սահակյանը հայտարարել է, որ անձամբ քաղաքապետ Երվանդ Զախարյանի անունից վերաքնիչ բողոք կբերի: Խոստումն անմիջապես կյանքի է կոչվել:

«Սա դատարանի վրա ճնշում չէ՞, առ այն՝ թե դատավորնե՛ր, իմացած եղեք, այս գործի հետևում ես՝ Երվանդ Զախարյանս եմ կանգնած: Ինչևէ, վերաքննիչ բողոքում քաղաքապետը չթաքցրեց իր վախճանաբանական հակումները՝ պնդելով, որ Լիլյա Չալախյանին շինթույլտվություն տրամադրելը չի՛ ոտնահարում մեր սեփականության իրավունքը: Եվ բաժնային սեփականության տարածքում որպես կառուցապատման օրինականության հիմք էր բերում, դատական նիստից-դատական նիստ Յուրի Սահակյանի կողմից նորանոր կեղծիքներով թարմացվող ու լրացվող սեփականատերերի համաձայանագրերը: Լիա Սահակյանի կողմից վիճելի տարածքի հետագա սեփականաշնորհմանը հավանություն տվող այն ստորագրությունները, որոնց մեջ էր նաեւ ի պաշտոնե Ռոբերտ Քոչարյանի ամենավստահելի անձնավորություն թիկնազորի պետի՝ մեր մուտքի 1-ին հարկի №2 բն. սեփականատեր Գուրգեն Արսենյանինը: Թեպետ, երբ նրան դիմեցի, որ նախորդ ստորագրությունից հրաժարվող եւ ձեռնպահ մնացողի ստորագրություն տա ինձ, մերժեց: Սակայն տարիներ հետո, երբ ինքը մեր մուտքի իր բնակարանի կողային հատվածում ընկած բաժնային սեփականություն հանդիսացող տարածքի հաշվին իր բնակարանն էր ընդլայնում, մենք որևէ առարկություն չներկայացրեցինք: Թեև, նա էլ այդ տարածքի օգտագործման, տնօրինման և տիրապետման համաձայնություն մեզանից չի վերցրել»,-պատմում է թատերագետը:

Վերջինս նաեւ հայտնում է, որ սեփականության իրավունքի պաշտպանության պահանջով դատական ատյաններում դեգերելուց հետո,  փոխել են հայցապահանջը. կառուցապատման իրավունքի ճանաչման հայցով են դատարան դիմել: «Հենց այստեղ քաղաքապետարանն ու կառուցապատողները քողազերծեցին խաբեության միջոցով իրագործած իրենց խարդախությունը, որը ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի հատկանիշներ է պարունակում: Եթե մինչ այս բոլոր դատական ատյաններում խաբեությամբ մեզ մոլորեցնելով՝ երդում պատարագ էին ուտում, որ մեր սեփականության իրավունքի կողքով քամի անգամ չի փչել, ապա այժմ անպատկառորեն հայտարարում էին, որ անձի կողմից իր համար պատրաստած կամ ստեղծած գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք է բերում այդ անձը: Չնայած, ավելի քան լավ գիտեին՝ եթե կառուցապատումը ուրիշի հողում է կատարվել, ապա այն սեփականատիրոջն է պատկանում: Բնականաբար, №263 շինթույլտվությունը մոտ մեկ տարի առաջ անվավեր ճանաչած նույն դատավոր Վ.Լալայանի միջոցով մեզ հասկացրեցին, որ Ալեքսանդր Թամանյանն էլ Արամայիս Երզնկյանի ու Ալեքսանդր Մյասնիկյանի ձեռքները բռնած գա, միևնույն է մենք կառուցապատող դարձողը չենք: Մինչդեռ, երբ 1990-ականներին ոմանք սկսել էին ակտիվորեն տանիքների գերաններն ու դրանք կապակցող փայտերը վառելափայտի համար կտրել, ես, հայրս և եղբայրս ենք սեփական միջոցներով ձեղնահարկի մեր մուտքի մասը առանձնացրել՝ տանիքը հավանական փլուզումից փրկելու համար: 13 տարեկանից սկսյալ ես ու եղբայրս ենք կյանքներս վտանգելով ամեն գարնան ձնհալքին տանիքի ձյունը մաքրել, որպեսզի ջրերը պատի վրայով մինչև առաջին հարկ պարբերաբար հոսելով շենքի սեյսմակայունությունը չվտանգեին: Այդուհանդերձ, սահմանադրական իրավունքիս ոտնահարման այս հարցով դիմեցի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Վերահսկողական մարմնի աշխատակից Արթուր Ֆիդանյանը հավաստիացրեց, որ տանիքում երեսուն քառակուսի մետր կազմող իմ սենյակային տարածքի հարցը լուծվածի հաշիվ է: Կադաստրի կոմիտեից 2007-2008թթ. այդ առումով հուսադրող պատասխաններ ստացանք: Սակայն 10.01.2019թ. պարզեցի որ 2009 թվականին Սահակյաննները սեփականշնորհել են մանսարդային հարկը եւ այժմ ոմն Դավիթ 2019թ. աճուրդով այն գնել է: Փաստորեն, սահամանդրության պահպանման երաշխավոր ՀՀ նախագահն էլ մեզ մոլորեցրեց եւ խաբեց»:

Թատերագետը առանձնապես կարևորում է նաև այն, որ Երևանի կենտրոնում բնակիչների բաժանային սեփականություն ձեղնահարկային տարածքը «յուրայինների» միջոցով խլելու փորձեր Երվանդ Զախարյանն էլի է ունեցել. «Մոսկովյան 33ա հասցեում գտնվող շենքի հազարավոր քառակուսիներ կազմող ամբողջ տանիքն են ցանկացել հափռել: Սա նմա՞ն չէ բարձրաստիճան պաշտոնյաների կազմակերպած հանցագործության: Արդյո՞ք կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի ուշադրության կենտրոնում չպե՞տք է հայտնվի: Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանն ու գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը չպե՞տք է տրամաբանված և հիմնավոր բացատրություն տան, թե ինչու՞ են բողոքողներին մոլորեցնելով այդպես ատամներով պաշտպանել Լիլյա Չալախյանի հետմահու շահերը: Ո՞րն է եղել նմանօրինակ կոպիտ օրինախախտումների գնալու իրենց շահագրգռվածության իրական դրդապատճառը: Հանուն ինքնահաճույքի քրեկան օրենսգրքի դեմ չեն մեղանչում: Կաշառքն է մարդկանց իրավախախտումների մեջ ներքաշում: Մանավանդ, որ կառուցապատողներից Յուրի Սահակյանի տղան՝ Արտաշես Սահակյանն ինձ ասել է, որ քաղաքապետի հետ իր հայրը լավ հարաբերություններ ունեցող հին ծանոթներ են: Ավելի՛ն, Երվանդ Զախարյանի այդ վստահելի վաղածանոթ Յուրի Սահակյանը մասնավոր խոսակցության մեջ ասել էր, որ շինթույլտվության փաստաթղթերն իր վրա 30.000 դոլար են արժեցել»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5890 դիտում

Ցուրտ չէ, կարևորը հոգիներս է ջերմ. Գյումրիում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը. լուսանկարներ

Ոմանք կորցրին դաշնակցի, մյուսները՝ թշնամու. ինչ հետևանքներ ունի Ասադի ռեժիմի անկումը Մաղրիբի երկրների համար

Բաքուն վախեր ունի, ջղաձգվում է. մի շարք երկրներ փորձում են ստանձնել ՀՀ անվտանգության ապահովումը. Խաչատրյան

Հրդեհ՝ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին. այրվել է մեքենա

«Դիմադրության առանցք»-ը կոչնչացնի Իսրայելին, մենք կկործանենք այդ ռեժիմը․ Իրանի հոգևոր առաջնորդ

Հռոմի պապը դատապարտել է Գազայում Իսրայելի գործողությունները

Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը Հանոյում մասնակցել է «Vietnam Defence Expo-2024» ցուցահանդեսին

Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

Անի Երանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել

Էրդողանը կմեկնի Սիրիա, երբ նպաստավոր պայմաններ լինեն. Քյորօղլու

ԵՄ-ն թույլ չի տա Ռուսաստանին կամ հանցավոր կազմակերպություններին խաթարել մեր անվտանգությունը. Իտալիայի վարչապետ

Կտեսնենք՝ ժամկետի ավարտից հետո բանտում կլինի, թե՝ այլ տեղ. Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահին

Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում. ՄՔԾ-ն ամփոփել է տարին

ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Մոսկվան երբեք չի կորցրել այդ ցանկությունը. Պուտին

Գևորգ Պապոյանն ընդունել է քաղաքացիներին. ինչ հարցեր են քննարկվել

Առանձին շրջաններում և Երևանում թույլ ձյուն է սպասվում

2024-ին Արաբկիր վարչական շրջանում բնակիչներին է վերադարձվել շուրջ 40 հազար քմ տարածք. մանրամասներ

Թուրքիայում հիվանդին տեղափոխող ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր. տեսանյութ

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած

Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել

Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը

Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին

Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են

Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը

Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած

Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը

Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն

Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ

Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը